Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իսկ վաղը նորից արեւը կշողա…»

Անահիտ Հովսեփյան
18/10/2024
- 18 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
126
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրաչուհի Բասենցը բեմից համոզեց

Անցյալ շաբաթներին Արամ Խաչատրյան համերգասրահի մեծ ազդագրի վրա մեծ տառերով «Morgen!» («Վաղը») բացականչությունն ինձ արդեն հույզ էր փոխանցում: 2020 թվականի պատերազմից հետո ես գիտեմ, որ վաղը գալու է, որ վաղվան պիտի սպասել, գիտեմ նաեւ «Morgen»-ի բառերը, որ հեղինակել է Ջոն Հենրի Մեքքեյը՝ «իսկ վաղը նորից արեւը կշողա…(Und morgen wird die Sonne wieder scheinen)»: Ազդագիրը սպասման եւ խոստման գեղարվեստական լուծումը հստակ ամսաթվով էր ամրագրել՝ սեպտեմբերի 28-ին ժամը 19-ին, դրա իմաստավորումը բեմից ներկայացնելու էին սոպրանո Հրաչուհի Բասենցը, գերմանացի հանրահայտ դաշնակահար Հելմուտ Դոյչը՝ Ռիխարդ Շտրաուսի «միջոցով»:

 «Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի» շրջանակներում սեպտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասումը մի փոքր էլ՝ քառորդ ժամ էլ երկարեց… Ծես մատուցելու քայլքով բեմ մտավ կապույտ շղարշ հագած Հրաչուհի Բասենցը, գերմանացի դաշնակահար Հելմուտ Դոյչը, որի ազգանունն արդեն  իմաստային առումով պարտադրում է հանդիսատեսին ներկայացնել գերմանական մշակույթը, կայացրին մի բացառիկ գեղեցիկ կամերային համերգ, որ առաջին իսկ հնչյուններից քար լռություն պարտադրեց՝ լրջություն եւ հանդարտություն փոխանցելով: 

Համերգը սկսվեց Շտրաուսի չորս վերջին երգերով՝ առաջինը Abendrot- ը խորհրդանշում է մահը՝ այն, ինչ կա 2020-ի պատերազմից հետո, բայց գալիս է «Վաղը», որ հույս է  բերում իր հետ: Բասենցի չափազանց հուզառատ դեմքը լույս է ճառագում, հոգնածության նշույլ չկա, նրա բեմական ներկայությունը հագեցնում է, ոգեղեն հաղորդակցությունը չի սպառվում:

Թեեւ սոպրանո Հրաչուհի Բասենցին հայ հանդիսատեսը ճանաչում էր, սակայն նրա Շտրաուսն առաջին անգամ էր ունկնդրում, եւ լռության մեջ դժվար չէր որսալ Բասենցի գերմաներեն բառերի վերջավորությունները՝ հստակ եւ ավարտուն: Ես լսել էի գերմանացի հանրահայտ նվագակցող Հելմուտ Դոյչի հետ այս ծրագրով  Զեմփերօփերում կայացած համերգային հաջողության մասին, կարդացել, սակայն որ այն կարելի էր վայելել Արամ Խաչատրյան համերգասրահում, հնարավոր եղավ սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը շարունակվող  «Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը», որի համերգները բացառիկ գեղեցիկ ծրագիր են ներկայացնում: Ինչպես տեղեկացրինք, այս ծրագրով Հրաչուհի Բասենցը Հելմուտ Դոյչի նվագակցությամբ 2023-ի ապրիլի 15-ին ելույթ է ունեցել Դրեզդենի Զեմփերօպերում: Թատրոնի նախաձեռնությամբ եւ առաջարկով է Հրաչուհի Բասենցը հարստացրել իր իտալական երգացանկը՝ Շտրաուսի բարդագույն երգերը մեկնաբանելու արտոնությունը նրան տվել են գերմանացիները՝ Դրեզդենի հանդիսատեսը:

19-րդ դարավերջից 20-րդ դարասկզբին ստեղծագործած գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսին հայաստանցի ունկնդիրն առաջին հերթին ճանաչում է  օպերաներով եւ սիմֆոնիկ ստեղծագործություններով, երգաշարերը համերգային բեմից  շատ ծանոթ չեն: Շտրաուսի «Վաղը» վերնագրյալ երգաշարը, որի նույնանուն չորրորդ երգը թերեւս ամենահայտնին է, Հրաչուհի Բասենցի արտահայտիչ մեկնաբանմամբ փոխանցեց սեր ունեցող մարդու, սիրահարի ներքին ապրումները, հիացումը: Սոցցանցերից մեր աշխարհ խուժող ավելորդ սիրառատ արտահայտչաձեւերից հեռու պահեց մեզ երգչուհին՝ միշտ նվագակցողի հետ համընթաց, հաղորդակից դարձրեց Շտրաուսի մտավոր, հոգեւոր, զգացական անժամանցելի աշխարհընկալմանը:

Նյուրնբերգի եւ Դրեզդենի օպերային թատրոնների առաջատար երգչուհի Հրաչուհի Բասենցը, որ միջազգային հանրահայտ օպերային թատրոններում այսօր փայլում է գլխավոր դերակատարումներով, բազմիցս է հաստատել, որ իրեն վստահված դերը կատարում է մեծագույն պատասխանատվությամբ, բարձր գիտակցությամբ: Նա չի խուսափում իր պատկանելիությունն ընդգծելուց, անում է դա գիտակցված, առանց ավելորդ ճիգի ու գովազդի, նրա արվեստի գերմանացի երկրպագուն միայն կենսագրականից չէ, որ տեղյակ է, թե Հրաչուհի Բասենցը Հայաստանում է ծնվել, կրթություն ստացել, նա հայ մշակույթի, երգարվեստի լավագույն ներկայացնողներից է, որ միշտ սնուցում է ստանում իր հողուջրից: Երեւի այդ էր պատճառը, որ Խաչատրյան համերգասրահում  սպասում էին, որ գերմաներենից հետո Բասենցը հայերեն կերգի: «Սիրտս նման է էն փլած տներ»… կողքիս նստածները հուզվեցին: Հետո ծաղիկների մեծ փնջերը գրկեցին երգչուհուն, հետո՝ ողջ դահլիճի ծափերը՝ ծովածավալ…

«Շատ մեծ աշխատանք է արված, հիանալի կատարում է, երեւանյան այս բեմում առաջին անգամ է Շտրաուս հնչում, փայլուն դաշնակահար էր», մեզ իր կարծիքն է փոխանցում Բարսեղ Թումանյանը, որ համերգից ստացած իր տպավորությունը «հրաշալի» բառով օծելով, չի համաձայնում իմ տեսակետին, թե Հրաչուհի Բասենցի «Վաղը» պատերազմից վիրավոր մեր սիրտն է ամոքում, հույս բերում: « Քաղաքականության հետ, պատերազմի եւ մեր հոգեվիճակի հետ կապ չունի այն, ինչ ներկայացվեց բեմից: Դա իր աշխատանքն է, գերմանական մշակույթի մեջ նրբագեղության այն աստիճանն է, որին Հրաչուհին հասել է եւ եկել է ներկայացնելու իր հայրենակիցներին»: Մեր հաջորդ՝ գիտակ զրուցակցին՝ Հասմիկ Պապյանին խնդրեցինք նախ գնահատել Հրաչուհի Բասենցի ելույթը, համերգը Կոմիտասի «Անտունիով» եզրափակելը եւ իհարկե կարեւոր հարցը՝ ի՞նչ տվեց այս համերգը հայ ունկնդրին:

«Շատ մեծ համարձակություն է այսպիսի ծրագրով Հայաստանում ներկայանալը:  Տասնամյակներ հետո հիշեցի 70-80-ականների Երեւանը, հատկապես ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, որտեղ լսել եմ Զարուհի Դոլուխանյանին, Իրինա Արխիպովային՝ այսպիսի կամերային ծրագրով, եւ հետո այդ ավանդույթը մի տեսակ կարծես վերացավ: Այսպիսի լուրջ ծրագրով ոչ ոք հիմա գրեթե հանդես չի գալիս: Շնորհակալություն Հրաչուհուն այս ավանդույթը վերականգնելու փորձի համար: Շնորհիվ բարձրակարգ կատարման՝ ունկնդիրն այնպե՛ս ընդունեց, դահլիճն այնպե՛ս արձագանքեց, որ հույս ներշնչեց, որ մենք դեռ ունենք այդ հանդիսատեսը: Բացառիկ կատարում էր: Շատ դժվար է դիմակայելը՝ բեմում կանգնել եւ իրար հետեւից այդպիսի ծանր եւ բազմաշերտ ստեղծագործություններ ներկայացնելը չափազանց դժվար է: Բայց Հրաչուհին դա կարողացավ: Այսպիսի ծրագրով մեր հանդիսատեսին իսկապես կարելի է կրթել: Եւ շատ լավ կլինի, որ սա շարունակական լինի: Գաղտնիք չէ, որ այսօր ժողգործիքների անսամբլները դիմում են Շառլ Ազնավուրի երգացանկին, չբացառելով, որ Ազնավուրի հիշատակը հարգելու, նրան մեծարելու նպատակն ունեն, այդուհանդերձ դա իհարկե պոպուլիստական քայլ է: Փորձում են նրան հանրայնացնել, բայց Ազնավուրին ավելի հանրայնացնել հնարավոր չէ: Բոլոր «Դիսնեյլենդ» շոուները, մարզահամերգային համալիրում ֆիլմի ցուցադրմամբ ուղեկցվող ֆիլմի երաժշտություն հնչեցնելը, չգիտեմ՝ ո՞ւմ են հարկավոր: Իմ կարծիքով, իզուր վատնված ժամանակ եւ էներգիա է: Այսպիսի համերգներ են պետք մեզ, ասում է Հասմիկ Պապյանը: Իսկ «Անտունի՞ն»:

 «Եթե շատ ազնիվ լինեմ, ընդհանրապես բիս կոչվածը այսպիսի ծրագրից հետո դժվարընկալելի է ինձ համար: Կնախընտրեմ ուրիշ որեւէ բան չլսել: Սակայն այս պարագայում շատ մեծ կապ կա գերմանական երաժշտության եւ Կոմիտասի միջեւ: Հրաչուհին  դա շատ էմոցիոնալ ձեւով ներկայացրեց՝ «Սիրտս նման է էն փլած տներ…» ուզեց մեզ անպայման մասնակից դարձնել իր ապրումներին, իր զգացածին, որին չեմ կասկածում: Եւ գերմանացի համբավավոր երաժիշտ նվագակցողին էլ ստիպեց Կոմիտաս նվագել, նվագակցել, դա էլ մի ուրիշ առաքելություն է: Շերտերը շատ են եւ բացատրելի: Իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ կուզենայի լսել իր կոմիտասյան համերգը»: Հասմիկ Պապյանի ցանկությունը ես էլ եմ կրկնում:

Համերգի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հրաչուհին հանդիսատեսի նվիրած ծաղիկները Եռաբլուր տարավ: «Փնջերը ձերն են, տղանե՛ր, ձեր կյանքի գնով ենք այսօր ապրում եւ արարում…», գրել էր նա ֆբ-ի իր էջում:

Ա՛յս խոնարհումով է Վաղը գալու:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերլուծելով արցախահայերի իրենց բնօրրանը վերադառնալու իրավական տարբերակները

Հաջորդ գրառումը

Հանձնարարություն՝ ԼՂ հարցով խաղաղության համաժողով

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Պատմական գործարք» Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ

13/06/2025
Հաջորդ գրառումը

Հանձնարարություն՝ ԼՂ հարցով խաղաղության համաժողով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ամեն անգամ մտածում ենք, որ ՔՊ-ն ավելի ցածր արարք չի կարող անել, բայց կարող են միշտ անել այնպես, որ զարմանանք. Արթուր Վանեցյան

18/06/2025

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին չի զարմացնում այն ամենը, ինչ այսօր անում է իշխանությունը գործարար, բարերար Սամվել...

ԿարդալDetails

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել ՌԴ-ում և ՀՀ-ում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

18/06/2025

Կասեցվել է Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունը

18/06/2025

 Թեհրանը պետք է հանձնվի․ Թրամփ

18/06/2025

Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև, իսկ այժմ Կարապետյանին սկսել են մեղադրել «իշխանափոխության ինչ-որ կոչերի մեջ. Մարիա Զախարովա

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական