Հեղինակ՝ ANM Media
Սեպտեմբերի 29-ին աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինն իր կնոջ՝ Կարինա Արզումանովայի հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2020 թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Եվգենի Կիսինը Հայաստան էր ժամանել Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նրա հայաստանյան համերգը կայացել էր սեպտեմբերի 28-ին՝ Արամ խաչատրյան համերգասրահում։