Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գուլպան

17/07/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դրամատուրգ, գրող Սամվել Խալաթյանի ՖԲ էջից, –

Երբ Սվետիկը դասագիրքը ձեռքին նստում էր ծառի ստվերում՝ չթե ծաղկավոր շորով, երկհյուս ծամերով, որոնցից մեկն առջևն էր գցում, մյուսը՝ թիկունքն ի վար, կրկնակոշիկի նման չստերով և, վերջապես, տարբեր գույնի կիսագուլպաներով, նա ինձ հիշեցնում էր մի գունավոր նկար, որը տեսել էի նրա 7-րդ դասարանի դասագրքում: Իհարկե, դասագրքի նկարի աղջկա գուլպաները տարբեր չէին: Սվետիկինը տարբեր էին, որովհետև դրանցից ամեն մեկի մյուս հատը այնքան էր քձձված եղել, որ տատս անիմաստ էր համարել կարկատելը և տարբեր զույգերից ընտրել էր բարվոքը: Սվետիկն սկզբում ընդվզեց, նույնիսկ լաց եղավ, չէր ուզում դրանցով դպրոց գնալ, բայց, ի վերջո, համակերպվեց սպիտակ ու կարմիր կիսագուլպա հագնելու հետ  ու առաջին օրն իսկ դպրոցից վերադարձավ բարձր տրամադրությամբ՝ գաղտնիք իմացողի բազմախոս ժպիտով:

Սվետիկը, օրումեջ, քնելուց առաջ, լվանում էր գուլպաները, որոնք առավոտյան արդեն չորացած էին լինում և հագնում էր առանձնակի մի հպարտությամբ, դարձյալ՝ գաղտնիք իմացողի բազմիմաստ ժպիտով: Այդ ժպիտը կասկածներ առաջացրեց տատիս մեջ, ու նա, մի օր, գաղտագողի,  հետևեց Սվետիկին՝ չլինի՞ թե մինչև դպրոց հասնելը գուլպաները հանում ու բոբիկ է մնում: Իր հետախուզության արդյունքից գոհ, տատս տուն դարձավ և մեր բոլորի հարցական հայացքներին ի պատասխան ասաց՝ «Չխանեց»:

Քանի՞ օր, թե՞ շաբաթ անցավ, չեմ հիշում, և մի օր էլ, դարձյալ, լսվեց Սվետիկի կականը: Պարզվեց, որ գուլպաներից սպիտակն այնքան է արդեն մաշվել, որ կարկատել չի լինի, և տատս այս անգամ դա փոխարինել է սև գուլպայով: Տատիս, այնուհետև բոլոր տարեցների հորդորները զուր անցան, և երբ պապս լրջորեն բարկացավ ու Սվետիկին ասաց՝ «Չես հագնելի՝ շան տուր կտամ, քո՛ւ դատողի խերը…», Սվետիկը լացից խեղդվելով պատմեց, որ դպրոցում, երբ ընկերուհիները ծիծաղել են իր տարբեր գույնի գուլպաների վրա, ինքն ասել է, թե դա հայկական հին կարգ է՝ սպիտակ և կարմիր գուլպաներ հագնելը, և որ աքսորավայրում անգամ,  հայերը պահպանում են իրենց ազգային ավանդույթը:

-Բա հիմի ի՞նչ ասեե՜մ,- մղկտաց նա:

Բոլորը պապանձվեցին:

Տատս խորացավ մտքերի մեջ, մտմտաց ու ասաց.

-Որ էդ սիվտակ նասկիներն առնելի, Վիրաբանց Խայկուշն էլ՝ Վարդոյի խամար մէ զույգ առավ: Գնամ, վայթե մէ թայը մաշած չըլնի, պիրեմ:

Սվետիկը արցունքի մեջից ժպտաց, իսկ պապս գոհունակ ուղղեց մեջքն ու դուրս ելավ տանից՝ շեմքի վրա անչար հայհոյելով.

-Ձե՛ր դատողի խերը…

Նկարում՝ Սվետիկն ու ես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԴ-ում ամփոփիչ ելույթումս բառացի նշել էի «Բարձր դատարանը ի զորու է կանխել նոր աղետները…»․ Վարդևանյան

Հաջորդ գրառումը

Պատերազմի օրերին ՌԴ-ն 2 անգամ առաջարկել է ՀՀ-ում տեղակայել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգ , նիկոլն ասել է՝ ՆԷԷԷՏ․ Արմեն Մարդոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Նորություններ

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
Միջազգային

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025
Միջազգային

Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն. ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար. ԵՄ պատգամավոր

28/10/2025
Հաջորդ գրառումը

Պատերազմի օրերին ՌԴ-ն 2 անգամ առաջարկել է ՀՀ-ում տեղակայել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգ , նիկոլն ասել է՝ ՆԷԷԷՏ․ Արմեն Մարդոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025

Բամբասանքի ժանտախտի և ճշմարտության քայքայման մասին Սովորաբար ամեն ինչ մեծ ստով չի սկսվում։ Ավելի հաճախ՝ փոքր նախադասությամբ, իբր թե լսված...

ԿարդալDetails

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025

Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն. ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար. ԵՄ պատգամավոր

28/10/2025

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով»՝ ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական