Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բախի ստեղծագործությունների կատարումն ընթացք է դեպի Արարիչ». երգեհոնահար Թերեզա Ոսկանյան

28/06/2024
- 28 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ մի շարք կոմպոզիտորների երգեհոնային ստեղծագործություններ գրվել են հատուկ Թերեզա Ոսկանյանի կատարման համար: Երեք շաբաթ առաջ էր, որ Թ. Ոսկանյանը Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը հնչեցրեց Երվանդ Երկանյանի հոգեւոր երկերից մեկը՝ գրված միջնադարյան տաճարական երաժշտության թեմաներով: Իսկ ահա օրերս կայացած երգեհոնային երաժշտության երեկոն անցավ բացառապես Թ. Ոսկանյանի մենակատարմամբ: Այս անգամ ծրագրում հիմնականում բախյան վեհահունչ երաժշտությունն էր: Թե լիներ այնպես, որ հայ երգեհոնահարներից շատերը մի հրաշքով հայտնվեին եվրոպական ուշ միջնադարի շրջանում, ապա նրանց կատարողական արվեստն արդարացիորեն շատ բարձր կգնահատվեր բարոկ արվեստի մեծանուն հեղինակների կողմից, եւ մեր Թերեզային էլ կվստահվեր դրանցից շատերի կատարումը: Համերգին Յոհան Սեբաստիան Բախի ծով ստեղծագործությունից հնչեցին «Գալիս է հեթանոսների փրկիչը», «Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք», «Միայն սիրելի Աստծուն է տրված ներել», «Քրիստոսը, ամբողջ աշխարհի մխիթարությունը», «Քեզ եմ դիմում, Տեր Հիսուս Քրիստոս» խորալային պրելյուդները եւ այլ գործեր: «Բախի ստեղծագործությունների կատարումն ընթացք է դեպի Արարիչը, շարունակ հայտնություն եւ մաքրագործում,- ասում է Թերեզա Ոսկանյանը:- Հոգեզտման նույնպիսի ազդեցություն ունեն հայ միջնադարյան նվագներն ու արդի հայ կոմպոզիտորների՝ երգեհոնի համար գրած շատ երկեր, որոնք ընդգրված են իմ երկացանկում»:

Թերեզան ծնվել է Թբիլիսիում, երաժշտական կրթություն ստացել տեղի Պալիաշվիլու անվ. երաժշտական, ապա՝ Երեւանի Չայկովսկու անվ. տասնամյա դպրոցներում: Ուսանել է Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում՝ որպես դաշնակահար աշակերտելով դոցենտ Ի. Սեդրակյանին, այնուհետեւ որպես երգեհոնահար՝ պրոֆ. Վ. Ստամբոլցյանին: Նա խորապես յուրացրել է երգեհոնային երաժշտարվեստի առանձնահատկությունները՝ աչքի ընկնելով իր կատարողական ունակություններով, ստեղծագործությունների ոգին հաղորդող զգայական նվագով, միջնադարյան դասական եւ հոգեւոր նվագների բարձր ոգեղենությունն արտահայտելու՝ տարեցտարի կատարելագործվող արվեստով:  Նա, հիրավի, մեծանուն երգեհոնահար Վ. Ստամբոլցյանի կատարողական «դպրոցի» արժանի շարունակողն է: Խորհրդանշական էր, որ ոչ վաղ անցյալում Վահագն Ստամբոլցյանի անվ. երգեհոնի միջազգային փառատոնի եզրափակիչ համերգին Թերեզա Ոսկանյանը պարգեւատրվեց ԿԳՄՍ մեդալով՝ Հայաստանում երգեհոնային արվեստի պահպանման եւ տարածման, ինչպես նաեւ երկար տարիներ գործունեության եւ երգեհոնային արվեստի ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար:

Հանդես գալով թե՛ Հայաստանի մեծ ու փոքր բեմերում եւ թե՛ արտերկրի հայտնի համերգասրահներում ու հոգեւոր կենտրոններում՝ Թերեզա Ոսկանյանն իր կատարողական արվեստով գրավել է հազարավոր ունկնդիրների համակրանքը: Նրա արվեստը նվիրում է հայ հոգեւոր կյանքին, քանզի նաեւ Էջմիածնի Մայր տաճարում տրվող պատարագներին աղոթքները հնչում են իր նվագակցությամբ: Թերեզա Ոսկանյանը բարձր կուլտուրայով օժտված երաժիշտ է, համեստ, նրբամիտ անձնավորություն, իր գիտելիքները երաժիշտների նոր սերնդին հաղորդող վարպետ ուսուցիչ:

Հայ եւ համաշխարհային երաժշտարվեստից քաջատեղյակությունը եւ իր բարձր կատարողական արվեստն երգեհոնահարին թույլ են տալիս հանդես գալու բազմազան եւ հարուստ ծրագրերով: Դրա վկայությունն էր, օրինակ, 2017 թ.-ին համերգային ծավալուն ծրագրով երգչուհի Հասմիկ Պապյանի հետ ելույթը Տալլինի Մայր տաճարում՝ ՀՀ եւ Էստոնիայի երկկողմ հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Օտարազգի երաժշտասեր հանրությունը եւս ծանոթ է Թերեզայի արվեստին եւ գնահատում է նրա պրոֆեսիոնալիզմը:
Բարձրորեն գնահատելի է Թ. Ոսկանյանի երկարամյա ծառայությունը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կազմում, ինչպես նաեւ մասնակցությունը՝ արդեն տասնամյակներ հայ հանդիսականի համար պարբերաբար կազմակերպվող երգեհոնային համերգներին:

«Տաղարան»-ի եւ այլ խմբերի հետ հյուրախաղերով նա հանդես է եկել Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Թուրքիայում, Լիբանանում, Ռուսաստանում, Էստոնիայում, Լիտվայում եւ այլուր: Արդյունավետորեն համագործակցում է երգիչ-մենակատարների հետ, ինչպես նաեւ Հայաստանի պետ. սիմֆոնիկ (դիրիժոր՝ Է. Թոփչյան), Հայաստանի կամերային (դիրիժոր՝ Վ. Մարտիրոսյան) նվագախմբերի, Հայաստանի պետ. ակադեմիական (դիրիժոր՝ Հ. Չեքիջյան), Հայաստանի պետ. կամերային (դիրիժոր՝ Ռ. Մլքեյան) երգչախմբերի հետ: Անհատ կատարողների հետ Թ. Ոսկանյանի համագործակցության եւս մի օրինակ էր մայիսի 18-ի համերգին թավջութակահար Սամսոն Թաթոսյանի հետ իր բեմելույթը: Երկու նվագարանների հուզական հնչմամբ կատարվեց Կ. Տեսարինիի Ֆա մաժոր սոնատը:

Իսկ համերգային երեկոյի ավարտին երգեհոնահարը ծրագրից դուրս կատարեց Ե. Երկանյանի «Անցյալի որմնանկարներ» սյուիտի վերջին մասը՝ գրված Ն. Շնորհալու «Տարածեալ»-ի թեմաներով: «Շուրջ 40 տարի ճանաչում եմ մեր լավագույն երգեհոնահարներից Թերեզա Ոսկանյանին, որի հետ անցել ենք երկար համագործակցության ճանապարհ,- ասում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը:- Տակավին ուսանողական տարիներին նա, որպես տաղանդավոր երգեհոնահարուհի եւ կլավեսինահարուհի, իր վրա լուրջ ուշադրություն հրավիրեց: «Տաղարան»-ում համատեղ յոթնամյա գործունեությունից հետո էլ՝ մինչ օրս, իմ բոլոր երգեհոնային ստեղծագործությունների առաջին կատարումները վստահել եմ իրեն: Իր մեծ ուսուցչի` Վահագն Ստամբոլցյանի սիրելի սանն անուրանալի ավանդ ունի հայ երգեհոնային երաժշտության ասպարեզում`այն մեծ հաջողությամբ ներկայացնելով նաեւ աշխարհի մի շարք երկրներում, ուր մշտապես արժանացել է ջերմ ընդունելության եւ բարձր գնահատանքի: Համաշխարհային երգեհոնային երաժշտության մի շարք գոհարներ Հայաստանում հնչել են նրա շնորհիվ: Լինելով երգեհոնային արվեստի իրական նվիրյալ եւ ջատագով՝ նա մեծ նպաստ է բերել ունկնդիրների լայն շրջանակ ձեւավորելու գործում»:  

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրաքվեներ, որոնք հավակնում են են «ժողովրդավարացնել» Հայաստանը

Հաջորդ գրառումը

Ալեքսեյ Նարուտո. Ութ անգամ Հայաստանում՝ ժամանակակից պարով

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Ալեքսեյ Նարուտո. Ութ անգամ Հայաստանում՝ ժամանակակից պարով

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Յայտարարութիւն

15/05/2026

«Մեծերը եւ Միւսները»* Ճիշդ 30 տարի առաջ, մօտաւորապէս այս օրերուն, Հայաստանի արդարադատութեան նախարարութիւնը, փոխնարար Գագիկ Ճհանկիրեանի, ՀՀՇ այն ժամանակ ազդեցիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական