Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Քելեկյան

02/05/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տիգրան Կարապետի Քելեկյան (1868, հունվարի 19, Կեսարիա – 1951, հունվարի 30, Նյու Յորք), հասարակական գործիչ, դիվանագետ, հավաքորդ։

Կենսագրություն

Տիգրան Քելեկյանը ծնվել է 1868 թվականին կեսարացի հայ վաճառական Կարապետ Քելեկյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսի Հակոբ Գուրգենի հայկական վարժարանում։ 1892 թվականին եղբոր՝ Գևորգի հետ Ստամբուլում հիմնել են անտիկ իրերի բիզնես։ 1893 թվականին Քելեկյանը Չիկագոյի միջազգային ցուցահանդեսում հիմնել է Պարսկաստանի տաղավարը և ցուցադրել արևելյան իրերի իր հավաքածուն։ 1904 թվականին ԱՄՆ-ի Սենտ-Լուիս քաղաքում նշանավոր գորգավաճառ Հովհաննես Թավշանճյանի հետ սեփական ծախսով կառուցել են մի թանգարան-տաղավար, որտեղ ցուցադրել են պատմական գորգերի ու կերպասների թանկարժեք, հարուստ հավաքածու։ Պարսկական արվեստը միջազգային ասպարեզ հանելու, Պարսկաստանին մատուցած ծառայությունների համար Քելեկյանը շահի կողմից արժանացել է խանի տիտղոսի, պարգևատրվել «Շիր ի խուրշիդ» շքանշանով և 1884-1904 թվականներին եղել է Նյու Յորքում Պարսկաստանի պատվավոր հյուպատոսը։ Քելեկյանը ներկայացրել է միջագետքյան, ղպտական, պարսկական հախճապակե իրերի, բյուզանդական ու արևելյան մետաքսեղենի, հյուսվածքների, կերպասների, թավիշների ու գորգերի, հայկական ձեռագրերի իր հավաքածուն 1907 թվականին Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում, 1912 թվականին՝ Լոնդոնի Սաութ Կենսինգտոն, 1931 թվականին՝ Բրիլինգտոն Հաուզ և այլ ցուցահանդեսներում, իսկ 1936 թվականին, որպես աներկբա հեղինակություն, Լենինգրադում մասնակցեց պարսկական արվեստի 3-րդ միջազգային կոնգրեսին։

1909 թվականին Ադանայի հայոց կոտորածներից հետո 1912 թվականին Դյորթ-Յոլում հիմնել է Քելեկյան որբանոցը, որը հետագայում տեղափոխվեց Բեյրութ և գոյատևեց մինչև 1932 թվականը, այսինքն, մինչ որբերը կմեծանային։ 1910 թվականից եղել է ՀԲԸՄ բարերար, ապա՝ վարչության անդամ, իսկ 1922 թվականից՝ փոխնախագահ։ Նա բարեգործություն է արել նաև Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկչյան ազգային հիվանդանոցին, Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքին, Կեսարիայի որբերին, Փարիզի հայ ուսանողներին, Կահիրեի «Կեսարիո և շրջակայքի հայրենակցական միությանը։ 1910-ական թվականներին ֆինանսական, նյութական ու բարոյական օժանդակություն է ցույց տվել նկարիչներ Բրաքին, Մատիսին, Պիկասոյին։

Քելեկյանը եռանդորեն մասնակցել է ազգային-քաղաքական խնդիրների լուծմանը. 1912-1920 թվականներին եղել է Ազգային պատվիրակության անդամ, 1918-1920 թվականներին՝ Համահայկական համագումարների պատգամավոր և ջանք չի խնայել Հայ դատի, հայոց պետականության վերականգնման և ամրապնդման համար։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, Քելեկյանն, այն համարելով չարյաց փոքրագույն՝ ստեղծել էր մի օջախ, որտեղ հայության մի հատվածը կարող էր ապահով և անվտանգ գոյատևել։

Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նկարիչների 18 կտավներ, Մաշտոցի անվան մատենադարանին՝ Իգնատիոսի 13-րդ դ. ավետարանը, իսկ 1946 թվականին նպաստեց հայրենադարձության կազմակերպմանը:

Պարգևներ

Ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
«Շիր ի խուրշիդ» շքանշան, խանի տիտղոս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ը կարող է իրանական 7 մլդ ԱՄՆ դոլարի ակտիվների ապասառեցում իրականացնել

Հաջորդ գրառումը

Խոակին Կապառոսը պատվաստել է ռուսական «Սպուտնիկ V»–ով

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Բալաքյանի նոր ժողովածուն` «Նյույորքյան եռերգություն»

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Անտոնի Չեքեմյան՝ գիտնականը, մարզիկը, թաիթահայը

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հիշողության լուսավոր ուրվանկար

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Աշխեն Քեշիշյանը իրաքյան պարբերականում

17/10/2025
Հաջորդ գրառումը

Խոակին Կապառոսը պատվաստել է ռուսական «Սպուտնիկ V»–ով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական