Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տադեուշ Բոհդան Իսակովիչ-Զալեսկի. (1956-2024)

Արծվի Բախչինյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
201
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 Հունվարի 9-ին, Լեհաստանի Խշանուվ քաղաքում մահացել է հայ կաթոլիկ եկեղեցու գործիչ, եկեղեցու պատմաբան, բանաստեղծ, հանրային գործիչ, հակակոմունիստական հայացքների տեր այլախոհ Տադեուշ Բոհդան Իսակովիչ-Զալեսկին: Ծնվել էր Կրակովում, լեհ հոր եւ լեհահայ մոր ընտանիքում (բանասերներ Յան եւ Թերեզա Զալեսկիներ): Ուսանել է Կրակովի հոգեւոր դպրոցում, երկու տարի ծառայել լեհական բանակում: 1970-ականների վերջին միացել է ընդհատակյա հակակոմունիստական ուսանողական շարժումներին, «Համերաշխություն» ուսանողական միությանը: Սամիզդատ եղանակով եւ տարբեր կեղծանուններով հրատարակել է «Պաշարում» (1981), «Հիշողություններ» (1985), «Կարմիր ծով» (1988) բանաստեղծական ժողովածուները: Օգնել է աղքատներին ու հաշմանդամներին, համահիմնադրել է Ալբերտ Խմիելովսկու բարեգործական հիմնադրամը: 1985-ին երկու անգամ խոշտանգվել է Լեհաստանի Անվտանգության ծառայության կողմից, իսկ մոտ քսան տարի անց՝ 2006 թվականին, սկսել է ուսումնասիրել գաղտնի ոստիկանության արխիվները, հրատարակել «Քահանաներն՝ անվտանգության ծառայություններին Կրակովի արքեպիսկոպոսության օրինակով» (լեհերեն եւ անգլերեն), ցույց տալով, որ Կրակովի արքեպիսկոպոսության 39 քահանաներ 1944-1989 թթ. համագործակցել են ռեժիմի հետ: Պայքարել է նաեւ 1939-ին Արեւմտյան Ուկրաինայում խորհրդային կառավարության կողմից իրականացված լեհերի կոտորածների դատապարտման համար, այդ մասին է 2008-ին նրա հրատարակած «Սահմանամերձ շրջանների չպատմված ցեղասպանությունը» գիրքը:

Եղել է հայ համայնքի ակտիվ գործիչ, 2001-2009 թթ.՝ լեհահայերի հոգեւոր առաջնորդ, 2009-ից՝ Գլիվիցեի հայ կաթոլիկ ծխական հովիվ Զալեսկին Լեհաստանում հանրահռչակել է իմացությունը Հայաստանի պատմության եւ մշակույթի, լեհահայության հարուստ պատմության վերաբերյալ, նախաձեռնել համագործակցություն հայ գաղթականների հին եւ նոր ալիքների միջեւ, նպաստել Կրակովում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցմանը, հրատարակել «Լեհաստանի հայ քահանաների կենսագրական բառարան. 1750-2000» (2001) եւ «Հայոց արքեպիսկոպոս Իզաակ Միկոլայ Իսակովիչ» (2001) գրքերը:

Նրա մասին նկարահանվել է «Լեհաստանի անհանգիստ քահանան» վավերագրական ֆիլմը, իսկ նրա հանդեպ հալածանքներն արտահայտվել են Մաչեյ Գավլիկովսկու «Վախեցնել քահանային» ֆիլմում (2006): 2006 թվականի մայիսի 3-ին Տադեուշ Բոհդան Իսակովիչ-Զալեսկիին շնորհվել է Լեհաստանի բարձրագույն շքանշաններից «Պոլոնիա ռեսիտուտան»:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի նոր հաղթանակները

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Լոկառնոյի կինոփառատոնը բացվեց «Արտոյի երկիրը» ֆիլմով

07/08/2025
1 օգոստոսի, 2025

Մեր ընթերցողներին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ո՞ւմ ձեռքում է Սյունիքի դարպասների բանալին

01/08/2025
1 օգոստոսի, 2025

Ներքին կյանքի կրակը կբոցկլտա սեպտեմբերին

01/08/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված․ Միհրդատ Մադաթյան

12/08/2025

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈւԹՅՈւՆ ՇՈՈՒՆ ՀԱՄԱՐԵ՞ՆՔ ՏԱՊԱԼՎԱԾ Տիկնայք և Պարոնայք, ես կարծես թե հայերեն լեզվին վատ...

ԿարդալDetails

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ՀՀ Սյունիքի մարզը ներկայացնում է` որպես «պատմական Ադրբեջան»». Տաթևիկ Հայրապետյան

12/08/2025

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական