Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սթեյբդենսի» մեծահմուտ «Արարատ» ներկայացման ընթացքը՝ տրավմայի, հիշողության, ճկունության միջով

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

1915 թ. Հայոց ցեղասպանությունը վերապրելու մասին հարցազրույց տալուց քիչ անց Վահրամ Թուրյանը սկսեց դեղին նոթատետրում գրի առնել այն, ինչ կարող էր վերհիշել: «Մտքերը հեշտությամբ էին հոսում», գրում է Դոնալդ Է. Միլերը՝ «Վերապրողներ. Հայոց ցեղասպանության բանավոր պատմություն» գրքի համահեղինակը: Սակայն ամիսներ անց Թուրյանը դեռ վերաշարադրում էր տեքստը՝ կարծես համակերպվելով իր տեսած վայրագությունների եւ 1,5 միլիոն մարդու կյանք խլած դաժան ցեղասպանության ժամանակ իր ընտանիքի կորստյան հետ:
Թուրյանի պատմության նման պատմությունները «Արարատը» ոգեշնչող հյուսվածքի մի մասն էին. այն պարուսույց Ջորջ Սթեյբի մեծահմուտ նոր աշխատանքն է՝ իրականացված «Սթեյբդենս» պարախմբի համար: Դրա առաջնախաղը տեղի ունեցավ Էմորի համալսարանի Կատարողական արվեստի Շվարցի կենտրոնի պարային ստուդիայում:

Սթեյբը ծանոթ է քաղաքական դրդապատճառներով կատարված բռնությանը եւ տեղահանությանը: Լինելով ամերիկահայ՝ նա իր վաղ մանկությունն անցկացրել է Իրանում եւ ընտանիքի հետ գաղթել Միացյալ Նահանգներ՝ 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ: Սթեյբն այս թեմաներին անդրադարձել է իր նախորդ աշխատանքներում եւս, սակայն «Արարատ»-ը հավանաբար մինչ օրս նրա կատարած ամենաուժեղ եւ ամենաազդեցիկ աշխատանքն է:

Սթեյբը նշում է, որ 1915 թվականի ցեղասպանության մասին շատ է գրվել, սակայն ժամանակակից պարերի ներկայացման միջոցով քիչ բան է արտահայտվել: Սա «Արարատը» դարձնում է բացառիկ՝ անձնական պատմությունները միահյուսելով երաժշտության, տեքստի, տեսողական գեղեցկության եւ ներքին անմիջականության բազմաշերտ, ցնցող ստեղծագործության հետ:

Գրեգորի Կատելյեի բեմական եւ լուսային ձեւավորումներով, Բեն Քոուլմենի ձայնով (Քոուլմենը բեմում երգում է պարողների կողքին), Միլթոն Կորդերոյի արտապատկերումներով ու Ռոզալինդ Սթեյբի, Ամելիա Հեյսի եւ Ջիմի Ջոյների ձեւավորած հագուստներով «Արարատը» թե՛ եթերային է, թե՛ մարմնական, թե՛ համառ՝ որպես տրավմատիկ հիշողություն, որը շարունակում է արթուն մնալ:

Տասը արտասովոր խիզախ պարողներ են հանդես գալիս Սթեյբի խորեոգրաֆիայում: Բալետի, Համֆրի-Լիմոնի ժամանակակից պարի, ժամանակակից Գագայի ու ազատման տեխնիկայի ազդեցությամբ այն ցուցադրեց պարողների ուշագրավ հնարավորությունները: Խորապես մտածված խմբավորումների եւ հատականախշերի կիրառմամբ նրանք կատարում էին պարույրաձեւ պտույտներ եւ հարթության կտրուկ փոփոխություններ՝ իրենց մարմինները բերելով լարված դիրքերի: Վայրկենական պատկերները, հիշողության փայլատակումների պես վերացարկված, հերթագայում էին վիրավորանքի եւ կարեկցանքի ակնարկներով, ասես ընդհատվող երազում:

Յոթ կտրվածքներ էին փռված բեմին, որոնք շագանակագույն, սեւ եւ փղոսկրյա ճմռթված թղթի շերտերով զարդարում էին կողային պատերը եւ դեպի վեր խտանում՝ շրջանակելով ձյունածածկ Արարատ լեռան պատկերը: Երբ ներկայացումը սկսվեց, հայ ընտանիքների հին դարչնագույն լուսանկարները հայտնվեցին դեկորացիաների եւ կանգնած կամ հատակին անշարժ պառկած պարողների մարմինների վրա:

Բեն Քոուլմենի միջավայրային պարտիտուրան ենթադրում էր լողափին բախվող ալիքներ, որոնց հաջորդում են մեղմ երանգները, որոնք բարձրանում եւ իջնում են, ինչպես անցյալից եկած կանչը կամ դանդաղ ետդարձը:

Կորդերոյի պատկերները թրթռում էին, ինչպես լույսը, որն արտացոլվում էր քարանձավի պատին, այնուհետեւ վերածվում կապույտ եւ գունատ ոսկեգույն լուսարձակումների, որ գուցե ուղեղի սինապսների թարթումն էր եւ հրավեր դեպի հավաքական հիշողություն:

Պարողների զույգերը՝ դեմ առ դեմ կանգնած՝ նայում էին միմյանց, սեղմում դաստակները եւ պտտվում իրար շուրջ, իսկ շրջապատի լուսավոր պատկերները պտտվում էին՝ ստեղծելով ընկղման էֆեկտ: Զույգերի դաստակների սեղմումը վերածվում էր ժեստերի եւ ծանրության բաշխման՝ պատկերելով թե՛ բռնություն, թե՛ աջակցում:

Ոգեշնչող ռիթմի ներքո պարողներն ընկղմվում էին կազմակերպված քաոսի մեջ. նրանք վերից կախում էին ոտքերը, ցած ընկնում, գլորվում եւ ցատկում քարացած դիրքերում: Ոմանք բռնում էին մյուսների վերջույթներից, այնուհետեւ նրանց հավասարակշռությունից դուրս գցում: Նրանք խմբերով վազում էին, թափ առնում եւ ընկնում, իսկ թռչունների պատկերները նրանց հետեւում ճախրում էին սարի մոտով:

Տեքստն է որոշում «Գլուխ առաջին» վերնագրով հատվածի տոնայնությունը: Քոուլմենը բազմիցս սկսում է կարդալ դասական երկեր, բայց, ինչպես անսարքությունը համակարգում, յուրաքանչյուր նոր սկիզբ հանգում էր մահվան երթերի, սովի, զանգվածային առեւանգումների եւ բռնաբարությունների, գետով անցնող դիակների մասին ցեղասպանության վկայի պատմության, որոնք Քոուլմենը կարդում էր երգեցիկ ձայնով, ասես երեխաների համար:

Ավելի ուշ դերակատարները տեղափոխվեցին ժամանակավոր լաստանավ: Նրանք մեկ առ մեկ ընկան պտտվող ալիքի մեջ: Սա հանգեցրեց «Շնորհակալ եմ, որ հարցրիք» հատվածին. այն կազմված էր ռազմական դատարանների դատավարությունների արձանագրություններից, որոնցում Ցեղասպանության մեղավորները հերքում էին, որ այն երբեւէ տեղի է ունեցել:
Հատակին արտացողվող լույսի քառակուսին հիշեցնում էր մարտական մրցասպարեզ, իսկ պարողները ներսուդուրս էին անում լույսի մեջ՝ արտահայտելով ուրախությունից մինչեւ խաղ ու սեռական բռնություն:

Այնուհետեւ լուսավորությունը փոփոխվեց, եւ պարողները դուետներով պտտվում էին բեմում. մի զուգընկերն ազատ վազում էր՝ ձեռքերը թեւերի պես պարզած, իսկ մյուսը թիկունքից պահում էր նրան: Նրանք զույգ-զույգ տեղավորվեցին տարածության շուրջբոլորը՝ նայելով միմյանց աչքերի մեջ, պահելով միմյանց բացված ձեռքերով եւ խոնարհելով գլուխներն այնպես, որ իրար դիպչեն, ասես կյանքի արժեւորմամբ միավորվելով մահվան առջեւ:

Երբ ներկայացումը մոտենում էր ավարտին, նրանք շարվեցին պատի մոտ, ընկան հատակին եւ թղթի կտորներ բացելով՝ ինչ-որ բան էին գրում արագ, մտածված գրչահարվածներով: Թերեւս ինչպես Թուրյանը, վերանայում եւ վերաշարադրում էին՝ փորձելով հաշտվել անըմբռնելիի հետ:

Գեղեցիկ, մասնատված, երբեմն՝ տագնապալի, իսկ երբեմն՝ շփոթեցնող, «Արարատը» սթափեցնող ներկայացում է, որ առերեսվում է ցեղասպանությանը, ընդունում է այն եւ ավելի լիարժեք ցույց տալիս մեզ կյանքի գինն ու նոր սկիզբների արժեքը:

Ոմանք ցանկանում են մոռանալ անպատկերացնելին, իսկ մյուսները՝ ժխտել այն: Բայց ինչպես գրել է Միլերը. «Զգալի ճշմարտություն կա այն պնդման մեջ, որ ցեղասպանությունը ժխտելը նշանակում է կրկնել այն… Չարի ժխտումը պաշտպանական մեխանիզմ է, որն արդարամիտ աշխարհը պարզապես չի կարող իրեն թույլ տալ»:

ՍԻՆԹԻԱ ԲՈՆԴ ՓԵՐԻ

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

https://www.artsatl.org
Նախորդ գրառումը

Արշիլ Գորկու«Ածխացած սիրահարները- 1» կտավը՝ աճուրդում

Հաջորդ գրառումը

Նյութական արժեքներից դեպի հոգեւորը

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նյութական արժեքներից դեպի հոգեւորը

Լրահոս

Գուտերեշը դատապարտել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի հարձակումները

18/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակումներն «անընդունելի» են։ «Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես...

Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն, Իրանը կանցնի ամբողջական ոչնչացման փուլի. Ռեզայի

18/07/2026

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում: Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության...

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական