Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սերն Աստծո ապաստանն է». բոլորեց հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի ծննդյան 78-րդ տարին

ԱԶԳ
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Ակնարկիս խորագիրը քաղել եմ հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի մտորումներից մեկի տողերից: Մարդու ներաշխարհի բացահայտման ուղին նրա ստեղծագործությունն է, եւ Մ. Կոկժաեւի ծննդյան 78-ամյակն առիթ է խոսելու նրա արարումների մասին: Նա ոչ միայն երաժշտության, այլեւ բանաստեղծությունների հեղինակ է, որոնք երբեմն դարձել են նաեւ ռոմանսների խոսքեր, եւ այդ երկուսի ուսումնասիրությունն է, որ կարող է ամբողջական պատկերացում տալ կոմպոզիտորի ներքին մտածումի, ապրումների եւ երաժշտական ընդգրկումների մասին: 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսոր, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս Մ. Կոկժաեւը երաժշտական բազմաժանր եւ բազմաոճ ստեղծագործությունների հեղինակ է: Նա հեղինակել է վեց սիմֆոնիաներ, կամերային երկեր, խմբերգեր, կանտատ, սոնատներ, ռոմանսներ: Նա իր ստեղծագործություններում երաժշտական լեզվով «ընթերցում է» Գյոթեին, Շեքսպիրին, այլ մեծանուն բանաստեղծների, ինչպես նաեւ ռուսալեզու, ծագմամբ հայ բանաստեղծների, որոնց թվում է նաեւ դաշնակահար Արմինե Գրիգորյանը: Նրա շատ երաժշտական կտավներ գրվել են Սարյանի արվեստից ստացած հուզական տպավորությունների ազդեցությամբ: Մ. Կոկժաեւը դասավանդում է Կոմիտասի անվ. երաժշտանոցում, երկու՝ կոմպոզիցիայի եւ երաժշտագիտության ամբիոնների դասախոս է: «Մենք ունենք հրաշալի սերունդ, որի ձեռքերում է հայկական երաժշտության ապագան,- մի առիթով ասել է կոմպոզիտորը:- Միայն թե մեր բազմաչարչար հայրենիքի շուրջ իրավիճակը բարելավվի»:

Մ. Կոկժաեւի ուսումնասիրությունները վերաբերվում են երաժշտական տարածության հիմնավոր օրինաչափություններին: Մշակել է երաժշտական ստեղծագործությունների վերլուծության մեթոդիկա: Նրա ստեղծագործությունները կատարվել են Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռիգայում, նաեւ Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Կանադայում, այլուր: 

Մ. Կոկժաեւի ստեղծագործությունները կատարողների եւ պրոպագանդողների շարքում են անվանի ջութակահար Բորիս Լիվշիցը, Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը, օպերային երգիչ-երգչուհիներ, նրանց թվում՝ Աննա Պողոսյանը, Գուրգեն Բավեյանը, դաշնակահարուհի Կարինե  Բաղդասարյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, այլք: «Ուզում եմ խոսել ոչ թե մարդու, կոմպոզիտորի, այլ՝ երեւույթի մասին,- սա մեջբերում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքից:-  Միխայիլ Կոկժաեւը չի նայում «-իզմերին». ինչ անում է, մարդն անում է համոզված, պրոֆեսիոնալ կերպով»:

Գնահատման խոսքերից առավել ստեղծագործողի մասին խոսում են իր արարումները: Նախ, հիշենք Մ. Կոկժաեւի վաղ շրջանի՝ ռոմանտիկական շնչով գրված երգերը: Դրանք քնարական են, եւ դա թելադրված է իր ընտրած կամ իր իսկ գրած բանաստեղծություններով: Այդ բանաստեղծությունները տիեզերքի շրջապտույտի մասին են, ներանձնական, երազների, մարդու եւ աստվածային սիրո, նաեւ հայրենի երկրի ու եզերքի հանդեպ հավատարմության:

Նրա՝ «Ինձ հարկավոր չեն օտարների տաճարները» տողը մխվում է հիշողությանս մեջ: Բանաստեղծության լեզուն ռուսերենն է, բայց խոսքը Հայաստանի մասին է: Կոմպոզիտորը ապրել է, բռնի տարհանման ողբերգությունը, մահից մազապուրծ՝ 90-ականների սկզբին հաստատվել Երեւանում՝ հայրենի հողի վրա շարունակելով աշխատել ու ստեղծել: Հեքիաթային հունչերով կառուցված, ռոմանտիկ գործերի կողքին տեղ են գտել վտանգի, կորստի վերապրումներից ծնված դրամատիկ երկեր: Դրանցից է, օրինակ, «Զանգը երբեք չի լռի» ստեղծագործությունը, որը հայ ազգի պատմական տառապանքի՝ շուրջ երեք տասնամյակ առաջ ապրած եղեռնի մասին է. այն նկարագրված է հոգեցունց, դաշնամուրային աճող մեղեդիական հնչմամբ, որը գնալով մարում է, նվազում՝ ասես նվաղուն հոգու հիշողությամբ մրմուռով… Տառապալից ապրումների արտահայտություն են նաեւ կամերային նվագախմբի համար գրված նրա մի շարք գործեր, որպիսիք են «Հիշատակի օր»-ը՝ գրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին (1990), «Նահատակներին» երկը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին (1991), «Սուրբ Գրիգոր Նարեկացու լուսավորումն ու ողբը» (2001), երգչախմբի եւ նվագախմբի համար գրված «Ռեքվիեմ»-ը (Lux aeterna. թարգմանաբար՝ «Հավերժական լույս»): 
Կոմպոզիտորի բանաստեղծական տողերը նաեւ տենչանքների մասին են. «Երազները՝ ոնց թռչուններ…»:

Ակնարկս ավարտեմ Մ. Կոկժաեւի՝ սիրո մասին մտորումով՝ «Սերն Աստծո ապաստանն է»՝ մեր ապրած տագնապալից ժամանակներում տեղին հիշեցում:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայաստան-Ռուսաստան հարաբերություներ: Ի՞նչ է սպասվում

Հաջորդ գրառումը

Աղմկոտ ազատումներ ՝ ռուսական թատրոնում. բանը հասել է դատ-դատաստանի

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Աղմկոտ ազատումներ ՝ ռուսական թատրոնում. բանը հասել է դատ-դատաստանի

Լրահոս

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը

26/06/2026

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ` Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու...

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինի ու դիզվառելիքի հերթական խմբաքանակը

26/06/2026

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են...

Վճռաբեկ դատարանը մերժել է Մկրտիչ Սրբազանի ու Արագածոտնի թեմի քահանաների գործով գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունել

26/06/2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև...

Ռուսաստանն ավելի է սահմանափակել Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը

26/06/2026

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված...

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը

26/06/2026

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական