Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեսար Վեաս Վալենսիա. Չիլիից Հայաստան՝ դուդուկի հանդեպ սիրով

Արծվի Բախչինյան
07/06/2024
- 7 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
183
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ – Սերը հայ երաժշտության հանդեպ չիլիացի երաժիշտ Սեսար Վեաս Վալենսիային բերել է Երեւան: 33-ամյա Սեսարը 2007-2013 թթ. Սանտյագոյում երաժշտություն, իմպրովիզացիա եւ էլեկտրական կիթառ է ուսանել Խորխե Դիասի հետ: Էլեկտրական կիթառի կատարումներով ելույթներ է ունեցել «Պրոջազ» արհեստավարժ հաստատությունում: Հետագայում նաեւ երաժշտություն եւ ձայնային թերապիա է սովորել Սանտյագոյում՝ «Ռուտա Ալեգրա Օլիստիկ» ուսումնական կենտրոնում: Բացի այդ, հանդես է եկել Սանտյագոյի «Վոքս սելեստե» երգչախմբում: 2017-ին Վեասը հիմնել է «Ունիսոնո տերապիաս» ընկերությունը, որը Չիլի է ներմուծում երաժշտական եւ ձայնային թերապիայի մեջ մասնագիտացած երաժշտական գործիքներ: Նաեւ առաջարկել է ձայնային ու երաժշտական թերապիայի ծառայություններ տարբեր ընկերությունների, դպրոցների, մանկապարտեզների եւ մասնավոր անձանց:

–Սեզա՛ր, առաջին անգամ ե՞րբ լսեցիր հայկական երաժշտություն:

-Ամեն ինչ սկսվեց Գուրջիեւից: Ինձ խորապես հետաքրքրեցին նրա փիլիսոփայությունը, նաեւ նրա երաժշտությունն ու պարերը: Ցանկանալով ավելին իմանալ նրա մասին՝ ես հայտնաբերեցի, որ նա ծնունդով Գյումրիից է, Հայաստանից, ինչը հետաքրքրություն առաջացրեց հայ մշակույթի հանդեպ: Ես մասնակցեցի Գուրջիեւի երաժշտությունը պարունակող «Արեւելյան երգեր» սկավառակի ձայնագրմանը ու թողարկմանը: Հետաքրքրությունս ստիպեց ինձ ուսումնասիրել հայկական երաժշտությունը, հատկապես Կոմիտասին, եւ երբ առաջին անգամ լսեցի դուդուկի հնչյունները՝ անմիջապես գրավվեցի այդ գործիքով: Կապ հաստատեցի Արգենտինայի Կորդոբա քաղաքում ապրող դուդուկահար Գագիկ Գասպարյանի հետ, որն ինձ օգնեց դուդուկ գտնել եւ սկսեց դասեր տալ: Մոտ երեք տարի, տարին երկու-երեք անգամ մեկնում էի Գագիկի հետ պարապելու: Այնուհետեւ ցանկություն ունեցա այցելել Հայաստան. հիմա երկրորդ անգամ եմ այստեղ: Իմ առաջին այցը անցյալ տարի էր, վեց ամսով, ինչը հիանալի փորձառություն էր: Առաջին անգամ երբ Երեւան եկա, այստեղ ճանաչում էի միայն մեկ մարդու՝ դուդուկի մի վարպետի, որը գործիքներ էր տրամադրել Սանտյագոյի իմ փոքրիկ խանութի համար: Նա ինձ դիմավորեց օդակայանում եւ օգնեց կացարան գտնել: Ուսուցիչ գտնելն իմ հաջորդ խնդիրն էր: Երեւանի սրճարանում աշխատելիս նկատեցի մի երաժշտի, որով միշտ հիացել եմ՝ իմ սիրելի դուդուկահարներից Արսեն Պետրոսյանին: Ես խոսեցի նրա հետ, եւ բախտս բերեց, որ նա համաձայնեց լինել իմ ուսուցիչը: Նա հրաշալի անձնավորություն է: Իմ սիրտը միշտ խորապես հուզել է Կոմիտասի երաժշտությունը: Շարունակում եմ ավելի շատ ուսումնասիրել հայ երաժշտությունը: Վերջերս լսում եմ աշուղ Ջիվանու երգերը, որն այս պահին դարձել է իմ սիրելին: Ինձ հաճելիորեն զարմացրեց Հայաստանի երաժշտական բարձր մակարդակը՝ դասական, ժողովրդական, թե ջազային:

Մեկ այլ հիշարժան փորձառություն էր հանդիպել պարի փառատոնում մի տղայի հետ, որը, պարզվեց, երգում է երգչախմբում: Ես ասացի, որ կուզեմ հանդես գալ երգչախմբում, եւ նա ինձ ծանոթացրեց իր երգչախմբի դիրիժորի հետ: Այդպիսով ես դարձա «Խազեր» երգչախմբի անդամ: Ուստի հիմա դուդուկ նվագելն ու երգչախմբում երգելն իմ հիմնական երաժշտական գործունեությունն է Հայաստանում: Բացի այդ, ես որոշեցի միանալ Հայ կամավորական կորպուսին, որպեսզի ավելի խորասուզվեմ հայկական կյանքի մեջ եւ կապ հաստատեմ տեղացիների հետ: Ներկայումս աշխատում եմ «Ակնա» կազմակերպության հետ՝ Գուրջիեւի անվան համույթի ղեկավար Լեւոն Էսկենյանի գլխավորությամբ: Մեր նպատակներից մեկն է կազմակերպել անսամբլի շրջագայություն Լատինական Ամերիկա եւ Իսպանիա: Բացի երաժշտությամբ զբաղվելուց, իսպաներեն եմ դասավանդում Եվրոպական համալսարանում: Ես հաճելիորեն զարմացա՝ հայտնաբերելով, որ շատ հայեր մեծ սեր ունեն իսպանական մշակույթի ու լեզվի հանդեպ. եւս մե՛կ հիանալի փորձառություն Հայաստանում:

–Իսկ ինչպե՞ս է հայերեն սովորելու ձեր փորձառությունը:

-(Հայերեն) Շատ դժվար է: Բայց իսկապես հաճույք եմ ստանում հայերեն սովորելուց, ուստի հուսով եմ, որ շարունակելու դեպքում ավելի շատ կխոսեմ: Իրականում մինչեւ գալս ես առցանց դասերի էի հաճախում: Բարեբախտաբար, համալսարանն ինձ հայերենի դասընթացներ է առաջարկում: Հետաքրքրական է, որ երբ փորձում եմ ինչ-որ բան գնել խանութում, մարդիկ հաճախ անցնում են անգլերենի՝ ինձ օգնելու համար: Այնուամենայնիվ, ես նախընտրում եմ խոսել հայերեն, ուստի հայերեն նրանց ասում եմ՝ «Չեմ խոսում անգլերեն»:

–Երբեւէ հայկական համերգ կազմակերպե՞լ ես Չիլիում:

-Այո, նախքան Հայաստան գալս հնարավորություն ունեցա հանդես գալ համերգով, որտեղ հնչեց դուդուկի երաժշտություն: Հրաշալի փորձառություն էր, մանավանդ, որ վեց ամիս Հայաստանում մնալուց հետո հատուկ երկացանկ էի պատրաստել: Երկու-երեք շաբաթ պարապեցի երկու չիլիացի երաժիշտների հետ, որոնցից մեկը նվագում էր շվի, մյուսը` բլուլ եւ դափ: Մեր համերգին հիմնականում ներկա էր չիլիացի հանդիսատեսը: Բացի այդ, պատիվ եմ ունեցել ելույթ ունենալ Չիլիի հայ համայնքի համար: Հուսով եմ, որ Չիլիում ավելի շատ համերգների միջոցով կշարունակեմ ներկայացնել հայ երաժշտությունը:

–Սեսա՛ր, ինչպե՞ս կբնութագրես դուդուկի ձայնը:

– Խորը եւ հոգեւոր, որն ունկնդրին կապում է մի հինավուրց տեղանքի հետ:

–Իսկ չե՞ս կարծում, որ դուդուկը շատ սովորական մի բան է դառնում Հայաստանի համար:

-Ճիշտ է, դուդուկն ավելի տարածված է դարձել Հայաստանում, բայց իմ առաջին տպավորությունն այն է, որ շատերն այստեղ շատ բան չգիտեն հայ երաժշտության մասին: Տխուր է, քանի որ կարծում եմ, որ բոլորը պետք է դրա խորը ըմբռնումն ու գնահատումն ունենան: Սակայն նման իրավիճակ միայն Հայաստանում չէ: Այդուհանդերձ, կան բազմաթիվ նվիրյալ անհատներ, որոնք ջանասիրաբար աշխատում են հայ երաժշտությունն ու պարն ուսումնասիրելու եւ սովորելու ուղղությամբ: Ճիշտ է, որ գործիքը հայտնի է դարձել տարբեր երկրներում, մասամբ միջազգային ֆիլմերի շնորհիվ, բայց անձամբ կարծում եմ, որ դուդուկն ավելի մեծ ճանաչման է արժանի ամբողջ աշխարհում: Շատերը սխալմամբ կարծում են, թե այն հեշտ է նվագել: Իրականում դուդուկին տիրապետելը ուսուցչի հետ լուրջ վերապատրաստում է պահանջում: Ցավոք սրտի, այստեղ ոմանք չեն հասկանում, որ ինչ-որ մեկը կգա Հայաստան հատուկ դուդուկ նվագել սովորելու համար:

–Զարմանալի չէ, մի քանի տարի առաջ այստեղ էր մեքսիկացի Լուիս Արգյուելեսը, որը սովորեց դուդուկ նվագել եւ այժմ Մեքսիկայում գովազդում է մեր այդ գործիքը: Եվ ոչ միայն նա… Է՞լ ինչ ես սիրում Հայաստանում:

-Ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես շատ եմ սիրում հայկական պարերը: Եվ մարդի՛կ: Նրանք շատ բարի են ու ջերմ, շատ բաց ու զգացմունքային: Ես ինձ հարմարավետ եմ զգում նրանց հետ: Հայաստանի, մասնավորապես Գորիսի, Ջերմուկի եւ Լոռու շրջակայքի բնական գեղեցկությունը գրավում է ինձ: Երեւանն իր բազմաթիվ տեսարժան վայրերով իսկապես գեղեցիկ քաղաք է: Եվ չմոռանանք անզուգական խոհանոցը, հայկական սուրճը, ամենահամեղ մրգերն ու բանջարեղենը, որ ես փորձել եմ այստեղ…

–Հայաստանի հետ կապված ի՞նչ երազանքներ ունես:

-Ապագա ուղիս անորոշ է: Ես տատանվում եմ Հայաստանում մնալու եւ Չիլի վերադառնալու միջեւ: Սակայն կարճաժամկետ հեռանկարում իմ երազանքն է կապեր հաստատել Հայաստանի եւ այլ ազգերի միջեւ՝ սկսած իմ հայրենիքից: Ես ձգտում եմ Չիլիում կազմակերպել հայկական մշակութային նախագծեր եւ համագործակցել հայ երաժիշտների հետ միջազգային մշակութային փոխանակումների համար: Հաղորդելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը աշխարհին՝ ես հույս ունեմ բարձրացնել իրազեկվածությունը եւ գնահատել այդ ժառանգության բազմազան ավանդույթները, որոնք համեմատաբար անհայտ են մնում աշխարհում:

–Այժմ Հայաստանում իրավիճակը կայուն չէ…

-Իրոք, իրավիճակը Հայաստանում կարող է մարտահրավեր լինել, եւ ես դրա ականատեսը եղա անցյալ սեպտեմբերին իմ այցելության ժամանակ: Սակայն միայն քաղաքական մթնոլորտը բավարար չէ այս պահին ինձ ստիպելու հեռանալ Հայաստանից: Կարծում եմ, որ այստեղ մնալը թույլ է տալիս իրականացնել իմ նպատակի մի մասը՝ աջակից լինել դժվար պահերին: Այստեղ ես կարող եմ ավելի արդյունավետ նպաստել Հայաստանին, քան կարող էի անել դա իմ երկրում:

–Շատ հուզիչ է նման խոսքեր լսել ոչ հայից: Շնորհակալություն այս զրույցի համար, Սեսա՛ր:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը, Ռուսաստանը եւ ինտեգրվող թյուրքական աշխարհը

Հաջորդ գրառումը

Երկրայինի սահմանը հատեց մահկանացու Վան Սողոմոնյանը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Երկրայինի սահմանը հատեց մահկանացու Վան Սողոմոնյանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական