Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նկարչությունն ինձ համար Աստծո արարչության նկատմամբ մարդու հիացմունքի արտահայտությունն է». Տիգրան Սարգսյան

ԱԶԳ
12/07/2024
- 12 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
153
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բարեվարքության համակարգող» մասնագիտությամբ մանկավարժները մեր ուսումնական հաստատություններում հազվադեպ են: Անկեղծ լինեմ՝ ինքս էլ նման մասնագետի մասին առաջին անգամ լսեցի, երբ զրուցում էի գեղանկարիչ Տիգրան Սարգսյանի հետ՝ Հայաստանի բնության թանգարանում իր անհատական ցուցահանդեսի բացմանը: Նա ասում է. «Նկարչությունն ինձ համար Աստծո արարչության նկատմամբ մարդու հիացմունքի արտահայտությունն է»: Աստծուն հառված իր հայացքը կարդում եմ իր բնանկարներում: Հոգեւոր կրթությունը ստացել է Էմիածնի Գեւորգան ճեմարանում, մասնագիտականը՝ Խ. Աբովյանի անվ. հաjկական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում: Դասավանդել է գեղանկարչություն Անանիա Շիրակացու անվ. ճեմարանում, իսկ ներկայումս նույն կրթօջախի բարեվարքութան համակարգողն է, սարկավագ է եւ ծառայում է Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում: Իհարկե, նկարչության իր գլխավոր եւ հիմնավոր դասերն առել է իր հորից՝ գեղանկարիչ Արամ Ապարանցի Սարգսյանից: Հայր եւ որդու կտավները տեսել եմ տարիներ առաջ իրենց ապարանյան նեղլիկ բնակարանի պատերից կախ. Տիգրանի՝ դեռ վաղ շրջանի գործերից հատկապես տպավորիչ էին աշնան բերան տված երկու նրբիրան ծառերը՝ ճամփեզրին… Կտավն անվանել էր «Հարդագողի ճամփորդ բարդիները»: Հենց այդ պահին էլ ծնվեցին տողերս, որ շուտով պիտի տեղ գտնեին իմ «Արեւալույսի էքսպրոմտներ» բանաստեղծությունների ժողովածուի էջերում…

Կրակ կա ձյուներին. բլրի փեշերին

հերվա բոցավառ թփերի մարմրող խարույկն է.

նոր մաղված ճերմակը չի ծածկել ցցված քարերը.

դեռ բուք կլինի ճամփեքին.

կխփի քամին ձնախառն իր ապտակը

մերկացած բարդի ծառերին.

սրսռուն, պատառված, քամահար կճկվեն, կհակվեն իրարու,

կկառչեն անտերեւ ճյուղերով երկնքից, կհայցեն լոկ դադար.

թփերի մարմրող հրդեհին այնքան մոտ

դարչնագույն բները՝ բարձրուղեշ կշրշան,

կապուտակ ճերմակը կիջնի՝ ծածկելով ծառերը,

մոլորված կփնտրի իր եզրը ձյունապատ, քարքարոտ ուղին.

եւ միայն հրդեհը կերեւա բքի մեջ…

Ծաղկամանում հրդեհի բոցալեզուների պես կուտակ փնջերով յասամանների ճյուղեր, ճառագող արեւածաղիկներ՝ որոնց դեղնադարչնավուն դեպի վար հակված գլուխներն առավել են ընդգծվում յուրովի շրջանակ կազմած՝ տերեւների կանաչ խիտ քսվածքների շնորհիվ: Ապա՝ վայրի բնության խոշորահայաց, վառ կարմրաթերթիկ խաշխաշներով ու դաշտային բազմագույն-բազմատեսակ մանրածաղիկ բույլերով հավաքված փնջով նատյուրմորտը՝մեղմ ջերմություն ու լույս հաղորդող: Այդ մեղմության կողքին՝ արեւամուտի դեղնավուն հրաժեշտի ցոլքո՞վ, թե՞ հորիզոնին մոտեցող կանաչ անտառակի վառ ջահելության կողքին դեղին դաշտերի գոլորշացող գույնով բնանկար. դաշտանկար է՝ դեռ աշնան հողմերից խանձվել չհասցրած գունագեղմամբ, որտեղ հողե բարակ ճանապարհը առվանալով բարձրանում է դեպի հորիզոնի եզրերին մոտիկ դեղին գոլորշիները… Խաղաղության զգացման պատկեր, ինչը, սակայն, ներքին հրդեհումներ ունի խորքերում:

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են անձրեւում կտավները:

Դուք լսե՞լ եք լույս օրերում անսպասելի հորդառատ շառաչով երկինքներից հեղվող անձրեւների սառնահունչ մտրակումների հնչյունները՝ մի տեսակ սթափեցնող, քեզ, մի կողմից, մի տեսակ մտրակող, մյուս կողմից՝ հոգուդ հեղեղումները խորքերից պեղող ու անձրեւի տեսքով ջրվեժող… Դա Տիգրան Սարգսյանի կտավին է: Քամուց թեքված հզոր շիթերով անձրեւը կտավին է, ու պետք չէ «վարպետացած» աչք ունենալ՝ հասկանալու եւ գնահատելու համար այս ստեղծագործության բարձրարժեքությունը:

Անձրեւող կտավի տպավորությամբ՝ հայացքս փոխադրում եմ կիսավեր բերդի պատկերին. ոչ այնքան բերդապատերի վաղեմի հզորության հուշն ու բարձրաբերձությունն են ազդեցիկ, որքան այն գույների ընտրությունն ու դրանցով վաղեմի վեհության հաղորդումը. երկնքի նուրբ կապտաճերմակ քսվածքի մեջ խրված է բերդի վառ ու մուգ դարչնագույնը՝ տեղ-տեղ բաց կանաչ արտացոլքերով, որ ասես հայելվել են բերդի ներբանների մոտ՝ քարքարուտներում աճած խոտ ու թփերից:

Երկու գյուղանկար՝ այս կտավների կողքին: Մեկում՝  մոտիկ թվացող՝ հայացքիդ ողջ տարողությամբ՝ սարն է, կանաչած մինչեւ գագաթները, անհարթություններում խտացված ստվերները՝ կապտավուն երազ, իսկ կտավի մուտքից սկսվում է գյուղական ճանապարհը՝ եզրին գյուղական պարզ տուն-շինություններ, հատուկենտ մարդկանց սիլուետներ՝ ճանապարհին: Կանվանեի կտավը՝ «Դեպի լեռ տանող ճամփա» կամ գուցե «Խաղաղ առավոտ»: Բայց ինչ էլ անվանելու լինենք, հանդարտության զգացումն է պարուրում դիտողին, երբ հայացքը կենտրոնացնում է դեպի կանաչ հեռուները տանող ճանապարհը…

Եվ մյուս գյուղանկարը. ցածր, համեստ տնակ, առջեւը՝ բարձր, խտասաղարթ ծառ, էլի մանր ծառեր, ցանցառ ցանկապատ, կողքով անցնող հողե ճանապարհ, այս ամենը՝ բաց կանաչ ու դեղին լեռների անմիջապես փեշերին:

Դիմանկար անելը վարպետություն է պահանջում. ներքին տրամադրությունը՝ արտաքին դիմագծից բացի հաղորդելու ունակությունն ամեն ոքի չի տրված: Տիգրանը հաջողությամբ կտավին է հանձնել հոր՝ Արամ Սարգսյանի դիմագծերը, նրան բնորոշ հայացքը, մտորուն դեմքը:
Բնության՝ վերջին մեկ տարում արված՝ համեմատաբար խոշորածավալ պատկերները Տիգրանը քաղել է Հայաստանի տարբեր անկյուններից, սիրո խոստովանություններ, որ անում է գեղանկարիչն իր Հայրենիքին, լեռներին ու գյուղական բնակավայրերին, աշնան բոցազատված թուփ ու ծառին եւ ծիրանենիների վաղ գարնանային ծաղկմանը… Մասնակցել է խմբակային ցուցահանդեսների, հատկապես հիշատակելի է Երեւանի Մոսկվայի տանն իր հոր հետ ցուցահանդեսը, նաեւ մասնակցությունը տարբեր մշակութային միջոցառումներին, պլեներներին, որոնց փորձառու նկարիչների կողքին հանդես է եկել հավասարպես եւ ցուցադրել իր՝ գեղանկարչի շնորհը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թէքէեան Մշակութային Միութեան  ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆ  Ամենամեայ մրցանակաբաշխութիւն

Հաջորդ գրառումը

Հաւա՞տք, թէ՞ սնահաւատութիւն

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը
11 Nov 2006, Paris, France --- Symbols of the Three Monotheistic Religions --- Image by © Sйbastien Dйsarmaux/Godong/Corbis

Հաւա՞տք, թէ՞ սնահաւատութիւն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական