Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նկարիչը եւ հոսող գետը. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Անվերջ ջլատումների եւ անկումների այս հուսահատ եւ դժվարին մեր ժամանակներում, երբ օր օրի խորտակվում են կյանքի բարոյական նորմերը, երբ մարդիկ ինքնակամ դառնում են մանր շահատակությունների եւ նյութական շահի գերի, երբ այս գայթակղությունների մեջ մտավորական համարված մարդիկ մեկը մյուսի հետեւից, ինչպես չինացիներն են ասում, կորցնում էին իրենց դեմքը, եղան արվեստագետներ, որոնք անբասիր պահեցին ազնիվ մարդու իրենց նկարագիրը եւ իսկական արվեստագետի իրենց արժանապատվությունը:  Այդ տարաբախտները այդպես էլ գոնե մեկ լուսանկար չունեցան օրվա իշխանավորի կամ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որ հետո տպագրեին իրենց պատկերագրքերում, հրապարակավ բանավոր կամ գրավոր չփառաբանեցին իշխանություններին:  Նման միամիտները, ցավոք սրտի, քիչ են, բայց նրանք կան:  Ճիշտն ասած, մեր ուրախությունն ու պարծանքը նրանք են:  Եվ նրանցից մեկը հրաշալի գեղանկարիչ Հարություն Հարությունյանն է:  Տաղանդավոր արվեստագետը անցել է տասնյակ տարիների ստեղծագործական արգասավոր ճանապարհ:  Հուլիսին 9-ին լրանում է գեղանկարիչ Հարություն Հարությունյանի յոթանասունհինգ տարին:

Հարությունը նկարչության մեջ-նկարչության հետ է եղել Փանոս Թերլեմեզյանի ուսումնարանում եւ ապա Գեղարվեստի ինստիտուտում սովորելու տարիներից:  Տպավորիչ եւ խոսուն իրողություն է, որ Հարությունը ցուցահանդեսների է մասնակցել 1966 թվականից: Ունեցել է տասնյակ ու տասնյակ անհատական ցուցահանդեսներ, իր նկարները ցուցադրվել են աշխարհի տասնյակ երկրներում:

Հարութի երիտասարդության տարիներին խորհրդային երկրի գեղանկարչական կյանքում ու նաեւ Հայաստանի նկարչական միջավայրում էական ու հետաքրքրական փոփոխություններ տեղի ունեցան:  1970-ական թվականներին կայսրության իշխանությունները անհաշտ պայքար սկսեցին երկրում հետզհետե ահագնացող այլախոհության դեմ:  Այլախոհությունը երկրում հիմնականում երկու բնույթ ուներ՝ քաղաքական եւ գեղագիտական:  Իշխանությունները չէին հանդուրժում թե՛ մեկը եւ թե՛ մյուսը:  Այդ տարիներին երկրից արտաքսվեցին տասնյակ ու տասնյակ տաղանդավոր գրողներ ու նկարիչներ:  Երկրից արտաքսվեցին քանդակագործ Էռնստ Նեիզվեստնին, նկարիչներ Միխայիլ Շեմյակինը, Օլեգ Ցելկովը, Էրիկ Բուլատովը եւ ուրիշներ:

Հայաստանի նկարչությունը խորհրդային երկրում մեծ համարում ուներ:  Երեւանը համարում էին խորհրդային երկրի գեղանկարչության մայրաքաղաք:  1975-ից հետո Հայաստանի նկարչության մեջ շատ բան փոխվում է: Զարմանալի է, որ Հայաստանի հանդուգն ու համարձակ գեղանկարչական միտքը կանգ առավ ճանապարհի կեսին:  Այն տարիներին մեր նկարչական կյանքը ուղղորդում էր հայերեն գրավոր եւ նույնիսկ բանավոր խոսքի գրագիտություն չունեցող ռըսախոս մի շատ ճարպիկ եւ ուղղակի ճարպկորդի անձնավորություն, որ գերադասում էր միշտ լինել քաղաքացիական հագուստով, առանց ուսադիրների:  Նա փաստորեն փայլուն կատարեց իր առջեւ դրված խնդիրը՝ հայ գեղանկարչությունը հեռու մնաց ոչ միայն քաղաքական, այլեւ գեղագիտական այլախոհությունից:  Եվ նա մեր նկարչությունը տարավ դեպի գավառական մոդեռնը եւ քաղքենու ճաշակը:  Դա գավառական մոդեռնիզմ էր, որովհետեւ ոչ թե կյանքի բնական զարգացման ծնունդ էր, այլ անօգնական նմանակումների եւ մակերեսային ընդօրինակումների արդյունք:  Երիտասարդ նկարիչների մեծ մասը տրվեց այդ գայթակղությանը:  Մանավանդ որ շուտով կայսրության հիմքերը սկսեցին տատանվել, եւ այն, ի վերջո, փուլ եկավ:  Կարմիր գիծը այլեւս չկար…  Եվ շուտով, շատ շուտով նոր սերնդի նկարչությունը մտավ փակուղի, դարձավ անդեմ նկարչություն, որին շատ հարմար է գալիս անպատկանելության մակդիրը:

«Շողակաթ եկեղեցին մեր այգուց»

Բայց ահա այդ նույն սերնդի նկարիչների մեջ կային մարդիկ, որոնք չտրվեցին մոդայիկ հովերին ու տրամադրություններին, հեռու մնացին անապագա եւ անհեռանկար գայթակղություններից:  Հարություն Հարությունյանը նրանցից մեկն է:

Երիտասարդ նկարիչը գլխովին նվիրվեց նկարչությանը:  Նրան գրավեց գույների կախարդական աշխարհը եւ այլեւս բաց չթողեց:  Մարտիրոս Սարյանի, Հարություն Կալենցի, Մինասի, տաղանդավոր այլ հայ նկարիչների գունային մտածողությունը թովիչ էր: Երիտասարդ նկարիչը ջանում էր հասկանալ նրանց կախարդանք-արվեստի լեզուն:  Հարություն Հարությունյանը տարբեր ժանրերի իր կտավներում մշտապես հետամուտ եղավ գունային մտածողությանը, իր ազատ հորինվածքներում երբեք չկորցրեց առարկայի եւ առհասարակ առարկայական աշխարհի ներկայությունը:  Նկարչի համար գերագույն դժվարությունը գույնով մտածելն է, գույների լեզվով խոսելը եւ գունային հարաբերություններ ստեղծելը:  Դա դժվարին ճանապարհ է, եւ բոլորին չէ, որ հաջողություն է բերում:  Հարութը գնաց այդ ճանապարհով եւ, իմ կարծիքով, իմ ընկալումով, հասավ իսկական հաջողության, հասավ նկարչական ինքնատիպ մտածողության:  Իր նկարները կարող են թվալ նույնանման, նույնիսկ միօրինակ, բայց նկարչություն հասկացող արվեստասերը կտեսնի, որ նկարիչը, լինելով նույնը, մնալով նույնը, անվերջ փոխվում է եւ նորանում է:  Սա իր նկարչության ներքին զարգացման յուրահատկությունն է:

Նկարիչը շուտ հասկացավ, որ տիեզերքը անսահման է, եւ որ տիեզերքի անսահմանության սահմանը Հայաստանն է:  Հարութը Հայաստանին սիրահարված է է՛ն գլխից:  Հայաստանում չկա մի հնավայր, պատմական մի հուշարձան, որ նա տեսած չլինի եւ նույնիսկ մի քանի անգամ:  Հայաստանը նա գիտի ծայրից ծայր՝ Երերույքից մինչեւ Ամարաս, Մեծամորից մինչեւ Մաքենեաց վանք եւ գիտի մանրամասնորեն:  Նա ձեռքով շոյել է Անիի Մայր տաճարի, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու եւ Կտուց կղզու Սուրբ Կարապետ վանքի պատերը:  Հարութը ուղղակի ապրում է հայ ճարտարապետության, հայ կառուցողական ոգու գեղեցկությամբ:  Եթե սովորական կամ աննշան թվացող որեւէ կառույցի վրա նա մի գեղեցիկ մանրամասն, մի անսպասելի կտոր ու հատված է հայտնաբերում, ուրախանում է անկեղծ հրճվանքով եւ անպայման նկարում-արձանագրում է:  Եվ ոչ միայն մեր հնավայրերն են գրավում նրան:  Հարութը շատ է սիրում շրջել Հայաստանի լեռնային գյուղերում, ի մոտո ծանոթանալ մեր գյուղաշխարհի կյանքին: Նրան անկեղծ ուրախություն են պատճառում խնամված այգիները, նոր մշակվող հողերը եւ նոր միայն տնկված ծառաստանները, գյուղական պարզ ու գեղեցիկ տներն ու գողտրիկ բակերը: Հարութը մի օր Վայոց Ձորի լեռնային գյուղերից մեկում ցանկապատին տիրաբար կանգնած մի աքաղաղ տեսավ, մի շքեղ ու հաղթական աքլոր, բարձր կատարով, գունավառ փետուրներով եւ աքլորի ուժը, տեղը եւ հասարակական կշիռը վկայող աննման պոչով:  Դա սովորական աքաղաղ չէր, դա գյուղի եւ գյուղաշխարհի ողջ գեղեցկության մարմնավորումն էր:  Եվ պատահական չէ, որ ժամանակ անց այդ աքաղաղը ուրվագծորեն հայտնվեց Հարությունի կտավներում:  Այդ աքաղաղի գունավառ փետուրների գեղեցկության համեմատ մոդեռն նկարչության եւ զանազան ինստալացիաների շուրջ իմաստակային ամեն մի շաղակրատանք դառնում է անիմաստ ու անտեղի:

Հարութը նույն սիրով կապված է եւ Հայաստանի բնությանը:  Ողջ կյանքը ապրել է քաղաքում, բայց գյուղի տղայի պես ուրախանում է մեր գեղեցիկ ձորերի, հսկա ժայռերի, մութ քարանձավների եւ լեռնային աղբյուրների վրա:  Եվ այդ ամբողջ գեղեցկությունը՝ ե՛ւ մեր պատմական անցյալի, ե՛ւ մեր գյուղաշխարհի, ե՛ւ մեր բնության ողջ գեղեցկությունը, մի զարմանալի կերպափոխությամբ վերածվում է գույների լեզվի եւ սփռվում է Հարությունի կտավներում:

Ես հատկապես չխոսեցի իր ժանրերի եւ թեմաների մասին, իր գրաֆիկայի ու ջրաներկ աշխատանքների մասին, չհիշատակեցի իր նկարներն ու նկարաշարքերը, որովհետեւ ստիպված կլինեի հսկա շարքերով թվարկումներ անելու:  Բայց իր գեղանկարչության մի թեմայի մասին ուզում եմ առանձնակի խոսել:

Մեր կյանքի ամենախառն ու տագնապալի ժամանակներում Հարություն Հարությունյանը դարձավ դեպի կրոնական թեմաներով նկարչությունը, ստեղծեց մի շարք հետաքրքրական սրբապատկերներ:  Մեր գավառական մոդեռնիզմի ժամանակներում դա շատերի համար անսպասելի էր ու անհասկանալի:  Մեր արդի կերպարվեստում կրոնական նկարչություն չկար, ուղղակի բացակայում էր:

Հարություն Հարությունյանը ստեղծեց «Տիրամայրը մանկան հետ» հոյակապ պատկերը, որ այսօր գտնվում է Մայր Աթոռի թանգարանում:  Վարդգես Սուրենյանցից հետո հայկական Տիրամայր պատկերելը մեծ համարձակություն էր պահանջում եւ ենթադրում էր ենթարկվել մեծ փորձության:  Պետք է ասեմ, որ Հարությունը պատվով է դուրս եկել այդ փորձությունից:  Ըստ իս, դա Սուրենյանցից հետո ստեղծված Տիրամոր լավագույն պատկերն է:  Պատկերի մի տարբերակը գտնվում է Խոր Վիրապի վանքում:  Այստեղ են նաեւ իր «Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս» եւ «Տրդատ Արքա եւ Գրիգոր Լուսավորիչ» մեծադիր կտավները:  Կրոնական թեմաներով իր կտավներում նկարիչը մղվում է դեպի համընդհանուր սերը, հոգեկան անդորրն ու խաղաղությունը, ինչը այնքան պակասում է մեզ, ինչին ձգտում էր մեր ժողովուրդը:

Ես հատկապես չեմ խոսում այդ կտավների գեղարվեստական եւ գեղանկարչական յուրահատկությունների, նկարչի վարպետության, այդ պատկերներում դրված խոր իմաստի եւ բովանդակության մասին, որովհետեւ դա առանձին եւ մանրամասն խոսակցության նյութ է եւ ինձ հեռուն կտանի: 

Հարություն Հարությունյանը տարիների ընթացքում ստեղծել է ուշագրավ եւ արժեքավոր նկարչություն:  Իր նկարչության առաջին եւ կարեւոր արժանիքն ու յուրահատկությունը գեղեցկությունն է, մարդկային բարձր ու գեղեցիկ զգացումների եւ ապրումների արտահայտությունը գեղանկարչության լեզվով:  Արվեստը ավելի մեծ արժանիք չունի. արվեստի գեղեցկությունը իր հերթին արթնացնում է հոգեկան գեղեցկություն եւ բարձր բարոյականություն:

Հարություն Հարությունյանը կարող է հանգիստ շարունակել իր ստեղծագործական կյանքը եւ կարող է իրեն բավարարված զգալ:  Արվեստագետը ազնիվ է ապրել իր կյանքը եւ անբասիր կենսագրություն ունի:  Այդպիսի մարդիկ այսօր մեզանում եզակի են:

Ինձ կասեն՝ լավ, այդ մարդը թերություն չունի՞:  Ո՞նց չունի:  Ունի՛:  Եվ շատ մեծ թերություն:  Ապաշնորհ եւ ապիկար վաստակավորներ կան, բացարձակ անտաղանդ ժողովրդականներ կան, որոնցից որեւէ մեկի անունը ժողովուրդից որեւէ մեկը չգիտի:  Բայց այդ մարդիկ վարպետ են, կարողանում են:

Հարությունը մեր այն արվեստագետներից է, որոնք ավելին են, քան կան կյանքում:  Նա այդպես էլ չկարողացավ, ինչպես ասում են, ինքն իրեն դնել այնպես, ինչպես հարկն է, չկարողացավ իր ոսկին եթե ոչ արծաթի, ապա գոնե պղնձի տեղ ծախել:  Հարութը այդպես էլ չիմացավ ճանաչված եւ նշանավոր դառնալու մեծագույն գաղտնիքը՝ ամենակարեւոր եւ վճռական պահերին հարկավոր մարդկանց պետք է ուղղել մեծիմաստ եւ բախտորոշ հարցը՝ «իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է հոսում գետը»:
Նկարիչը դա չգիտեր,- եւ լավ է, որ չգիտեր,- եւ շարունակում է նկարել իր գրավիչ ու մեկը մեկից գեղեցիկ կտավները, իսկ այն գետը, ճարպիկների եւ ճարպկորդինի հաջողակների գետը շարունակում է իր համար հորդառատ հոսել:  Թող հոսի…

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արվեստաբան

Նախորդ գրառումը

Գիտության զարգացման համար

Հաջորդ գրառումը

«Ոճրագործ մտավորականը». Դատավարություն «Գոյ»-ի բեմում

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Ոճրագործ մտավորականը». Դատավարություն «Գոյ»-ի բեմում

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական