Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միշտ նույն՝ կախարդվածի զգացումն ունես

Անահիտ Հովսեփյան
14/06/2024
- 14 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
308
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստանի փոքրիկ երգիչների» ելույթը դիտելիս

Հանովերի մանկական եւ պատանեկան երգչախմբերի միջազգային փառատոնին մասնակցելու հրավերն առիթ դարձավ, որ մայիսի 3-17-ին Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչները» համերգային շրջագայությունն ընդլայնի՝  ելույթ ունենա նաեւ Համբուրգում, Դորտմունդում, Մյունխենում: 1992-ին հիմնադրված, տարիների ընթացքում աշխարհի տարբեր համերգասրահներում քննություն բռնած երգչախումբը Գերմանիայում մեկ անգամ չէ, որ փաստել է, թե համաշխարհային երաժշտական ժառանգությանը ծանոթ է եւ յուրաքանչյուր բեմելին ունակ է դահլիճում գտնվողին փոխանցել մի անկորնչելի տպավորություն՝ հանդիսասրահը լքելիս էլ միշտ նույն՝ կախարդվածի զգացումը դառնա հաջորդ հանդիպման մագնիս:

Նյութապաշտության առօրյայում հոգեւոր վերալիցքավորման այդպիսի ներքին պահանջով ես էլ էի շտապել Դորտմունդի Օրկեստրցենտրումի դահլիճ, ուր մայիսի 14-ին «Մենք» երիտասարդական միության հրավերով ելույթ ունեցավ Հայաստանի վառ ապագայի հանդեպ մեր ուխտն ու հավատն անխախտ պահող այդ մեծ ուժը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խումբը:

Համերգի ընդմիջմանը մեզ իրենց  տպավորությունը փոխանցած գերմանացիները վկայեցին, թե երգչախմբի 2020 թվականին Գեվանդհաուսի ելույթներն ամփոփող ալբոմն այնքան բարձր նշաձող է սահմանել, որ եկել են համոզվելու, թե 4 տարի անց երգչախումբն ինչ որակ է մատուցում:  «Հայաստանի փոքրիկ երգիչներն» այդ օրը վերահաստատեց, թե միշտ նոր ստեղծագործություններով հագեցնում է օրվա ծրագիրը, տիրապետում է բազմաժանր, բարձրակարգ կատարման վարպետությանը, ինչպես նաեւ նկատել տվեց, որ տարբեր լեզուներով երգելիս աշխատասիրությունն ու նախանձախնդրությունն այնքան են մերձեցնում կատարելության, որ լեզվակիրները խորթ հնչյուն չեն որսում:

Համերգին ներկա գերմանացիներին հատկապես տպավորել էր այն հանգամանքը, որ պատանիները տարբեր դարաշրջանների երաժշտական ժառանգությունը՝ հոգեւոր, ժողովրդական, դասական ու ջազ ներկայացնում են զարմանալի «թեթեւությամբ», բարձր պրոֆեսիոնալիզմով: Որքան էլ 5-րդ դարին եւ հատկապես Մաշտոցին կամրջված ենք ամեն օր նրա գյուտը՝ տառերը կիրառելով, սակայն նրա երկնած շարականների ազնիվ հնչյունը մեզ դեղամիջոց ե՞րբ ենք դարձնում: «Հայաստանի փոքրիկ երգիչները» մաեստրո Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ ճանաչում է իր առաքելությունը՝ նախ Ոսկեդարի ժառանգությունը դարձնել զմուռսը մեր հոգու, Բանը մեր գիտակցության, այդ հիմքի եւ հենքվի վրա կուտակել մյուս դարերի երաժշտական ժառանգությունը:

«Մենք ուզում ենք գրկել ձեզանից յուրաքանչյուրին», համերգի ավարտին բեմից փոխանցեց Տիգրան Հեքեքյանը, որ ոգեւորված Հայաստանում հայ մարդու զարթոնքով, համերգը եզրափակեց Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի մեզ ուժ հաղորդող երկու զարմանահրաշ ստեղծագործությամբ, որ հոտնկայս, ձիգ կանգնելու պարտադրանք ունի՝ «Սարդարապատ», «Էրեբունի- Երեւան»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դորտմունդ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-վրացական ներկայիս հարաբերությունները

Հաջորդ գրառումը

Ընտրությունները Մ. Նահանգներում, եւ ամերիկահայերի քվեները

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ընտրությունները Մ. Նահանգներում, եւ ամերիկահայերի քվեները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական