Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը մի կտավի վրա

Անժելա Սահակյան
17/10/2025
- 17 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Արվեստի աշխարհը անծայրածիր հորիզոններ ունի, անհատներն են մեզ ծանոթացնում  իրենց իսկ ձեռքերով ձեւավորված կյանքի հրաշալիքներին՝ քարից մարդ ձեւավորելով, կտավի վրա մարդու եւ բնության անվերջանալի շղթան գույներով պատկերելով՝ ստեղծում մնայուն արժեքներ:

Այսպիսի արտահայտություն կա՝ երեւանյան գույներ, այդ գույների ամենավառ երանգներից մեկը Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն է:

Դեռեւս 2007 թվականին Փարիզում  ներկա գտնվելով նրա անհատական ցուցահանդեսին, տեսնելով թե ֆրանսիացիներն ինչպիսի հետաքրքրությամբ էին երկար  նայում յուրաքանչյուր նկարին,  մոտենում Հաղթանակին, ու հիացմունքով ասում,  որ ինքը չի զիջում համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներին, ես այդ պահին հասկացա, թե որքան կարեւոր են նման ցուցահանդեսները:

Այդ տպավորությամբ ռադիոյով (AYP FM)  ներկայացրի՝ արդեն 1994 թվականից Փարիզում առաջին ցուցահանդեսից հայ համայնքին ծանոթ Հաղթանակ Շահումյանին:

Ի դեպ, 1994 թվականին Հաղթանակ Շահումյանին հնարավորություն է ընձեռվել երկու ամիս անցկացնելու  Փարիզի արվեստների կենտրոնում (Cite՛ des arts): Առաջին անգամ էր գտնվում արվեստների մայրաքաղաքում: Ո՞ր նկարիչը չի երազել ցուցադրվել փորձության եւ ինքնահաստատման այդ «վտանգավոր միջավայրում»: «Ներքին տագնապով էի մտածում հնարավոր ցուցահանդեսի մասին», տարիներ անց խոստովանում է  Հաղթանակ Շահումյանը: «Հիշելով պատվելի մտավորական Լեւոն Ներսիսյանին,  որն առաջին ու վերջին անգամ լինելով Փարիզում պատմում էր, որ այդ միջավայրն իրեն ծանոթ էր ու հարազատ: Նույն զգացումն ունեի եւ ես, Փարիզում հարազատ ու բարեկամ չունեի: Հենց երկրորդ օրն այցելության եկավ Կարպիս Ջրբաշյանը, որին նամակ  ունեի փոխանցելու: Հարուստ ներաշխարհով, արվեստասեր մի անձնավորություն, որի հետ լավ բարեկամներ դարձանք»:

Հաղթանակ Շահումյանին հնարավորություն է տրվում 4 օր ցուցադրվելու Ֆրանսիայի Սեն Պոլի ցուցասրահում: Հաջողությունն աննախադեպ էր: Այդ օրերին Փարիզ այցելությունների ընթացքում Հաղթանակ Շահումյանին սատարում ու ոգեւորում  էին իրենց նոր բարեկամներն ու ընկերները,  առանձնակի ուշադիր էր եղել Կարպիս Ջրբաշյանը: Ցուցահանդեսի վերջին օրը նշանավորվում է Գառզուի այցելությամբ,  ում հետ այդ օրվա ծանոթությունն ու նրա շռայլ գովեստի  խոսքերը հետագայում որոշակի դեր խաղացին Հաղթանակ Շահումյանի կյանքում: Գառզուի հրավերով իր արվեստանոցում երկար զրույց են ունենում Հայաստանում տիրող իրավիճակի, մեր երկրի մշակույթի ներկայի ու ապագայի շուրջ: Գառզուն Հաղթանակ Շահումյանին խորհուրդ է տալիս ապրել եւ ստեղծագործել Փարիզում` առաջարկելով իր աջակցությունը: Հաղթանակ Շահումյանն իհարկե չհետեւեց այդ խորհրդին, քանի որ ընտանիքն իր կարիքը շատ ուներ: Ցուցադրված աշխատանքներից 35-ը վաճառվել էր, շտապում էր վերադառնալ տուն:

Գառզուի հետ պայմանավորվել էին հաջորդ այցելության հանդիպել ու համագործակցել: Ցավոք, 1996թ. Գառզուի առողջական վիճակը վատանում է, եւ  այդպես էլ չհաղթահարելով վերահաս հիվանդությունը 2000 թվականին հեռանում կյանքից:

Հաղթանակ Շահումյանի համար փարիզյան այցելությունների առումով մասնագիտական անգնահատելի բացահայտումներ եղան, հնարավորություն ունեցավ  պատկերասրահներում ու ցուցասրահներում տեսնել շատ երկրների արդի նկարիչների արարումները: Տեսանելի դարձան այն տարբերություններն ու խոչընդոտները, որոնք խանգարել էին հայ տաղանդավոր  շատ նկարիչների սերտաճելու եւ արժանի տեղ գտնելու համաշխարհային արվեստում: Մոտիկից ծանոթանալով սիրում է Ֆրանսիայի նրբանկատ արվեստասերներին, որոնք ավանդական հարգանք ու սեր են պահպանել ստեղծագործության ու ստեղծագործողի նկատմամբ: Փարիզի միջավայրում այդպես էին ե՛ւ ֆրանսիացին, ե՛ւ մեր հայրենակիցները, ե՛ւ զբոսաշրջիկների բազմությունը, որոնք հայտնվել էին այդ առեղծվածային քաղաքում: Նկարիչը նման երկրում ու միջավայրում զգում է իր արած գործի բուն իմաստն ու արժեքը:

2023թ.Երեւանում էի, օգոստոսի 25 -ին Հաղթանակ Շահումյանի հրավերով իր  արվեստանոցում էի, տպավորություններս երեւակայությանս գերազանցեցին: Յուրաքանչյուր նկարչի մասին անաչառ պատկերացում կազմելու համար գեթ մեկ անգամ պետք է լինել նրա աշխատանոցում: Վաստակավոր նկարչի կոչումը չափազանց համեստ թվաց ինձ: Հաղթանակ Շահումյանը Մեծ նկարիչ է: Համոզված եմ՝ ովքեր որ ծանոթ են նրա նկարներին ու հատկապես իրեն, որպես մարդ- անհատի, ըստ արժանավույն են գնահատում նրա բարձրորակ արվեստը:

Զրույցի ընթացքում խոսելով հայ-ֆրանսիական բարեկամության մասին՝ նա ասաց, որ այդ բարեկամությունը խորհրդանշող կտավ ունի,  սիրով ուզում է նվիրել  Ֆրանսիայի  Հանրապետությանը:

Երկու տարի է Փարիզում քննարկվում է այս հարցը:

Այս ամառ, երբ որ Երեւանում էի, Հաղթանակի հետ կրկին քննարկեցինք ու որոշ տարբերակներ առաջարկեցի, սակայն Հաղթոն քանի որ սկզբունքային մարդ է, հաստատակամ ասաց, որ Ֆրանսիային նվիրելու նպատակով է կտավը ստեղծվել, ամեն մի շտրիխ պատկերելիս միահյուսվել է հայ – ֆրանսիական բարեկամության դարավոր ակունքների պատմությամբ:

Երբ եւ ինչպես  այս կտավը կունենա  իր հանգրվանը,  ցույց կտա ժամանակը:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Փարիզ

Նախորդ գրառումը

Փաստաբան Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հաջորդ գրառումը

Աշխեն Քեշիշյանը իրաքյան պարբերականում

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանում դավաճանություն են կոչել «նոր Հայաստան» կառուցելու Փաշինյանի պլանները

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական