Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական մետաքսը գեղարվեստական գործերի հիմնանյութ

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Արմենուհի Սաղտասարյանի, Գոհար Մաճկալյանի եւ Թանիա Մազեճյանի խմբակային ցուցահանդեսը՝ բատիկ արվեստի յուրատիպ հանրագումար

Օրերս Երեւանում բացված «Մետաքսյա եռյակ» վերտառությամբ ցուցահանդեսում ներկայացված էին Արմենուհի Սաղտասարյանի, Գոհար Մաճկալյանի եւ Թանիա Մազեճյանի՝ բատիկի տեխնիկայով արված կտավները: Հենց այս ցուցահանդեսում էլ իմացա, որ հայկական մետաքսը գերադասելի նյութ է բատիկի տեխնիկայով ստեղծագործող այս կանանց համար, որոնց միավորում է հետաքրքրությունների նույն շրջանակը, տեխնիկական նոր հնարավորությունների փնտրումն ու հրճվալի հայտնությունը, ինչը նոր մտահղացումների հիմք է դարձել երեքի համար էլ: Նրանցից յուրաքանչյուրն իր նկարելաձեւն ունի, նախընտրած թեմաները, ազատ նախշաներկման կերպը, ներքին ապրումներն ու մտածումները հաղորդելու պատկերային համակարգը:

Գոհար Մաճկալյանը ընդգծում է, որ նախընտրում է հատկապես հայկական մետաքսը, որի վրա էլ ազգային խորհրդանիշերի գործածմամբ կառուցում է իր կոմպոզիցիաները: Գ. Մաճկալյանին հաջողվել է հասնել բատիկ աշխատանքների մակերեսների այնպիսի մշակման, որ ասես գործ ունենք ոչ թե նուրբ մետաքսի, այլ հինավուրց մագաղաթե մատյանների էջերի հետ: Հայոց պատմության եւ մշակույթի խտացված էջեր են նրա մագաղաթակերպ արարումները, որոնցում մեր վանքերի եւ սրբատեղիների պատառ-պատկերների կողքին մատենագիր էջերից մեջբերումներ են: Այս համադրումներն այնքան ներդաշն եւ խոսուն են, որ օտարազգիներին Հայաստանը ներկայացնելու յուրօրինակ «այցեքարտեր» կարող են լինել: Նույն հեղինակի բնանկարներն ու ծաղկանկարները եւս գեղանկարչական ճաշակավոր կտավներ են. ծաղիկներով նատյուրմորտներից մի քանիսն աբստրահումներ հիշեցնող պատկերներ են, մյուսները՝ վառ գունային իրապատումներ: Դրվագներ է առել հայկական միջնադարյան զարդեղենի փորաքանդակներից եւ դարձրել թեմաներ իր գործերի համար: Նաեւ ունի ստեղծագործություններ, որոնք կնոջ լուռ զրույցներ են: Ներանձնականի մասին է, օրինակ, կնոջ եւ ձկան երկխոսությունը: Թռչնապատկերներ եւս ունի՝ միջնադարյան մատենագրությունից քաղված՝ գունային վառ գամմաներով, գալարուն, ներհյուս…

Թռչնանկարների ու կենդանիների եւ բույսերի պատկերների գործածությամբ են ստեղծված Արմենուհի Սաղտասարյանի՝ հայոց տառերով գեղանկարչական խոշորածավալ գործերը: Սրանք, բնավ, մեր մանրանկարչությունից մեխանիկորեն արտատպումներ կամ նմանակումներ չեն, այլ բատիկ – գեղանկարչական նորույթներ: Հեղինակի արվեստին հայ արվեստասեր լայն հանրությունը ծանոթացել է դեռեւս անցյալ տարի Հայաստանի նկարիչների տանը բացված ցուցահանդեսով: Մեկ տարի անց արդեն Հ. Իգիթյանի անվ. գեղագիտության ազգային կենտրոնում իր երկու համախոհների հետ ցուցահանդեսը մի այլ շեշտադրում ուներ՝ ընդհանուր պատումի մեջ ներդնելով հայկականության արվեստային իր աշխարհընկալումը:

Հայոց տառերի կառույցի կատարելության գաղտնիքը բազում վերծանությունների նյութ է եղել եւ դեռ երկար կլինի: Ես խորապես հավատում եմ Մաշտոցի խորաքնին ուսումնասիրությունների եւ փնտրումների արդյունքում հայոց այբուբենի հրաշափառ գաղափարի ծննդյանը, իսկ տառերի կառույցները կատարյալ գաղափարագրություններ են: Դրանց գծապատկերներն  ինքնին խորհրդանիշներ են, որոնց վերծանումներով զբաղվել են ոչ միայն բանասերները, այլեւ բազմիցս՝  նկարիչները: Մեր մագաղաթյա գրքերի շարադրանքներում գլխագրերի ուսումնասիրությունը՝ իրենց պարունակած գաղտնագրության առումով, արդեն լայն թեմա է եւ հետագա գեղանկարչական թեմաների զարգացման աղբյուր: Եվ ահա հայոց տառերի ճկուն-գեղագրական, համաչափ-համամասն կառույցները՝ որպես հիմք եւ ոգեշնչման աղբյուր ունենալով եւ հայկական մանրանկարչության հարուստ դպրոցի առանձնահատկությունները յուրացնելով՝ Արմենուհի Սաղտասարյանը յուրահատուկ գեղանկարներ է անում՝ տառերը՝ որպես բաղադրիչներ գործածելով գործվածքների վրա՝ ստեղծելով մեծադիր կոմպոզիցիաներ:

Ծնունդով՝ Լիբանանից, բուժքույրական գիտությունների բակալավրի աստիճան ունեցող հայուհին իր ընտանիքով արդեն քսան տարի է՝ հաստատվել է Հայաստանում: Դեպի գեղարվեստ իր ուղին սկսվել է Երեւանում բատիկի՝ գործվածքի վրա նկարչության սիրողական դասընթացներ հաճախելով: Չբավարարվելով բատիկի բարդ եւ բազմատիպ տեխնիկայի յուրացումով՝ Արմենուհին տառերի տարազան համադրումների եւ ներդաշնակեցված պատկերահյուսքերի միջոցով ստեղծել է իսկական պատումներ՝ երեւակայության ուժով կապակցելով դրանք մեր լեռնաշխարհի, առասպելների, առակասացության, աղբրաբխումների, ժամանակի հոլովույթի, լավատեսության եւ հուսաբեկության հողմամրրիկների, տիեզերական ալեծածանումների, հավերժապտույտների, պսակահյուսքերի, արարչագործության խորհրդի, դրախտահավքերի շուրջպարի, առատաբերության, կենաց ծառի, անմահության, երկունքի եւ ծննդյան, արեւագալների եւ հարության հրաշքի հետ: Իրականում այս պատկերների վերնագրումները խիստ պայմանական են եւ դիտողին ուղղորդելու միտումն ունեն: Բայց մինչ այս հուշումներն ընթերցելը փորձեք սեփական երեւակայության ուժով մեկնաբանել թռչնագլուխ, ձկնապատկեր, վագրեղեն, կենդանակերպ տառերով կոմպոզիցիաները: Եղեք ձեր մեկնության մեջ անկաշկանդ, քանզի այս կառույցներն ավանդականը՝ հայ մանրանկարչության վառ գույնի զորությունն ու խորամտության հիմքը ունենալով՝ արդի արվեստային մտածողությամբ են ստեղծված՝ ազատված ծանոթ սահմանագծումներից: Հեղինակն արտահայտվում է տառերի բազմախոսությամբ՝ դիտողին թողնելով դրանք «ընթերցելու» անկախությունը: Իսկ ամբողջության մեջ՝ Ա. Սաղտասարյանի արվեստը պատկերառաք հիմներգ է հայոց դպրության եւ արվեստի ուժով պահպանված մեր ինքնությանը, խորհրդապատկերների միջոցով մեր ծագման հիմնարմատների վերհանումից մինչեւ  ազգիս հավերժական երթի մասին մերօրյա խորհրդածություն:

Լիբանանում է ծնվել եւ արվեստում իր առաջին քայլերն արել նաեւ Թանիա Մազեճյանը: «Երբ 11 տարեկան էի, Բեյրութի մեր դպրոցը մասնակցեց Ճապոնիայում կազմակերպված երեխաների նկարչական միջազգային մրցույթի, ու ինձ խնդրեցին, որ մի նկար նկարեմ,- պատմում է Թանիա Մազեճյանը:- Այդ մրցույթում ես գրավեցի 2-րդ տեղը, 10 000 երեխայի մեջ արժանացա արծաթե մեդալի: Հայաստանում բատիկ սովորել եմ կարճ ընթացքում, սկսել եմ նկարել, ուսումնասիրել տեխնիկաները, մինչեւ հասկացել եմ՝ ի՛նչ է մետաքսը»: Մետաքսի վրա նկարելը շատ նուրբ աշխատանք է: Թանիա Մազեճյանը սիրահարվել է իր գործին, եւ հիմա իր ստեղծագործություններում տարբեր թեմաներ է արծարծում՝ գլխավորապես երջանկության մասին կնոջ հոգեքննումները՝ տիեզերքի մասին իր պատկերացումները գեղանկարչորեն պատկերելիս լինի թե երջանկության լուսավոր ցոլացումով Ադամին ու Եվային կերպավորելիս, աշխարհացունց աղետները սարսափած դեմքերի քարացումով ամբողջացնելիս թե նորեն պայծառ գունային շարադրանքով իր լավատեսության մասին խոսելիս:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Բուլղարուհի գրողի վեպը՝ ներշնչված հայ տատիկից

Հաջորդ գրառումը

Հայկական հարցը՝ աշխարհաքաղաքական առուծախի առարկա

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026
Ազգային

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

Հայկական հարցը՝ աշխարհաքաղաքական առուծախի առարկա

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական