Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայը պիտի հայ մնա և ցույց տա իրեն աշխարհին ոչ իբրև եվրոպացի, այլ իբրև հայ…»

29/08/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

            Մինչև 1902 թ. Նիկոլ Աղբալյանը մշտապես ներկա է եղել «Վերնատան» գրական հավաքույթներին, զրույցներին, ապա մեկնել է Պետերբուրգ ուսանելու:           
Հետագա տարիներին, երբ տարբեր երկրներում է լինում, «Վերնատան»  անդամների հետ սերտ կապը շարունակվում է նամակագրությամբ:  
             Նամակները հասցեագրված են Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Համաստեղին և շատ ուրիշներին:         
             Նիկոլ Աղբալյանի նամակները գալիս են ավելի ընդլայնելու մեր պատկերացումները նրա  կյանքի, գործունեության, գրական ըմբռնումների մասին:   Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Նիկոլ Աղբալյանի ՝ Հովհաննես Թումանյանին հասցեագրված նամակից մի հատված[1], որ ազգային գաղափարաբանական մտքի, ըմբռնումների տեսակետից հետաքրքիր է ու արժեքավոր, հատկապես ներկա օրերում:

            «…Իսկ շա՞տ բանի կարելի է հասնել մեր հասարակության մեջ, որտեղ զարթուն հոգի չկա և զարթուններն էլ ննջում են, հոգնած մենակ պահապան մնալուց… Մենակությունը  համարձակ է դարձնում մարդուն, բայց և շատ է սպառում ուժերը։            Աշխարհը խորապես հասկանալու համար նույնպես ընկերություն֊ հասարակություն է հարկավոր, ինչպես և առհասարակ քաղաքակրթության առաջ գալու համար այդ անհրաժեշտ պայման էր։ 
             Ասելս այն է, որ «ազգային գրականություն» ասած բանը շատ քչերն են հասկանում կամ թե իսկի չեն հասկանում, թեև ամենքն էլ ավել կամ պակաս լսել են նրա մասին, իմացել են, կարդացել են, սովորել են։ Այդ բանը խորապես հասկանալու համար պետք է մարդ մի կողմից ամուր կպած լինի իր ազգի բունին, մյուս կողմից սրտով ապրած լինի օտար ոլորտներում, օտար գրականություններում.  ոչ՛ մեկը չունի այն հոտը՝ ինչ որ իր ազգայինը, ոչ՛ մեկը այն համը, այն ընտանեությունը, այն հարազատությունը չունի: Եվ ինչպես ձուկը ջրից դուրս մահվան ձեռքին գալարվում է և կենդանին ածխաթթվուտի մեջ սատկում, այնպես է համարյա սեփական գրականություն չունեցողի հալը:
            Ինչպես մարմնավոր գոյության համար սեփական հող, սեփական տուն, մի խոսքով ՝ Հայրենիք է հարկավոր, այնպես էլ մարդու հոգու համար հարկավոր է մի հատուկ, նրան հարմար հոգեկան մթնոլորտ, օդ, որ շնչասպառ չլինի…          
             Ես «Ֆաուստի» մեջ կարող եմ մտնել  այնպես, ինչպես գնում եմ ամառանոց, և «Համլետը» կարդում եմ, երբ ուզում եմ իմ տանից, հայ մթնոլորտից զբոսանքի դուրս գալ, բարձր սարեր բարձրանալ, զով անտառներում շրջել, վեհ ու վես ժայռերը հասնել մագլցելով  ու կանգնած գլխին լայն ու ընդարձակ հորիզոններ դիտել, երկնքի անհուն կապույտի  կամ  խավարի միստիկ աչքերը ղուղել (՞), պատրաստ եմ ոգևորված ասելու՝ Տեր շինենք այստեղ երեք վրան, մեկը քեզ, մեկը Մովսեսին և մեկը Եղիային, բայց իջնել հարկավոր է խաչվելու և հարություն առնելու համար առ որդիս Իսրայելի, այս դեպքում, առ որդիս Թորգոմա՝ ահա այդ մթնոլորտը պետք է ստեղծել. իմոնցով, իմ ազգի որդիներով  պիտի բարձրանամ  տիեզերական ոգիները հասկանալու, իմ ազգի իմաստասերներից պիտի սկսեմ Կանտին հասնելու համար, իմ ազգի գիտությունից ՝ համաշխարհային գիտությունը  ըմբռնելու համար…      
            Մենք թափառում ենք այս աշխարհի անապատում և չունենք մի խորան ինչպես  հրեաները, մի ուխտի տապանակ, մի Սինա մարգարեների համար և մի Ավետյաց երկիր գնալու համար, ահա թե ի՞նչ պիտի ստեղծել, և ահա թե ի՞նչ բանի են ծառայում քո գրածները, որոնց հասար իբրև հայ և իբրև մարդ շնորհակալ եմ քեզանից, որովհետև մարդասիրությունից դրդված պիտի ամեն արարածի օդ տալ շնչելու, և ձուկին օդ չտալ ու թռչունին ՝ ջրում ապրել ստիպել…
            Ոչ ոք չի մտածում, որ հայը պիտի հայ մնա և ցույց տա իրեն աշխարհին ոչ իբրև եվրոպացի, այլ իբրև հայ, նա պիտի իր ազգին սնուցանի Նարեկացիով և միջնադարյան երգերով ու կլանելով այն, ինչ տվել է ամբողջ մարդկությունը՝ ճշմարտություն, գեղեցկություն և բարին աշխարհում, ասի աշխարհին , թե ինչպես է  ինքը  հասկանում այդ երրորդությունը… »

1908 թ., մարտի 1    
Պետերբուրգ


[1] Նիկոլ Աղբալյանի՝ Հովհաննես Թումանյանին հասցեագրված նամակները պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Հովհաննես Թումանյանի անձնական ֆոնդում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն ցանկանում է կանխատեսել իրադարձությունները «մի քանի օր առաջ»՝ ստեղծելով իսկական «Մեծ եղբայր»

Հաջորդ գրառումը

Սրա՞նք են Նիկոլ Փաշինյանի մատնանշած դրական ազդակները

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Ռուս մշակույթի արեւմտյան բոյկոտն ու չեղարկումը (2024-2025)

02/05/2025
2 մայիսի, 2025

Չկա՛ հրաժարում. Մանկավարժական համալսարանում բացվեց Լեմս Ներսիսյանի «Էրգիր…» խորագրված գեղանկարչական ցուցահանդեսը 

02/05/2025
2 մայիսի, 2025

Երգչախմբային համերգ Գաֆեսճեան կենտրոնում

02/05/2025
Դասական

Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին

01/05/2025
Հաջորդ գրառումը

Սրա՞նք են Նիկոլ Փաշինյանի մատնանշած դրական ազդակները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական