Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոմիտшսի գրառած օրորերգերը ներկայացվեցին զույգ համերգներով

ԱԶԳ
26/07/2024
- 26 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
57
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն օր, ամեն ժամ մենք դեմքով դառնում ենք դեպի Կոմիտասը.  սերունդներին թողած նրա ժառանգությունը դեռեւս խորն ու մանրակրկիտ ուսումնասիրության եւ, համապատասխանաբար, ներկայացման կարիք ունի, անհայտ եւ կամ պակաս քննված էջեր կան, որոնք դեպի մեր ազգային ակունքներին «դարձի» ուղիղ ճանապարհն են: Այդ ճանապարհին քայլերից մեկն էլ վերջերս երկու համերգներով Կոմիտասի գրառած տասներկու օրորոցայինների համերգային կատարումներն էին, նախ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի դահլիճում, ապա եւ՝ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում: «Պատմական Հայաստանի օրորներ» խորագրով համերգներին ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Մագդա Մկրտչյանի կատարումները հնարավորինս հարազատ էին ժողովրդի երգեցողության ինքնուրույն դպրոցին, որի մասին ժամանակին խոսել է Կոմիտասը: Ամիսներ առաջ էր, որ երգչուհին, ժողովրդական օրորերգերի իր պեղումների արդյունքում ձայնագրած խտասալիկը համերգով ներկայացրեց Ալ. Սպենդիարյանի հանդիսությունների սրահում. հենց այդ օրն էլ բարձրաձայնեց հաջորդիվ կոմիտասյան օրորոցայիններին անդրադառնալու եւ նոր ձայնագրություններ կատարելու իր մտադրությունը: Հավատարիմ իր խոստմանը՝ հիմա բացառապես երգեց Կոմիտասի գրառած եւ դրա շնորհիվ մեզ հասած նանիկները:

Երբ համերգից հետո ուզում էի այդ օրորոցայինների ընդհանրական գնահատակը ձեւակերպել, մտաբերեցի հենց Կոմիտասի մի բնորոշումը, որից առավել ճշգրիտ հնարավոր չէ տալ տվյալ պարագայում: Կոմիտասը ժողովրդական երգը, ուրեմն եւ՝ դրանց մաս կազմող օրորերգերը ընդունում էր իրենց պատմական զարգացման մեջ: Դրանք, Կոմիտասի խոսքերով ասած, ինչպես գեղարվեստի ամեն ճյուղ, ունեցել են իրենց մանկության, հասունության եւ լրիվ զարգացման ընթացքը: Այդ ընթացքի արտահայտություններն էին այն եղանակները, որոնք կատարեց Մագդան: Դրանց, ինչպես դարձյալ Կոմիտասն է բնորոշել, բնական էին, պարզ, քանի որ իրենց ծագմամբ «բնական, րոպեական» արտահայտություններ են: Օպերային երգչուհի լինելով՝ Մագդան իր հայացքն ուղղել է դեպի ժողովրդայինը՝ հետեւելով կոմիտասյան պատգամին. «Ապագա երաժշտության ուսումնասիրության հիմքը պետք է դառնա ժողովրդական երաժշտությունը»:

Գաֆեսճեան արվեստի կենտրոնում «Պատմական Հայաստանի օրորներ» խորագրով համերգի ավարտին

Մագդա Մկրտչյանի կատարած տասներկու օորոցայիններից մի քանիսը չունեն խոսքեր, բայց մայրական քնքշանքի, առանձնահատուկ զգացմունքի այնպիսի արտահայտություններ են, որ ունկնդրին առանց հուշելու էլ հասկանալի է դրանց նշանակությունն ու բնույթը: Մի քանի օրորներ, անգամ, վերնագրված չեն, պարզապես համարակալված են, ասենք «Օրոր   2»,  «Օրոր   3» եւ այլն: Խոսուն, բնության երեւույթներին արձագանքող, պահի տպավորությամբ ծնված խոսքերից առնված տողեր են մնացած երգերի վերնագրերը՝ «Բախչա ունիմ, բար չունիմ», «Աղվոր ես, չունիս խալատ», «Քամին կփչե հարավ», «Քուն եղիր, բալա՛», «Հոյ լա, սնավոր տուն», «Օրորդ ըլնիմ»…

«Կոմիտասի գրառած օրորոցայիններից մի քանիսը խոսքեր չունեն. անհայտ է՝ դրանք իրականում խոսքեր ունեցե՞լ են, թե՞ ոչ, գուցե թե ձայնով արդեն հայ մայրն իր սերն է հաղորդել, եւ խոսքեր պետք չեն եղել՝ իր գորովն արտահայտելու,- ասում է Մագդա Մկրտչյանը:- Բայց եւ գուցե հնագույն ժամանակներից եկած երգի խոսքերն, ուղղակի, չեն հասել մինչեւ Կոմիտասի ապրած ժամանակները: Եվ ես համարձակություն առա՝ դրանցից մեկը խոսքերով երգել, որ գրվել են վերջերս: Իմ առաջարկով բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանը խոսքեր գրեց կոմիտասյան մի օրորոցայինի համար, եւ այն հանդիսականի դատին հանձնեցի համերգներից մեկին՝ կատարմանս առաջին հատվածում՝ խոսքով, երկրորդ հատվածում՝ զուտ կոմիտասյան գրառմամբ:

Զվարթունք ժպտին

Շուրջն օրոցքիդ,

Կրծքիս կսեղմեմ

Շնչիկդ եդեմ:

Սիրով պտղեցի,

Բալիս բերեցի…

Մանուկս քնի,

Բարուր դրախտ ի…

Հանդիսականը կատարումս խիստ ջերմ ընդունեց, եւ ես դա համարում եմ իմ հաջողությունը:

Ի դեպ, բուժիչ են մեր օրորները, եւ այնպիսի նրբերանգներ եմ հաղորդել, որ աննկատ հարստացնում են երգերը, ճաշակով են եւ մարդ «հալեցնող»,- շարունակում է երգչուհին:- Դրանք մաժորային են, ուրախ, երբեմն՝ մեղմ, դանդաղ: Շատերը սիրեցին դրանք. երբեմն հանդիսականը ինքնաբուխ միանում էր իմ երգեցողությանը, արտասվում, հուզվում, զգում էի, որ ինձ հաջողվել է իրենց կտրել իրականությունից, նյութականությունից, հոգեմաքրում էր: Ուստի եւ գաղափար կա համերգը կրկնելու: Աշխարհին մոր, կնոջ էներգետիկան է պակասում: Կինը երեխա է լույս աշխարհ բերում, կյանք է արարում, աշխարհը մարդկությամբ ու մարդկայնությամբ լցնում, իսկ պատերազմներին, ավերումին վերջ չկա»:

Մագդա Մկրտչյանի՝ կոմիտասյան օրորերգերի երկու համերգներին առանձին կատարումներով միացան եւ անհատական առանձին երագավորումներ հաղորդեցին Հայրենիքին զոհյալ Դավիթ Ամալյանի մայրը՝ սոպրանո Արմինե Ամալյանը, սոպրանո Մելինե Նաջարյանը, մեցցո սոպրանո Լիլիթ Հակոբյանը եւ Ա. Ցիցիկյանի անվ. երաժշտական դպրոցի սաները՝ նվագակցությամբ դաշնակահարներ Նունե Մելիք-Վրթանեսյանի եւ Ռուզաննա Բաբայանի: 

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեւшնի հիդրոէլեկտրակայան 75

Հաջորդ գրառումը

Հայшստանի էներգետիկան սկզբնավորման շրջանում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայшստանի էներգետիկան սկզբնավորման շրջանում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական