Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կատարյալ ապուշը». նոր սիրային կատակերգություն

ԱԶԳ
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
339
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի բոլոր կինոթատրոններում մարտի 21-ից կցուցադրվի «Կատարյալ ապուշը» ռոմանտիկ կատակերգությունը: Նոր ֆիլմի մասին «Ազգը» զրուցել է ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան Տիգրան Նալչաջյանի հետ:

«Ֆիլմի սցենարը գրել եմ 2022 թ. ամռանը, հետո մի քանի ամիս մշակել եմ այն: Մինչ այդ կար այլ ֆիլմ նկարելու ցանկություն, որի սցենարը պատրաստ էր, սակայն ունեի ներքին զգացողություն, որ այս պահին ցանկանում եմ նկարահանել որեւէ յուրահատուկ եւ տարբերվող ֆիլմ՝ կատակերգական ժանրով», – պատմում է Տիգրանը՝ հավելելով, որ այդպիսի ֆիլմ նկարահանելն իր վաղեմի իրազանքն էր, իսկ ֆիլմի սցենարը գրելու հարցում իրեն շատ է օգնել երկարատեւ այցը Լոռվա լեռներ:

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2023 թ. ամռանը, ֆիլմի վրա աշխատել է պրոֆեսիոնալ անձնակազմ, դերերում ճանաչված եւ սիրված դերասաններ են: «Դերասանների ընտրությունը կատարվել է կերպարային համապատասխանությամբ, նրանց որակներն ու տաղանդը գնահատելով: Այս ֆիլմում վատ խաղացող դերասան չկա, անգամ էպիզոդիկ դերերում»,- ընդգծում է Տիգրանը:

Պատմության գլխավոր հերոսը Տիգրիսն է, որին մարմնավորում է հենց ինքը՝ Տիգրանը. «Նա շատ բարի ու դրական կերպար է, որը շարունակ ձգտում է փոխել աշխարհը դեպի լավը, մարդկանց միջից հանել չարությունը, ինչի պատճառով ընկնում է շատ ծիծաղելի արկածների մեջ: Ամեն անգամ հայտնվում է տարբեր իրադարձությունների կիզակետում՝ հանցագործների մոտ, ոստիկանությունում, կրոնական կազմակերպությունում, ծեծկռտուքներում եւ այլն»:

Հետաքրքրական ու նուրբ սիրո պատմությունը ամբողջացնում ֆիլմը: Ռեժիսորը վստահ է, որ երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում այս ֆիլմը, բացի հաճելի ժամանց պարգեւելուց, կլինի նաեւ հույսի ու բարության փոքրիկ կղզյակ հանդիսատեսի համար: Ֆիլմը պարզ է, հեշտ ընկալելի, կան տողատակի ասելիքներ, որոնք ըստ ռեժիսորի՝ հանդիսատեսը առանց դժվարության կընկալի:

Երկար տարիներ զբաղվելով մարտարվեստով՝ Տիգրանն ինքն է ֆիլմերում բարդ հնարքները անում, իսկ վերջին օրվա հետաքրքրական նկարահանումներից մի դրվագի մասին սիրով պատմեց մեզ. «Պետք է չափազանց բարդ հնարք անեի, որի նմանը հայկական կինոյում դեռ չէր եղել: Մի ոտքս պետք է դնեի ավտոմեքենայի վրա, մի ոտքս էլ մնար գետնին: Մեքենան պետք է ընթանար եւ բացվեր իմ շպագատը ու այդպես ինձ քաշելով տաներ»: Նրա խոսքից պարզվում է, որ այդ նկարահանումը հատուկ վերջին օրվա էին թողել, որպեսզի եթե գլխավոր հերոսը վնասվածք ստանար, մնացած նկարահանման օրերը չտուժեին: Ամեն ինչ բարեհաջող է անցել, առանց որևէ վնասվածքի, իսկ այդ կադրը տեղ է գտել թրեյլերում:

«Վստահ եմ, որ բոլորը դահլիճից դուրս են գալու հաճելի զգացողություններով, ժպիտները դեմքներին: Սա այն ֆիլմերից է, որը կսիրի հանդիսատեսը: Անձամբ ես շատ մեծ հույսեր ունեմ այդ առումով: Այսպիսի ֆիլմ ստեղծելու նպատակն, ինչպես արդեն ասացի, մեր քաղաքացիների ընկճված վիճակն է, պետք է նրանց դուրս բերել այդ վիճակից: Կինոն մեծ ազդեցություն ունի եւ կարող է նպաստել դրան», – ամփոփում է ռեժիսորը:

ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի

Լուսանկարները տրամադրել է Տիգրան Նալչաջյանը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական