Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորվաթական կայքէջը հայ խեցեգործուհու մասին

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորվաթական croatiaweek անգլերեն կայքէջը հրատարակել է «Խորվաթիան տուն դարձնելով. ծանոթացե՛ք տաղանդավոր խեցեգործ Ալինա Գիշյանի հետ» հոդվածը: Հինգ տարի առաջ Հայաստանից Խորվաթիա տեղափոխված Ալինան ապրում է Դուգա Ռեսայում, խորվաթ ամուսնու՝ Տոմիսլավի հետ: «Ես սիրահարված եմ խորվաթական բնությանը: Պաշտում եմ Ադրիատիկ ծովի կապույտն ու փիրուզագույնը: Այս գույները կարող եք տեսնել իմ աշխատանքներում»,- ասում է Ալինան, որը ծնվել է հայ վաստակավոր խեցեգործների ընտանիքում: Անցած տասնվեց տարվա ընթացքում նա մեծ փորձ է կուտակել եւ զարգացրել խեցեգործության սեփական ոճը: Այժմ Ալինայի գործերը կարելի է տեսնել բազմաթիվ ցուցահանդեսներում, պատկերասրահներում եւ տոնավաճառներում:

«Այս տարի ես մասնակցել եմ երկու ցուցահանդեսի Զագրեբում եւ արվեստի տոնավաճառի՝ Դուբայում»,- ասում է Ալինան, որը վաճառում է իր աշխատանքներն առցանց եւ ցուցահանդեսներում: Նա ասում է, որ շատ նմանություններ է տեսնում խորվաթների եւ հայերի միջեւ, եւ դա նրան Խորվաթիայում երկրորդ տան զգացողություն է տալիս: Ամենագրավիչ նմանությունը նա տեսնում է հին խորվաթերեն գրի՝ գլագոլիցայի եւ հայերեն այբուբենի միջեւ: «Կա վարկած, որ գլագոլիցան ստեղծվել է հայկական լեռնաշխարհում, բացի այդ, տառերից մի քանիսը գրեթե նույնն են: Ի տարբերություն հայկական տառերի, գլագոլիցան երբեք չի պատկերվել զարդանախշերով, եւ սա ինձ գաղափար տվեց լրացնել այդ «բացը»,- ասում է Ալինա Գիշյանը: Նա ափսոսում է, որ խորվաթներն անցել են լատինական այբուբենի՝ համարելով, որ, այդպիսով, նրանք կորցրել են իրենց ինքնության մի մասը: Նա զարգացնում է իր գաղափարը՝ ստեղծելով գլագոլիցայով թռչնագրեր: «Այժմ ես ուզում եմ ավելի շատ աշխատել եւ մինչեւ տարեվերջ ավարտել բոլոր տառերը, որից հետո կցանկանայի կազմակերպել իմ առաջին անհատական ցուցահանդեսը: Ես կցանկանայի խորվաթներին ցույց տալ, թե ի՛նչ զարդ ունեն իրենք եւ թե ինչպես կարելի է երկու մշակույթներն այդքան գեղեցիկ եւ սահուն կերպով միավորել խեցեգործական արվեստում: Ես պաշտում եմ այս ուղղությունը եւ զգում եմ, որ մի մեծ բան եմ անում, որի շնորհիվ մեր երկու ժողովուրդներն ավելի կմերձենան»,- ասում է Ալինա Գիշյանը:

Ալինան սիրում է իր նոր տունը, բայց կան որոշ բաներ, որոնք նա դեռ կարոտում է: «Ես կարոտում եմ ընտանիքս, մեր պատմական հնավայրերն ու լեռները, ինչպես նաեւ լավաշը եւ հայկական ծիրանը»,- եզրափակում է Ալինան:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նկատել եմ ճիշտ հակառակը՝ Փափազյանը սրբորեն պաշտպանում է պետական խորհրդանիշերը

Հաջորդ գրառումը

Գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ, որը Հայաստանը դարձնում է խոցելի

Համանման Հոդվածներ

Մշակութային

Զարկի, որ սիրտդ չպատռի. դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի

12/11/2025
7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
Հաջորդ գրառումը

Գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ, որը Հայաստանը դարձնում է խոցելի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական