Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույս է տեսել Սմբատ Բյուրատի կենսագրական վեպը

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Նոյեմբերի 3-ին Ե. Չարենցի անվ. գրականության եւ արվեստի թանգարանում (ԳԱԹ) կայացավ գրող, պատմավիպասան, Հայոց ցեղասպանության նահատակ Սմբատ Բյուրատի «Լեռնականին յուշատետրը» գրքի (Երեւան, «Գրական հայրենիք» ՓԲԸ-«Հայաստան» հրատ., 2023) շնորհանդեսը: Գրքում ամփոփված են ութ մասից բաղկացած հուշագրության Ա, Բ եւ Գ (թերի) մասերը (մնացած մասերը, ցավոք, չեն պահպանվել): Այն հրատարակվել է հեղինակի ժառանգների օժանդակությամբ:

Գրքի կազմող, ԳԱԹ աշխատակից Հասմիկ Հախվերդյանը ներկայացրեց գրքի հետ աշխատանքի մանրամասները, բնութագրեց հեղինակի պատկերած ուրույն աշխարհը, ոճն ու օգտագործած դյութական, սահուն լեզուն, ինչպես նաեւ արեւմտահայերենի դերն ու արժեքը մեր օրերում:

ԳԱԹ տնօրեն, բ.գ.թ. Վահագն Սարգսյանն իր խոսքում նշեց. «Ապրելով մեր պատմության ճակատագրական ժամանակահատվածում՝ Բյուրատը գրական այն սերնդի ներկայացուցիչն էր, որ բերեց նոր աշխարհայացք, հայ գրական ավանդների հետ համերաշխեց եվրոպական ավանդները եւ ստեղծեց նոր, մեծ գրականություն: «Լեռնականին յուշատետրը» ըստ էության Սմբատ Բյուրատի կենսագրությունն է, ափսոս, որ պահպանվել են դրա միայն երեք մասերը՝ մանկությունից մինչեւ 1880-ական թվականները: Մնացած գլուխները չեն պահպանվել, դրանց բովանդակության ցանկը գրքում զետեղված է ձեռագիր ձեւով, բայց մենք հույս ունենք, որ ինչ-որ տեղից լույս աշխարհ կգան այդ ձեռագրերը՝ մանավանդ, որ դրանք գրված են հոյակապ գեղարվեստական լեզվով եւ ձեւով: Այս ստեղծագործությունը լրացնում է մեր ինքնակենսագրական վեպերի շարքը: Գրքի բոլոր գործող անձինք կենդանի, տիպական կերպարներ են, Բյուրատը մի քանի շտրիխով կարողանում է բնութագրել մարդկանց, ու այդ ամենի մեջ կարելի է տեսնել Զեյթունի կենցաղը, մարդկանց կյանքն ու մտահոգությունները, ջարդերի տագնապը: Նա գեղեցիկ ձեւով է ներկայացրել իր աշխարհայացքի ձեւավորման ընթացքը»: ԳԱԹ տնօրենը հույս հայտնեց, որ մի օր հայ ընթերցողն իր գրադարակներում կունենա Բյուրատի պահպանված ողջ գրական ժառանգությունը:

Exif_JPEG_420

Սմբատ Բյուրատի անվան #125 դպրոցի սաները ներկայացրին Բյուրատի կյանքի ու գործունեության վերաբերյալ բեմականացված հատվածներ՝ հոգեհմա ասմունքով, երգով ու պարով հուզելով ներկաներին:

Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանը բարձր գնահատեց այս հուշագրության նշանակությունը հայ ազգագրության համար՝ որպես սկզբնաղբյուր. «Բյուրատի աշխատանքը բացառիկ է, քանի որ հուշագրությունը պարունակում է հազվագյուտ տեղեկություններ Զեյթունի եւ Հայաստանի զանազան՝ քաղաքական եւ այլ բնույթի անցքերի մասին: Բյուրատը ոչ թե որպես ուսումնասիրող հավաքել է ազգագրական նյութ, այլ հենց ինքն է եղել ազգային մշակույթի տիպիկ կրող: Լինելով բացառիկ ուսյալ մարդ՝ նա այս գիրքը գրել է կատարյալ համակարգված, գեղեցիկ ու պարզ լեզվով»:

Սմբատ Բյուրատի ամերիկաբնակ թոռնորդին` Հայկ Բյուրատը տեսակապով պատմեց իրենց ընտանիքի մասին, խոսեց ԳԱԹ-ի հետ իրենց 25-ամյա համագործակցության մասին, ինչի արդյունքում լույս աշխարհ են եկել Սմբատ եւ Վաղինակ Բյուրատների բազում ստեղծագործություններ:

Արձակագիր Նելլի Շահնազարյանը նշեց, որ այսպիսի ազգային բնույթի գործի հրատարակությունը եւ հանրահռչակումը այսօրվա պայմաններում տեղին երեւույթ է, որն անպայման իր ազդեցությունը կունենա մատաղ սերնդի վրա: Նա մաղթեց լինել ուժեղ, ինչպիսին ինքը՝ Սմբատ Բյուրատն է եղել եւ ի հեճուկս ամեն ինչի՝ արձանագրել հաղթանակներ:

Իր ամփոփիչ խոսքում գրքի պատասխանատու խմբագիր, բանասեր Միհրան Մինասյանը հույս հայտնեց, որ առաջիկայում լույս կտեսնեն Սմբատ Բյուրատի անտիպ կամ թերթերի մեջ մնացած այլ գործեր: Նրա խոսքերով՝ Բյուրատը որպես հուշագիր կարողացել է անկեղծ լինել իր անձի եւ գրականության հետ, տալ դեպքերը ամենայն հարազատությամբ՝ ինչպես եղել են, չի ընկել չափազանցությունների գիրկը: Բյուրատը չի սեւեռվել միայն իր կենսագրության վրա, այլեւ ներկայացրել է տարածաշրջանի, ժամանակաշրջանի պատմությունը, եւ այս իմաստով Բյուրատի գիրքը կարեւոր աղբյուր է Զեյթուն քաղաքի, նրա բնակիչների կյանքի, ավանդույթների ու եկեղեցական արարողությունների, ինչպես նաեւ Երուսաղեմի պատրիարքարանի ու Ժառանգավորաց վարժարանի պատմագրության համար: Նա նշեց, որ հեղինակն այս գիրքը սկսել է գրի առնել 1893 թ.ին՝ Հալեպի բանտում եւ այն զուտ արեւմտահայերենով գրված առաջին նմուշներից մեկն է. «մեկ գրողի մոռացված գործն է, որ այսօր այսքան բարձր ենք գնահատում, սակայն ասեմ, որ ունենք այսպիսի հարյուրավոր մոռացված գործեր, ուստի ցանկալի է, որ ԳԱԹ-ը եւ մյուս հաստատություններն առիթ ու հարմար պայմաններ ունենան, որպեսզի դրանք լույսի բերեն ու այդպիսով հարստացնեն մեր կյանքն ու մշակույթը»:

Անցյալ տարի՝ Սմբատ Բյուրատի 160-ամյակի միջոցառումների շրջանակներում Գրականության եւ արվեստի թանգարանը մեծ գրողի ժառանգների օժանդակությամբ հրատարակեց նրա «Բանաստեղծութիւններ եւ պոեմներ» երկերի ժողովածուն, որում ամփոփված էին հեղինակի անտիպ եւ մամուլից հավաքված չափածո ստեղծագործությունները: 2021 թ. տարեվերջին ԱՄՆ-ում «Բիւրատ մշակութային հիմնարկ» կազմակերպության նախաձեռնությամբ լույս տեսավ Բյուրատի ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունների առաջին հատորը: Իսկ Բյուրատի՝ մինչեւ 1930-ական թթ. հրատարակված գիրքերը թվայնացված են եւ հասանելի Հայաստանի ազգային գրադարանի թվային շտեմարանում:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախորդ գրառումը

Սիամանթոն ֆրանսերեն

Հաջորդ գրառումը

Արշիլ Գորկու«Ածխացած սիրահարները- 1» կտավը՝ աճուրդում

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արշիլ Գորկու«Ածխացած սիրահարները- 1» կտավը՝ աճուրդում

Լրահոս

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական