Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի հուշ. Սինյորա Կարդինալեի հավերժացած ծիծաղը

Արծվի Բախչինյան
03/10/2025
- 3 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Անցած տարիներին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շնորհիվ Հայաստան այցելեցին միջազգային մի քանի կինոաստղեր, մասնավորապես՝ դերասանուհիներ: Փույթ չէ, որ նրանց փառքը մեծ մասամբ անցյալում է, նրանք իրենց անուններն անմահացրել են համաշխարհային կինոյի պատմության մեջ… Պատանեկության տարիներից կինոէկրաններից մեզ ծանոթ այդ դեմքերը, որոնց սիրում-երկրպագում էինք, որոնց լուսանկարները ձեռքից ձեռք էին անցնում, թվում էին անմատչելի, երազային աշխարհներին պատկանող լեգենդներ… Եվ տարիներ անց նրանք ահա՛ մեր քաղաքում են, մամլո ասուլիս են տալիս, կարող ենք նրանց մոտենալ, մի քանի բառ փոխանակել…

2010 թվականի հունիսի 12-ին բախտ ունեցա մի փոքր հարցազրույց վարել Երեւան ժամանած այդ աստղերից ամենանշանավորի՝ անցած սեպտեմբերի 23-ին հավերժության ուղին բռնած Կլաուդիա Կարդինալեի հետ…

Միջազգային կինոգործընկերներիցս լսել էի, որ էկրանի այդ շլացուցիչ աստղը կյանքում չափազանց դյուրահաղորդ է, անմիջական, առանց աստղային հովերի, որ անգամ օդակայանում իրեն դիմավորողներին թույլ չի տալիս տանել իր ճամպրուկը:

«Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում ենք, գիտենք, որ ուր որ է՝ կհայտնվի Կլաուդիա Կարդինալեն, իմ ամենասիրելի բեմադրիչների՝ Ֆելինիի եւ Վիսկոնտիի ֆիլմերի աստղը…

-Ահա՛ եւ ծյոծ Կլավան,- ասաց փառատոնի աշխատակից, մշտապես սրամտող Արայիկ Խանջյանը (ավա՜ղ, այս տարի նա էլ ընդմիշտ հեռացավ մեզնից):

Կարդինալեն արդեն նստած էր հյուրանոցի ձմեռային այգու բազմոցներից մեկին: Տեսնելով իրեն մոտեցողներին՝ հանեց հովհարը, ձեռքի նրբագեղ շարժումով չխկոցով բացեց ու սկսեց իրեն հով անել, մինչ լուսանկարիչները շտապեցին հավերժացնել այդ պահը…

Նրբագեղ մի տիկին, 72 տարեկան, որը թեեւ չի հիշեցնում «Ռոկկոն և իր եղբայրները», «Ութ եւ կես», «Կարտուշ», «Ընձառյուծը», անգամ «Մայրիկ» ֆիլմերի իր հերոսուհիներին, սակայն հասկանում ես, որ գտնվում ես առօրյայում չհանդիպող, եզակի հմայքի տեր մի անձնավորության առջեւ… Ինձ հատկապես տպավորեց մազերը մուգ ներկած, արեւային ակնոց կրող Կարդինալեի անսովոր թավ ձայնը եւ հաճախակի ծիծաղը:

Նույն օրն ինձ եւ գործընկերներիս՝ Արտավազդ Եղիազարյանին ու Դավիթ Վարդազարյանին հնարավորություն տրվեց «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցի ռեստորանում համառոտ հարցազրույցներ վարել Կլաուդիա Կարդինալեի հետ: Խոսում էինք անգլերեն: Ես երրորդն էի: Նման մոտեցումը ճիշտ էր՝ հարցերի կրկնություններից խուսափելու համար:

Այդ հարցազրույցը հրատարակվեց հաջորդ օրը, «Ոսկե ծիրան օրաթերթում», որը մեջբերում եմ ստորեւ՝ թեթեւակի հպումներով.

–Սինյո՛րա Կարդինալե, արդեն համտեսե՞լ եք հայկական ծիրանը:

-(Քրքջում է) Իմ սենյակում լի՛քը, լի՛քը ծիրան կա, բայց դեռ ժամանակ չեղավ փորձելու: Բայց, իհարկե, համտեսելու եմ:

–Իհա՛րկե: Այսպե՛ս: Ծագումն արվեստագետի համար շատ կարեւոր է: Դուք ծնունդով Թունիսից եք: Կարծո՞ւմ եք, որ դա ազդեցություն ունեցել է արվեստագետի ձեր նկարագրի, այն ամենի վրա, ինչ դուք արել եք էկրանին:

-Հը՛մ, չգիտեմ: Երբ երիտասարդ էի, կարծես տղա լինեի, քանի որ միշտ ուզում էի ապացուցել, որ կանայք ավելի ուժեղ են: Դա սարսափելի էր: Եվ ես շատ չէի խոսում, այս ձայնիս պատճառը դա է: Ես միշտ կռվում էի տղաների հետ (ծիծաղում է):

– Կարո՞ղ ենք ասել, որ ձեր խառնվածքն արեւելյան է, չասելու համար՝ աֆրիկյան:

– Հը՛մ, կարծում եմ, որ այն շատ խառնուրդներ ունի՝ Արեւելք-Արեւմուտք: Իրականում ես շատ եմ սիրում Արեւելքը, Աֆրիկան, քանի որ ծնվել եմ այնտեղ: Բայց սիրում եմ ճամփորդել եւ հանդիպել մարդկանց: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր է՝ լինել մի միասնականություն:

-1960-ականներին դուք եվրոպական կինոյի խորհրդանիշներից էիք: Ձեր կարծիքով այժմ եվրոպական կինոաշխարհում կա՞ն նման խորհրդանիշներ:

-Չգիտե՛մ: Ե՛ս չպետք է դա ասեմ, այլ դո՛ւք (ծիծաղում է):

–Նման կին խորհրդանիշներ այլեւս չկան…

-Ահ, մի՞թե: Գիտեք, առաջ կինոն երազ էր, ֆանտաստիկա էր: Ֆանտաստիկ ռեժիսորներ կային: Մենք բախտավոր էինք՝ սկսելով 1960-ականներին: «Բիթլզի» հետ միասին (ծիծաղում է):

–Ի՞նչ եք կարծում էկրանին կնոջ իմիջի փոփոխության վերաբերյալ: Կանայք էկրանին շատ տարբեր էին նախկինում:

-Կինն առաջ կինոյում շատ կարեւոր էր: Հիմա կինը հատուկ էֆեկտ է…

–Այլեւս պաշտամունքային չէ, ինչպիսին դուք էիք…

-Ոչ միայն ես, շատ ուրիշ դերասանուհիներ կային՝ Բրիժիտ Բարդոն, Աննա Մանյանին… Հիմա կինոյում կանայք փոքր տեղ են զբաղեցնում:

–Շատ հայուհիներ խնդրեցին հարցնել ձեզ, թե ինչպես եք դուք պահում ձեր հմայքը: Ո՞րն է մշտապես գեղեցիկ լինելու ձեր գաղտնիքը:

-Ես միշտ ժպտում եմ: Եվ երբեք մաշկս չեմ ձգել: Չեմ սիրում: Եվ միգուցե որովհետեւ ես միշտ զբաղված եմ, միշտ աշխատում եմ…

–Մի կին կինոքննադատ ինձ ասաց՝ խնդրեմ Կլաուդիային հարցրու…

-Ի՞նչ….

–Նա ֆրանսիակա՞ն, թե՞ իտալական կոսմետիկա է օգտագործում…

-Աստվա՛ծ իմ: Ո՛չ: Շվեյցարակա՛ն (երկար ծիծաղում է): Ներեցե՛ք: Կնոջ համար կարեւոր է դիմահարդարումը, բայց եթե բոլոր կանայք մաշկ ձգեին՝ նույնը կլինեին: Բոլորը՝ մեծ բերաններով (շուրթերն ուռեցնում է եւ ծիծաղում):

–Ինչպե՞ս եք հիշում ձեր հայկականության դասերը, որ Անրի Վեռնոյը տվեց ձեզ:

-Ֆանտա՛ստիկ էր: Անրի Վեռնոյը հրաշալի էր: Ինձ համար անհավատալի էր մայր խաղալ եւ մաս կազմել նրա պատմությանը: Մենք սկսեցինք Մարսելում, եւ ես շրջապատված էի հիանալի դերասաններով:

–Գիտե՞ք, որ Վեռնոյի ֆիլմից հետո հայերը ձեզ կոչում են «ամենայն հայոց մայրիկը»:

-Իսկ գիտե՞ք, երբ ես քայլում եմ, ասենք, Փարիզում, հայերը մոտենում են, համբուրում են ինձ եւ շնորհակալություն են հայտնում:

–Կարո՞ղ եմ ես էլ ձեզ շնորհակալություն հայտնել եւ համբուրել:

-(Ծիծաղում է) Իհա՛րկե:

Ես համբուրում եմ Կլաուդիա Կարդինալեին: Ափսոս, որ այդ պահը չլուսանկարվեց: Եվ առհասարակ, ի՜նչ ափսոս, որ ամբողջ մեր այդ զրույցը չնկարահանվեց: Բայց շնորհակալ եմ Արտավազդ Եղիազարյանին, որը մեր զրույցի ընթացքում հասցրեց երկու անգամ լուսանկարել մեզ:

Այս զրույցից բացի Կլաուդիա Կարդինալեին հայտնեցի, որ մենք հեռավոր խնամիական կապ ունենք, քանի որ ինքը եւ ֆրանսիացի քեռայրիս իտալացի ազգականները միեւնույն գերդաստանից են: Նա, ինչ խոսք, զարմացավ, որը դարձյալ արտահայտվեց թավաձայն ծիծաղով: Անշուշտ, անսովոր պիտի լիներ Հայաստանի պես երկրում հանդիպել մեկի, որի հետ ունես հեռավոր խնամիական կապ… Խնդրեցի սինյորա Կարդինալեին ստորագրել իմ «Հայերը համաշխարհային կինոյում» գրքում տեղ գտած Անրի Վեռնոյի եւ իր լուսանկարի տակ… Դերասանուհին ստորագրեց եւ վերադառնալով քիչ առաջ լսածին՝ հետաքրքրվեց, թե քեռայրիս ո՞ր կողմի ազգականների մասին էր խոսքը…

Եվ մեր զրույցի վերջում Կլաուդիա Կարդինալեին նվիրեցի կնոջս պատրաստած կավե մեդալիոնը՝ նռան պատկերով, որը նա անմիջապես կախեց պարանոցից: Շատ հուսով եմ, որ ամենայն հայոց «մայրիկը» պարբերաբար իր սրտի վրա կրեց Հայաստանի այդ մի կտորը…

Հ. Գ. – Հարցազրույցից հետո շտապում էի «Ոսկե ծիրանի» գրասենյակ՝ հաջորդ օրվա թերթի համար գրի առնելու ձայնագրությունը: Դեռ չէի հավատում, որ րոպեներ առաջ զրուցեցի մանկուց սիրելի Կլաուդիա Կարդինալեի հետ, դեռ մի հատ էլ՝ պաչիկ արեցի: Եվ հանկարծ… հազիվ պրծա աղետից: Հուլիսյան այդ կիրակին Վարդավառի անվան ներքո հանդես եկող հայաստանյան խուլիգանության օրն էր: Աբովյան փողոցի վրա քառասունին մոտ մի տղամարդ վազելով մոտեցավ ու դույլով ջուրը շփեց վրաս՝ ամբողջովին թրջելով պայուսակս, որի մեջ ձայնագրիչ սարքն էր… Րոպեներ անց սարքը ստուգելով՝ թեթեւացած շունչ քաշեցի: Ձայնագրությունը, բարեբախտաբար, չէր փչացել, եւ ինձ հիշատակ մնաց հավերժ հմայիչ Կլաուդիա Կարդինալեի՝ միլիոնավոր հանդիսականների սրտի հետ խոսած կենդանի ու անսովոր թավ ձայնը…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նախորդ գրառումը

«Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով»

Հաջորդ գրառումը

Թուրքիան զինվում է եւ զինում` աշխարհը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան զինվում է եւ զինում` աշխարհը

Լրահոս

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական