Բոլոնիայի «Իլ Մուլինո» հրատարակչությունն օրերս լույս է ընծայել իտալացի հայագետ պատմաբաններ Ալդո Ֆեռարիի եւ Ջուստո Տրաինայի «Հայերի պատմություն» 224 էջից բաղկացած աշխատությունը:
Հատորը բաղկացած է չորս մասից:
Առաջինըՙ «Հնադար», բաղկացած է հինգ գլխիցՙ «Ծագումից մինչեւ Երվանդունիների հարստությունը», «Մեծ Հայքի ծնունդից մինչ Տիգրան Մեծի մահը», «Հռոմի եւ կողմերի միջեւ», «Սասանյանների վերելքից մինչեւ քրիստոնեացում», «Մեծ Հայքի վերջին փուլը»:
Երկրորդ մասը վերնագրված է «Երկարատեւ միջնադարը», նույնպես կազմված է հինգ գլխիցՙ «Սասանյաններից մինչեւ արաբական նվաճում», «Արմինիա նահանգից մինչեւ Բագրատունիների վերջը», «Բյուզանդացիների, խաչակիրների եւ մահմեդականների միջեւ», «Հայաստանը օսմանցիների եւ պարսիկների միջեւ (1500-1800)» եւ «Հայկական գաղութները. առեւտուր, մշակույթ, արդիականություն»:
Գրքի երրորդ մասն է «Ժամանակակից դարաշրջանը»ՙ «Օսմանյան կայսրությունը եւ «հավատարիմ ազգը», «Հայկական հարցը», «Հայերը եւ Ռուսաստանը» եւ «Զարգացում, բռնաճնշումներ, հաշտեցում» գլուխներով:
Եվ չորրորդՙ «Ժամանակակից դարաշրջանը» ընդգրկում է «Ցեղասպանությունը», «Առաջին հայկական հանրապետությունը», «Խորհրդային Հայաստանը» եւ «Մեծ սփյուռքը» գլուխներից:
Գիրքն օժտված է մատենագիտությամբ, քարտեզներով, պատկերազարդումներով եւ անվանացանկով:
Ա. Բ.