Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպիսի՞ տարազներ են կրել հայ կանայք, տղամարդիկ, երեխաները․ հայ ինքնության ավելի քան 140 ցուցանմուշ՝ մեկ ցուցահանդեսում

01/07/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդերում պահվող հայկական ավանդական տարազային համալիրները, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, զենքեր, գոտիներ, արխիվային լուսանկարներ «Դրվագներ ինքնության․ տարազ» խորագրով ցուցահանդեսում ներկայացվում են հանրությանը։ 140 ցուցանմուշ՝ մեկ հարկի ներքո։ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը բացվեց Կառավարության թիվ 2 մասնաշենքում։

Տարազային համալիրները Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 400 հազար տարբեր տեսակի հավաքածուների մի մասն են։ Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց ՝ հանրային հետաքրքրության արդյունքում է որոշվել կազմակերպել տարազների ցուցադրությունը։ «Մինչ թանգարանի հիմնական շենքը վերանորոգման փուլում է՝ մենք, աշխատելով առցանց, հասկացանք, որ հանրությանը առավելապես հետաքրքրում են հայկական ավանդական զգեստները, տարազը, արխիվային այն լուսանկարները, որոնք կապ ունեն մեր ավանդական ինքնության հետ։ Ըստ այդմ՝ մեր ընտրությունը կանգ առավ տարազների ցուցադրության վրա»,- ասաց նա։

Թանգարանի տնօրենը նշեց, որ ժամանակավոր ցուցահանդեսի ընթացքում հանրությանն են ներկայացնելու 140-ից ավելի տարազի համադրված համալիրներ, առանձին տարրեր, որոնց առաջին անգամ կցվել են բնօրինակ արխիվային լուսանկարներ: Ցուցադրված են նաեւ այնպիսի ցուցանմուշներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում։ Ըստ Պողոսյանի՝ ցուցահանդեսին յուրահատկություն են հաղորդում հատկապես տղամարդկանց եւ երեխաների տարազները, հագուստներն առանձնանում են նաեւ ըստ սոցիալական խավերի եւ ըստ տարածաշրջանների՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, որի խորհրդանիշը Շուշին է՝ իր ավանդական տարազային համալիրով։

«Առանձին ցուցափեղկերով ներկայացված են նաեւ զարդեր, զենքեր եւ գոտիներ, գլխի հարդարանք եւ այլ ավանդական տարրեր։ Այս ամենը համադրված է լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է ավանդական տարազը վերածվում ինքնության խորհրդանիշի։ Տարազով լուսանկարվելը ինքնության մի հետաքրքիր եղանակ է, որը մինչեւ այսօր պահպանվել է»,- ասաց Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ առաջիկա ամսում ցուցադրությունը բաց է լինելու: Ի դեպ, ցուցադրված տարազները ժամանակ առ ժամանակ փոփոխվելու են, նախատեսվում են նաեւ կրթական ծրագրեր, շաբաթական դասախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ միջոցառումներ։ .

Հ․Գ․ Հայաստանի պատմության թանգարանն այժմ բարեկարգման փուլում է, այդ պատճառով ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Կառավարության թիվ 2 մասնաշենքում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

https://youtu.be/c1LbHpYvnus
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են. ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Ադրբջանի ԱԻՆ–ը երկրորդ օրն է չի կարողանում մարել օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) բռնկված անտառային հրդեհը

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Իրենց մարդն ունեն, թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում էս թատրոնը. Արմեն Սանթրոսյան

13/05/2025
Ազգային

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

13/05/2025
Ազգային

Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները առաջին անգամ ցուցադրվում են Գյումրիում

13/05/2025
Կինո-Թատրոն

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան» Կաննում կներկայանա իր տաղավարով

13/05/2025
Հաջորդ գրառումը

Ադրբջանի ԱԻՆ–ը երկրորդ օրն է չի կարողանում մարել օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) բռնկված անտառային հրդեհը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական