Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեքեյանական շաբաթ Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում՝ նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 145-ամյակին

27/01/2023
- 27 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում ավանդույթ է դարձել հունվարի 21-ից 28-ն անցկացնել թեքեյանական շաբաթ: Տարեդարձը հոբելյանական է. հասարակական-քաղաքական գործիչ, սփյուռքահայ գրականության «Հայ բանաստեղծության իշխանը» խորագրով միջոցառումը նվիրված էր Վահան Թեքեյանի  ծննդյան 145-ամյակին:

Միջոցառումների շարքն իմաստավորվեց դպրոցում` ցերեկույթներ անցկացնելով, պաստառներ եւ պատի թերթեր պատրաստելով: Թեքեյան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում տեղադրված մեծ երախտավորի արձանի պատվանդանին` ակնածանքով եւ խորին երախտագիտությամբ: Այն ուղեկցվեց Թեքեյանի ժողովածուներից ընթերցումներով եւ գեղեցիկ ասմունքով: Միջոցառումները շարունակվեցին  նաեւ Արագածոտնի մարզային` Վարդգես Պետրոսյանի անվան գրադարանում:

Կարբիի Թեքեյան դպրոցի 11բ դասարանի աշակերտները հաստատության տնօրեն տ. Ժաննա Ավետիսյանի, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի տ. Գայանե Օհանյանի, Կարբի համայնքի մշակույթի տան պատասխանատու, գրադարանավարուհի տ. Վառվառա Եսայանի ուղեկցությամբ եւ անմիջական մասնակցությամբ գրքատանն անցկացրին գեղեցիկ միջոցառում` ասմունքելով բանաստեղծություններ, մեջբերելով բանաստեղծի կարեւորագույն մտքեր, վկայակոչելով հոբելյարի կյանքի կարեւորագույն փաստեր ու գործունեության հիշարժան դրվագներ: Միջոցառման մեկնարկը տվեց գրքատան միջոցառումների կազմակերպիչ տ. Անահիտ Ասատրյանը` ներկայացնելով Վ. Թեքեյանի կյանքն ու գործունեությունը:

Այլ հյուրերից բացի միջոցառմանը ներկա էին  Թեքեյան կենտրոնից` Ա. Ծուլիկյանը եւ Ս.Խաչատրյանը:

Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան գրքատան տնօրեն Լուսինե Կիրակոսյանը եւ Կարբիի դպրոցի տնօրեն՝ ժաննա Ավետիսյանը:

Կարբիի Վ. Թեքեյանի անվ. միջն. Դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի

Նախորդ գրառումը

Կրակին չտրված մեղեդիներ՝ Դավիթ Սաքոյանի հոբելյանական համերգին

Հաջորդ գրառումը

Երուսաղեմում վերաբացվել է հայկական թաղամասի թանգարանը

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Երուսաղեմում վերաբացվել է հայկական թաղամասի թանգարանը

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական