Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեք համերգ՝ պոլսահայ հանրության համար

ԱԶԳ
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
88
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի վերջին մեկ-երկու օրերի տարբերությամբ Ստամբուլում կայացած երեք համերգները պոլսահայ երաժշտասեր հանրությունը գնահատեց՝ որպես նշանակալից եւ հիշատակելի: Պոլսահայ բարիտոն Արթուր Պաղտասարյանի հետ համերգային տարբեր ծրագրերով հանդես եկան Հայաստանից ժամանած դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը եւ օպերային մեներգչուհի Դիանա Հարությունյանը: Ա. Պաղտասարյանը երաժշտական բարձրագույն կրթություն է ստացել Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում՝ հայտնի բաս – բարիտոն Վալերի Հարությունյանի դասարանում: Տարիներ առաջ մենահամերգով հանդես է եկել Երեւանում, հայտնի է Ստամբուլում եկեղեցական արարողությունների ընթացքում եւ այլուր իր  հոգեւոր եւ աշխարհիկ երգեցողությամբ: Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգահան Մ. Սարգսյանի հետ իր ստեղծագործական համագործակցությունը երկար պատմություն ունի: Նրանց եւ Դ. Հարությունյանի մասնակցությամբ՝ իրարից զանազանվող ծրագրերով բեմելույթները տեղում բնութագրվեցին իբրեւ «մակարդակավոր եւ բացառիկ երեւույթներ»: Մինչ համերգային եռաշարքի մեկնարկը երաժիշտների եռյակին հյուրընկալեց Սահակ Բ. Պատրիարքը՝ հույս հայտնելով, որ «համերգները պիտի գան մաս կազմելու քաղաքիս մշակոյթի ձեռնարկներուն, ի վայելումն մեր մշակութասէր ժողովուրդին»:

«Հայկական երաժշտության գիշեր», «Գեղարվեստական գիշեր» եւ «Արեւմուտքից դեպի արեւելք՝ երաժշտական կամուրջ» կարգախոսներով համերգները, ինչպես արձանագրել է տեղի «Նոր Մարմարա» պարբերականը, «ծառայեցին իրենց նպատակներին»: Առաջին համերգը կայացավ փետրվարի 21-ին Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցու «Շիրինօղլու» սրահում՝ ի նշանավորում՝ ծնունդով հալեպահայ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրող, հրապարակախոս Հակոբ Այնթափլյանի ծննդյան 85-ամյակին:

Համերգային երեկոյի առաջին բաժնում կատարվեցին Հ. Այնթափլյանի խոսքերով եւ Մարգարիտ Սարգսյանի երաժշտությամբ երգերը: Դրանց պրեմիերաները մինչ այդ կայացել էին Երեւանում, միայն մեկն էր, որ այստեղ հնչեց առաջին անգամ. «Ես քեզի կուգամ»-ը Մ. Սարգսյանի նվագակցությամբ երգեց Ա. Պաղտասարյանը: Հայտագրի հաջորդ բաժնում ընդգրկված էին գործեր, որոնք ոչ պատահաբար առնչվում էին նույնժամ նշվող՝ մայրենի լեզվի համաշխարհային օրվա պատգամին: Եզրափակմանն իր սրտի խոսքն ասաց Ա. Պաղտասարյանը, որ այդ ձեռնարկի գլխավոր կազմակերպիչն էր:

Մեկ օր անց Պոլսո Պատրիարքական աթոռի, Հայ առաքելական եւ կաթողիկե համայնքների զանազան կառույցների աջակցությամբ Պեյօղլուի Ս. Երրորդություն եկեղեցու «Նարեկյան» սրահում անցավ երկրորդ համերգը: Հնչեցին Նիկոլ Գալանտերյանի ռոմանսները, որոնք մշակել եւ դաշնամուրային նվագակցության համար փոխադրել է Մ. Սարգսյանը: Ըստ էության, հենց նրա մշակումների եւ հետեւողականության շնորհիվ է Ն. Գալանտերյանի թողած հարուստ եւ արժեքավոր ժառանգությունը մեր օրերում նոր «կյանք» առել: Վերջին հինգ-վեց տարիներին Երեւանում կայացած՝ գալանտերյանական երեկոների տրամաբանական շարունակությունն էր այս համերգը, որի երկրորդ բաժնում կատարվեցին նաեւ Կոմիտասի, Կանաչյանի, Չուխաջյանի, Սպենդիարյանի, Մանուկյանի ստեղծագործությունները: «Նոր Մարմարա» թերթը հաջորդ օրն այսպես արձագանքեց. «Տիանա Յարութիւնեան ու Արթիւր Պաղտասարեան երբեմն զուգերգերով, երբեմն ալ առանձին բեմ ելան մեկնաբանելու համար քնարական բնոյթով այդ յօրինումները, որոնք մեր ականջը շոյեցին որպէս կատարում ու երաժշտական գործ: Կասկածէ դուրս է, որ տարիներու բարեկամութիւնն ու համագործակցութիւնը անկաշկանդ երգելու եւ նուագելու դաշտը բացած է երեք արուեստագէտներու համար: Վստահաբար այդ է պատճառը, որ երէկ գիշեր Փրոֆ. Սարգսեանի արհեստավարժ նուագակցութիւնը կը ձուլուէր երգերուն հետ եւ մեղեդի-կշռոյթ-ներդաշնակութիւն եռանկիւնը առատահոս երաժշտականութեամբ կը հասնէր մեր ականջներուն:

Երգիչները բացառիկ արհեստավարժութեամբ կը մեկնաբանէին երգերը՝ գեղեցիկ ամբողջութեան մը մէջ: Տիանա Յարութիւնեան շա՜տ կը վայլէր բեմին, եւ իր հզօր ձայնը հիանալի կերպով յարմարցնելով «ռոմանսներու» շունչին՝ կը տպաւորէր մեզ: Արթիւր Պաղտասարեանը, որուն երգեցողութիւնը պարբերաբար կ՛ունկնդրենք զանազան առիթներով, այս անգամ ալ իր կատարելագործուած մեկնաբանութեամբ, երկարամեայ բարեկամներու հետ բեմը բաժնելու ուրախութիւնը կ՛ապրէր եւ այդ ուրախութենէն ծնունդ առած արուեստէն լիուլի բաժին կը հանէր ներկաներուն: Գալով Փրոֆ. Մարգարիտ Սարգսեանի, ան իր ուժեղ մատներով ու ամբողջ յայտագրի վրայ ունեցած վերահսկողութեամբ փաստեց արհեստավարժ մասնագէտի հմտութիւնն ու վարպետութիւնը:

Զգածուած էինք: Համերգը կարծես մէկ շունչով մատուցուած էր, եւ երգերու պատառիկները դեռ պար բռնած էին մեր սրտին մէջ: Յատկապէս «Մոռացել ես»-ի, «Վարդեր ունեմ»-ի, «Արդեօք ո՞ւր ես»-ի, «Շուշան աղջիկ»-ի, «Դու նորից եկել ես»-ի, «Հաբրբան»ի, «Անոր»-ի, «Հայաստան աշխարհ»-ի, «Այ վարդ»-ի, «Գարուն»-ի կատարումները յայտագրի գագաթնային պահերն էին»:

Համերգաշարի երրորդ՝ եզրափակիչ փուլը կայացավ Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության հովանու ներքո: Այս անգամ հայտագրում ներառված էին արիաներ՝ համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններից, ինչպես նաեւ՝ նմուշներ հայ երաժշտարվեստի գանձերից:

«Շատ կարեւոր համերգաշար էր, քանզի մեզ հաջողվեց մշակութային հետաքրքրություն արթնացնել պոլսահայ միջավայրում, շարժ մտցնել հայկական համայնքի հոգեւոր կյանքում,- իր տպավորությունն է կիսում Մարգարիտ Սարգսյանը: Մեր ունկնդիրները մեծ ոգեւորությամբ եւ երախտագիտությամբ ընդունեցին մեր ելույթները: Դրանք իրենց համար, հիրավի, մշակութային նշանակալից իրադարձություններ էին: Մեր նպատակն էր հիշեցնելու իրենց հայ լինելը, մեր մշակութային արժեքների ժառանգ լինելը, հայի ոգին արթնացնելը: Գիտակցում եմ նաեւ, որ շատ ավելի լուրջ խնդիր ունենք մեր սեփական երկրում հայությունը եւ հայեցին պահպանելու»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բառերի ծագումնաբանությունը

Հաջորդ գրառումը

Արցախ՝ վտանգված համաքրիստոնեական ժառանգություն

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախ՝ վտանգված համաքրիստոնեական ժառանգություն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական