Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եղեգները «չեն խոնարհվում»

ԱԶԳ
31/10/2025
- 31 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հուշ-երեկո նվիրված Ստեփան Ալաջաջյանին

Թեքեյան Մշակութային Միության Լոսանջելեսյան գլխավոր գրասենյակը Գլենդելի կենտրոնական գրադարանի դահլիճում հոկտեմբերի 5-ին հուշ-երեկո է կազմակերպել նվիրված վիպասան, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Ստեփան Ալաջաջյանին, տեղեկացնում է Ջեյն Պարտիզպանյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Հանդիսությանը ներկա են գնտվել հայ համայնքի ղեկավարներ, արվեստագետներ, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Կարեն Իսրայելյանն իր տիկնոջ հետ, Հայ եկեղեցու արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը եւ օտարազգի ներկայացուցիչներ:

Ստեփան Ալաջաջյանը ծնվել է 1924 թվի հունվարի 3-ին Հալեպում (Սիրիա), որտեղ էլ հայկական վարժարանում միջնակարգ կրթությունը ստանալուց հետո սովորել է տեղի ամերիկյան քոլեջում եւ այնուհետեւ Բեյրութի Ամերիկյան համալսարանում: Հայաստան է նեղգաղթել 1946-ին, որտեղ 1951-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ապա հետեւել է Մոսկվայի երկամյա գրական բարձրագույն դասընթացներին: Վերադառնալով Երեւան՝ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում, այնուհետեւ «Հայաստան» հրատարակչությունում որպես գրականության բաժնի վարիչ: 1966 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղարը: 1970-ին պարգեւատրվել է «Մշակույթի վաստակավոր գործիչ» շքանշանով: Անդամակցել է ՌԱԿ-ին: 1942-ին Հալեպում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժոողվածուն՝ «Վշտի ծաղիկներ» վերնագրով: Այնուհետեւ Երեւանում հրատարակել է «Անապատում» եւ «Պարտություն» վիպակները, որոնք Մոսկվայում լույս են տեսել 1961 թվին «Տափակ կտուրներ» վերնագրով: Գրել է նաեւ «Փյունիկ», «Առանց հայրենիքի» եւ «Եղեգները չխոնարհվեցին» (գիրք 1-2) վեպերը: Անգլերենից կատարել է թարգմանություններ Վ. Շեքսպիրի, Հ. Ուելսի, Վ. Սարոյանի, Ժ.Պ. Սարտրի ստեղծագործություններից: Իր գործերում պատկերել է Միջին Արեւելքի ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների առանձին դրվագներ, նաեւ սփյուռքահայության հոգեկան կապը Մայր Հայրենիքի հետ: 1991-ին առողջական վիճակի վատթարացման հետեւանքում տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելես, որտեղ էլ իր մահկանացուն է կնքել 2010 թվին:

Հուշ-երեկոն սկսվել է մեծ էկրանի վրա ընտանեկան հիշարժան լուսանկարների ցուցադրումով, որոնցում հայտնվել են գրական-գեղարվեստական բնագավառի անմոռանալի անձնավորություններ, ինչպիսիք են Պ. Սեւակը, Ս. Կապուտիկյանը, Լ. Զաքարյանը, Խորեն Պալյանը եւ Ս. Սարգսյանը:

Հանդիսությունը վարել է ԹՄՄ Լոս Անջելեսի գրասենյակի փոխատենապետ Սեւան Տեր-Պետրոսյանը: Գլխավոր բանախոս Հրաչ Սեփեթճյանը շեշտել է նման միջոցառումներով հայկական մշակույթը վառ պահելու կարեւորությունը: Ելույթ են ունեցել նաեւ ՀՀ գլխավոր հյուպատոս դոկտ. Կարեն Իսրայելյանը, եղբորորդին՝ Ամերիկայի հայկական թանգարանի ճարտարապետ Արամ Ալաջաջյանը, որն իր ելույթի վերջում Ալաջաջյանի դստերը՝ Թերեզա Հայրապետյանին նվիրել է իր հոր ձեռագրերից 10 էջ: Ասմունքող եւ գրաքննադատ Նունե Ավետիսյանը հատվածներ է կարդացել Ալաջաջյանի գործերից: Գեղարվեստական բաժնում դաշնակահարուհի Հռիփսիմե Ռշտունին անմոռանալի պահեր է պարգեւել ներկաներին՝ նվագելով Ալ. Հարությունյանի «Գարուն ա» եւ Առ. Բաբաջանյանի «Վաղարշապատի պար» ստեղծագործությունները:

Միջոցառումը ավարտվել է Առաջնորդ Տերտերյանի ջերմ հիշողություններով եւ հայր Նժդեհ Քեշիշյանի օրհնությամբ:

Անգլ. բնագրից պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Վիրխինիա Մենդոսա. Հայաստանյան փորձառություն

Հաջորդ գրառումը

Յարգել մեր ազգին բարերարները. Անոնց կտակները համարել ազգային սրբութիւններ

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Յարգել մեր ազգին բարերարները. Անոնց կտակները համարել ազգային սրբութիւններ

Լրահոս

Ինչո՞ւ թույլ տանք իրենց շոուն իրականացնեն. Դավիթ Ղազինյանն ինքնուրույն ուղևորվեց Հակակոռուպցիոն կոմիտե

17/06/2026

Նախաքննական մարմինը միջնորդեց, որպեսզի նիստն արվի փակ, սակայն եմնք առարկեցինք, այսօր ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի...

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ. Ղազինյան

17/06/2026

Սա իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ՝ որպես այդպիսին. տեսել եք՝ մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ,...

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

17/06/2026

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց...

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել...

Ուղիղ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 

17/06/2026

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական