Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմանկարը՝ հարգանքի տուրք թատերարվեստի գործիչ Սիրանույշ Ղուկասյանի հիշատակին

Գեղամ Մկրտչյան
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
85
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թատրոնի միջազգային օրը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի սրահում յուրատեսակ միջոցառում էր կազմակերպվել: Այն մեկ նկարի ցուցահանդես էր, հարգանքի տուրք՝ ոլորտի եւ այս քաղաքի վառ դեմքերից մեկի` ամիսներ առաջ կյանքից հեռացած դերասանուհի, բեմադրիչ եւ այս բուհի դոցենտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանի հիշատակին:  

Զարմանալի են մարդկային մտքի երեւակումները հաճախ: Մահկանացուն կնքելուց ոչ շատ ժամանակ առաջ, երբ ոչինչ չէր նախանշում մոտալուտ նման ելքը, այս ճանաչված մտավորական տիկինը դիմել էր համաքաղաքացի վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանին՝ իր դիմանկարը վրձնելու խնդրանքով: Նկարիչը սիրով համաձայնել, սկսել էր այդ գործը եւ շարունակել նաեւ արվեստագետի մահվանից հետո: Ավելի քան կես տարվա ընթացքում ստեղծված ջրաներկ այդ դիմանկարն էլ ցուցադրվեց եւ առաջին անգամ ներկայացվեց մասնաճյուղի դասախոսական անձնակազմին, ուսանողությանը եւ քաղաքի ներկա արվեստասերներին:

Դիմանկարը բազմաժանր ու բազմաոճ նկարիչ Սամվել Լաճիկյանի նախասիրած ժանրերից է, իսկ թերեւս առավել դժվար՝ ջրաներկ դիմանկարի վարպետ նա վաղուց է: Սիրանույշ Ղուկասյանի այս նկարը բնորոշվում է իբրեւ հոգեբանական դիմանկարի հաջողված օրինակ՝ բնորդի հարուստ ներաշխարհի ցուցադրմամբ եւ անցյալ, բայց ոչ կորուսյալ գեղեցկության ու հմայքի տպավորիչ պատկերմամբ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ    

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռաբիսի անկասելի ընթացքը

Հաջորդ գրառումը

Հայաստանը փնտրում է նոր իրողություններին հարիր անվտանգության երաշխիքներ

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը փնտրում է նոր իրողություններին հարիր անվտանգության երաշխիքներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական