Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դանիել Կապելյան. ֆրանսահայը Կորեայից

Արծվի Բախչինյան
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
80
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՍԵՈՒԼ – Դանիել Կապելյանը կորեաբնակ հայազգի ֆրանսիական ստեղծագործ տնօրեն, համադրող եւ արտադրիչ է: Նախքան Հարավային Կորեայում հաստատվելը, նա տարիներ շարունակ աշխատել է Փարիզի արվեստի եւ մշակույթի ոլորտում որպես անկախ հեղինակ եւ հեռուստատեսային եւ մուլտիմեդիայի արտադրիչ: 1998-2005 թթ. եղել է Փարիզ 8 համալսարանի հիպերմեդիայի ամբիոնի դոցենտ եւ Ֆրանսիացի հեղինակների գիլդիայի մուլտիմեդիա բաժնի փոխնախագահ: Հինգ տարի (2010-2015 թթ.) եղել է Կորեայում Ֆրանսիայի դեսպանատան կցորդը տեսալսողական բնագավառում, կինոյի, հեռատեսիլի, թվային բովանդակության եւ էլեկտրոնային երաժշտության բաժնի վարիչը: 2015-ին դարձել է կորեական «Հյունդայ քարդ» վարկային քարտերի ընկերության գործադիր տնօրեն Թեդ Չունգի միջազգային մշակութային խորհրդատուն: Երկու տարի շարունակ նա հրատարակել է «Թրենդս րեփորթ. արվեստ, մշակույթ, ապրելակերպ, նորարարություն, ազդանշաններ» եռամսյա հանդեսը: 2017-ին դարձել է Սեուլի «ՕՄԱ սփեյս» ստեղծագործ արվեստի եւ դիզայնի ստուդիայի գեղարվեստական   ղեկավարը՝ ստեղծելով ժամանակակից արվեստի գործեր: Նա նաեւ բրենդների, մասնավոր խմբերի եւ միջազգային հաստատությունների տրամադրում է արվեստի եւ մշակույթի միջոցառումների ռազմավարություն, մշակում, հայեցակարգ եւ արտադրություն:

–Հարգելի՛ Դանիել, ինչպե՞ս կբնութագրեք Կորեայի ժամանակակից արվեստի ոլորտը:

-Կորեայի արվեստի ոլորտն աշխույժ է, նրա «տեսականին» մեծ է՝ փոփ մշակույթ, երաժշտություն, կինո, ժամանակակից արվեստ եւ դիզայն, թվային արվեստ, նաեւ արհեստներ: Այն ավանդույթի եւ նորարարության մի հետաքրքրական խառնուրդ է: Վերջին 14 տարիների ընթացքում   ինձ համար եղել է ֆանտաստիկ ասպարեզ: Թեեւ այս ոլորտում շատ օտարերկրացիներ չկան, ես հնարավորություն ունեցա մասնակցելու մի քանի շատ ուշագրավ նախագծերի եւ ցուցահանդեսների կազմակերպմանը՝ որպես արվեստագետ, համադրող կամ գեղարվեստական   ղեկավար, այստեղ՝ Կորեայում եւ արտերկրում խթանելու համար կորեական գեղարվեստական   եւ մշակութային փափուկ ուժը:

–Ինչո՞վ է եզակի «ՕՄԱ սփեյսը» Կորեայի մշակութային խճանկարում:

-Օման կորեացի նկարչուհի եւ դիզայներ է՝ տեքստիլի ոլորտում մեծ փորձով: 2000-ականներին Լոնդոնում ապրած տարիներին նա աշխատել է նորաձև հագուստի դիզայներ, վաղամեռիկ Ալեքսանդր Մաքքուինի հետ: 2010-ին վերադառնալով Կորեա՝ Օման բացել է իր սեփական ստուդիան եւ սկսել է ստեղծել ավանդական, հազվագյուտ գործվածքներից եւ ժամանակակից ձեւվածքներով բացառիկ հագուստներ: Ես միացա նրա ստուդիային 2017 թվականին, որպեսզի օգնեմ նրան՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելու ժամանակակից արվեստի եւ դիզայնի ոլորտ՝ միախառնելով ավանդական տեխնիկան նոր տեխնոլոգիաների, ձայնի եւ տեսանյութի հետ: Նա շատ յուրահատուկ կերպար է կորեական արվեստի ասպարեզում:

-OMA Space-ը ստեղծում է նաեւ այսպես կոչված ներսուզող ինստալացիաներ (միջավայրեր կամ տարածքներ, որոնք պարուրում են դիտողին՝ ներգրավելով տարբեր զգայարաններ): Վենետիկի բիենալեի տաղավարներում մի քանի անգամ հաճույքով հաճախել եմ այդպիսի ինստալացիաների՝ նավարկելով նոր, կիսով չափ վիրտուալ միջավայրերում: Ո՞րն է ամենից յուրահատուկն արվեստի այս ձեւի մեջ:

-2019 թվականին Գուգլի միջոցով մենք սկսեցինք ստեղծել ներսուզող ինստալացիաներ: Մենք առաջիններից էինք, որ ստեղծեցինք ինստալացիաներ, որ կոչվեցին «ֆիջիթալ» (ի տարբերություն դիջիթալի): Դրանք ֆիզիկական եւ թվային տարրերի համադրություն են, այսինքն՝ տեխնոլոգիան անխափան կերպով ներդրված է իրական, շոշափելի ճարտարապետության մեջ: Մեր ինստալացիաները բավական եզակի են այն առումով, որ մեր ստեղծածը «փոխակերպող արվեստ» է՝ ուղղված թե՛ մարմնին, թե՛ հոգուն: Դրանք բարձրացնում են մեր մտասուզող ստեղծագործությունները փորձողների հոգեվիճակը: Մեզ հաջողվել է այդ մոտեցումը, եւ մենք ծրագրում ենք մի նոր գլոբալ, շրջիկ ծրագիր, որը դուրս է գալիս արվեստի ներկա սահմաններից:

–Ձեր ստուդիան միավորում է մի խումբ արվեստագետների եւ համադրողների՝ ակտիվացնելով միջոցների եւ տաղանդների լայն գլոբալ ցանցը: Երբեւէ համագործակցե՞լ եք հայ արվեստագետների հետ:

-Մինչ այժմ ես պատիվ եմ ունեցել   համագործակցել դուդուկահար Արսեն Պետրոսյանի հետ: Մեր թրեքը կարող եք լսել այս հղմամբ՝ https://soundcloud.com/kay-dorsay/arsen-petrosyan-9-new-mix Արսենն այժմ միջազգային ճանաչում ունի, նա վարպետ է, որն ունակ է նվագել տարբեր երկացանկեր՝ յուրահատուկ մոտեցմամբ եւ հնչումով: Հուսով եմ՝ նորից կհամագործակցեմ նրա եւ շատ մեծ թվով հայաստանցի այլ արվեստագետների հետ:

–Իսկ առհասարակ Կորեայում հայազգի մարդկանց հանդիպե՞լ եք:

-Իրականում՝ ոչ: Ես երբեք ակտիվորեն չեմ փնտրել նրանց Կորեայում: Իմ կյանքը պայմանավորված է աշխարհի տարբեր ծայրերից եկած նշանավոր մարդկանց հետ պատահական հանդիպումներով: Միգուցե հայերի հետ հանդիպումները կպահեմ կյանքիս հետագա փուլերի համար…

–Ի՞նչ գիտեք ձեր հայ նախնիների մասին եւ կա՞ն արդյոք ձեր ընտանիքում հայկական ավանդույթներ:

-Ես կրում եմ հայրական պապիս՝ Դանիել Կապելյանի անունը: 1921 թվականին ֆրանսիական նավատորմի հետ նա Սեւաստոպոլից փախել է Բիզերտ՝ Թունիս: Այնտեղ ամուսնացել է եւ ունեցել երկու որդի: Երկու եղբայրներն ամուսնացել են երկու քույրերի հետ եւ 1957 թվականին փախել են Թունիսի անկախության համար մղված պատերազմի ժամանակ: Նրանք ապաստանել են Ֆրանսիայի հարավում՝ Վեզոն Լա Ռոմենում, որտեղ ամբողջ ընտանիքը միասին է ապրել: Միակ ավանդույթը, որ ես ժառանգել եմ իմ ընտանիքից, այս «աքսորականի ԴՆԹ»-ն է: Կյանքիս գրեթե կեսն անցկացրել եմ արտասահմանում: Կարծում եմ, ես դեռ վերամշակում եմ այդ աքսորի տրավման…

–Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում: Ոչ միայն որպես ձեր նախնիների երկիր, այլեւ, կարծում եմ, այն պատճառով, որ մեր ժամանակակից արվեստը պետք է հետաքրքրի ձեզ:

-Ես երբեք չեմ եղել Հայաստանում: Ճանապարհորդել եմ աշխարհով մեկ՝ միշտ իմանալով, որ մի օր գալու եմ այդտեղ: Զգում եմ, որ մոտենում է այդ օրը, եւ ես նախատեսում եմ որդուս եւ աղջկաս հետ այցելել: Համոզված եմ, որ այդտեղ մեզ սպասում են լավ մարդիկ եւ լավ արվեստ: Ինձ հետաքրքրական կլինի բացահայտել այդ ասպարեզը…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահան Արծրունու համերգը՝ նուիրուած Կոմիտաս Վարդապետի 155-ամեակին

Հաջորդ գրառումը

Ծաւալապաշտ հրեան

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ծաւալապաշտ հրեան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը, հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը: «Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն...

ԿարդալDetails

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական