Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գտած եմ քերթողի ճաշակս և մտքի պահանջներս գոհացնող առավելություններ անոր մեջ»

24/08/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

​ ​ ​ Ո՞վ էր Արաքսին, այդ համարձակ աղջիկը, որ իր ողջ կամքը հավաքեց և չհրաժարվեց​ իր Վարուժանից. « Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Արաքսին մեծահարուստ Միրճան Թաշճյանի դուստրն էր, լավ կրթություն էր ստացել, ընթերցասեր էր ու զարգացած: 

Սա աղջկա միայն արտաքին փայլն է, իսկ ներքուստ ինչպիսի՞ն էր Արաքսին, հոգեկան ի՞նչ կապով էր կապված Վարուժանին: Արաքսին նշանված էր մի երիտասարդի հետ, ում ոչ թե իր սիրտն էր ընտրել, այլ իր ծնողները, իսկ Վարուժանը արդեն սիրել էր և հասցրել էր դավաճանության և​ հիսաթափության դառնագին ցավը ապրել և ապրել այնպես խորը, որ իր այդ ապրումներին նվիրեց «Տրտունջք» բանաստեղծությունը.
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ «… Կը մընա Վիշտս աննըվաճ, Հուսահատությունըս անմահ…​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ … Բերնիս վըրա համբույրն իր ուրի՛շ համբույր մ’համբուրեց.​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Սիրտը սըրտիս վրա ուրիշ սըրտի մ’համար բաբախեց:​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ`​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Իր մարմինեն ես օտար անկողինի մ’հոտ առի»:​

Հեղինակի այլ հոդվածներ՝ «Միշտ զգացել եմ, որ պարտք եմ կյանքի ու իմ ժողովրդի պատմության դրամատիզմին», Սիամանթոն. ԹԻֆլիսի գրական շրջանակը.Նոր հանդիպումներ, «Անդրանիկի արձանի մոտ». Հովհաննես Շիրազ

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Արաքսին​ աղջիկ էր, որ հասկացել էր բանաստեղծի սիրտը, իսկ հե՞շտ է բանաստեղծին հասկանալ.
«Արաքսի- Բայց այս ի՞նչ հաշիվներ են լուսանցքներուն վրա:​ ​ ​ ​ ​
Դանիել-Երբ Բելճիքա համալսարան կսորվեի, պետք է ամեն ամսի հաշիվ ներկայացնեի բարերարներուս…տո՛ւր, չե՛մ ուզեր կարդաս…տո՛ւր:​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
Արաքսի-«Ահա ձմեռ եկավ և ես ամառային զգեստով եմ. այնպիսի վերարկույով մը, որով աղքատ գործավորի մը ողորմություն միայն կտրվի…»​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
Դանիել- Ես քեզի արգիլեցի կարդալ, ի՞նչ իրավունքով կարդացիր…
Արաքսի- Բայց այս թվերը բնավ չխանգարեցին,Դանիել: Ավելի օգնեցին հասկանալ, թե ինչ սքանչելի բանաստեղծություն էր…Իսկ այդ կրկնությունները ՝ հովե՜ր կանցնին, ծովե՜ր կանցնին…​ ​ ​ ​ ​
Դանիել- Դուն իմ բանաստեղծությունս մի բացատրեր ինծի: Եվ եթե դուն կհավնիս, ուրեմն պարզ է, անկատար է դեռ:​ ​ ​
Արաքսի- Դանիել, ոչ երանի անոր, որ քու կինդ պիտի դառնա:​ ​
Դանիել- Ճիշտ ես: Ձանձրալի կյանք կսպասե անոր:​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
Արաքսի- Այո, Դանիել, անտանելի կյանք…Տունին մեջ խեղճը մատներուն վրա պիտի քալե, որ չխանգարե ամուսնուն…​ ​
Դանիել- Որովհետև անիկա ցերեկը պիտի ուսուցչություն ընե, գիշերները մինչև լույս գրե…Եվ որո՞ւն պետք անոր գրածները…​ ​
Արաքսի- Անոր կինը պիտի դադրի կին ըլլալ, աղախին պիտի դառնա, պարզապես անոր զավակներուն մայրը…​ ​ ​ ​ ​
Դանիել- Դրամը ՝ քիչ, հոգսը ՝ շատ…​ ​
Արաքսի- Ոչ ոք չի դիմնար այսպիսի կյանքի, Դանիել…Ոչ ոք…​ ​ ​
Դանիել- Որեմն , թույլ տուր ձեռքդ խնդրել, Արաքսի…​ ​ ​ ​ ​ ​
Արաքսի- Բայց չէ որ ես արդեն համաձայնությունս տվի, Դանիել…
Մի՞թե չհասկացար…»[1]
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Երիտասարդ Վարուժանի համար Արաքսին մի աղջիկ էր, ում մեջ բանաստեղծը գտել էր իր մտքի պահանջների գոհացումը, այս աղջկա մեջ Վարուժանը քերթողի իր ճաշակն էր ամբողջացրել:​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Վարուժանի՝ Թեոդիկին ուղղված նամակներից մեկը թերևս ամենաամբողջականը կարող է լինել Արաքսիին ճանաչելու և Վարուժանի սերը պատկերացնելու​ համար.
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ «…«Մարի» մը կականարկեիր նամակիդ մեջ: Ուրախ կըլլաս անշուշտ, երբ ըսեմ թե այս տողերը քեզ կգրեմ մեղրալուսնիս առաջին օրերուն մեջ:​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Օրիորդը որուն հետ ամուսնացա՝ կկոչվի Արաքսի: Գավառի կնոջ բարոյական համեստությանց հատկություններուն վրա ՝ գտած եմ քերթողի ճաշակս և մտքի պահանջներս գոհացնող առավելություններ անոր մեջ: Մեր այս միությունը վերջակետը դրավ տռամի մը, կամ ավելի ճիշտը ՝ վեպի մը ՝ զոր մենք ապրեցանք ամբողջ վեց ամիս, անցնելով շատ ողբերգական փուլերե: Վերջապես հաղթանակը տարավ մաքուր և անկաշկանդ սերը, և հաբած Սվազը տեսակ մը հետաքրքրությամբ հանդիսատես ըլլալե վերջ ՝ գիտցավ գոնե ծափահարել այդ ընտրությունս և իմ ու ներա կամքի հաղթանակը:​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Ալ ասկե վերջ գուցե նոր հույզեր ու նոր երգեր սպասես ինձմե. կխոստանամ տալ, քանի որ մուսաս երկուք եղավ»:[2]

​

[1] Պերճ Զեյթունցյան, Մեծ լռություն,Երևան, 1985, 408 էջ:

[2] Դանիել Վարուժան, Նամականի, Երևան, էջ՝ 184-185:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դավաճանը որոշվում է ժողովրդի ընտրությամբ

Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Գրեգորի Վ. Դիլ. Ամերիկացի կալավանցին

13/06/2025
13 հունիսի, 2025

Սերգեյ Վարդանյան. պայծառ մարդու, գիտնականի հիշատակին

13/06/2025
Ազգային

Հայրիկ Մուրադյանի որդու պարզաբանումը՝ «Երազ իմ Երկիր Հայրենի» երգի շուրջ ստեղծված քննարկումների վերաբերյալ

11/06/2025
6 հունիսի, 2025

Հանդիպումներ էստոնացի գրողի հետ Երեւանում եւ Գյումրիում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանի կողմից կեղծ պատմական թեզերի առաջ քաշումը պետք է արժանանա միջազգային գնահատականի

19/06/2025

Ժողովուրդների իրավունքներից է խոսում մի պետություն, որն անգամ հայ ժողովրդին իր բնիկ երկրից բռնի տեղահանելուց հետո պղծում է քրիստոնեական արժեքները,...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 19.06.2025

19/06/2025

Գործ սարքելու նուրբ արվեստը. Կարապետ Պողոսյան

19/06/2025

Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ. Էդմոն Մարուքյան

19/06/2025

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ. «Մայր Հայաստանի» հայտարարությունը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական