Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գուսանական արվեստի վերջին մոհիկանը»

ԱԶԳ
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Գուսան Շահենի ծննդյան 115-ամյակը նշվեց «Տաղարանի» համերգով

«Յոթ Վերք» եկեղեցում պատարագ էր. պատարագչին ձայնակցում էր Լենինականի ամերիկյան մանկատան երգեցիկ սաներից կազմված երգչախումբը: Հավատավորների ամբոխի միջից հանկարծ լսվեց տալվորիկցի Զմրուխտի ձայնը՝ «Շահե՜նս է»: Մայրը գտել էր իր որդուն: Թուրքական ջարդերից մահապուրծ, ծնողներին կորցրած՝ Շահեն Սարգսյանը՝ մշեցի Եղիազարի որդին, իր ծննդավայր Խնուսից երկար ճանապարհ էր կտրել, մինչեւ իր մորը գտնելը… Զմրուխտը նույն գիշեր կաշառեց մանկատան պահակին եւ փախցրեց իր մանկահասակ զավակին, որին հաջորդ օրն այլ որբերի խմբի հետ պետք է Ամերիկա տեղափոխեին: Եվ հայոց համար փրկեց ապագա գուսանին: Դրանից տարիներ անց, երբ արդեն իր արվեստով եւ զորեղ ձայնով հայտնի Շահենը սովորում էր Երեւանի կոնսերվատորիայի վոկալ բաժնում, Թաթուլ Ալթունյանի պնդմամբ կիսատ թողեց կրթությունը, քանի որ, ոնց Ալթունյանն էր կարծում, կոնսերվատորիական կրթությունը նրան տանում էր դեպի օպերային երգեցողություն: Այսպիսով, գուցե թե հայությունը կորցրեց ապագա հայ Շալյապինին, բայց մեզ համար պահպանեց մեծ գուսանին՝ աննման երգերի հեղինակին, որի մասին բանաստեղծ Ռոլանդ Շառոյանն ասել է՝ «գուսանական արվեստի վերջին մոհիկանը»:

Եվ ահա գուսան Շահենի 115-ամյակն առիթ էր նորովի անդրադառնալու իր արվեստին: Հատուկ հոբելյանական համերգի համար Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղ. ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանի ձեռամբ գործիքավորվեցին գուսանի տասը ստեղծագործություններ: Ինչպես համույթի երաժիշտներն են ասում, «այս անգամ էլ մաեստրոն նոր երգեր էր ծաղկեցրել»՝ բոլորն էլ առնված գուսան Շահենի արվեստի ընտրանուց՝ ժողովրդի կողմից սիրված եւ ընդունված, ամեն մեկը՝ իր ստեղծման պատմությամբ, զգացմունքների խտությամբ, մեղեդային կառույցի գեղեցկությամբ եւ մարդկային ապրումը հաղորդելու անմիջականությամբ: Նաեւ, որ ամենակարեւորն է, բուն հայկականությամբ, ինչի առնչությամբ Սեդրակ Երկանյանն ասել է. «Նա իր մեղեդին ժառանգել է մեր շարականագիրներից: Նրա հայացքից իսկ մեղեդի էր ծորում»:

Մաեստրոն իր երիտասարդական տարիներին հաճախ է հյուրընկալվել գուսան Շահենի տանը, նրա հիշողությունների մեջ գուսանը լռակյաց,  բայց իր լռությամբ բազմախոս մարդ էր: Նրա բարության եւ ազնվության մասին գիտեին թե՛ հարազատները, թե՛ ընկեր-բարեկամները: Իսկ հոգում՝ իր բնօրրանից տարագրվածի հավերժական կարոտն էր ու վրեժխնդրության զգացումը: Ու երգերը սիրո մասին էին, խոսքերը՝ հայրենի բնությունից առնված պատկերավորությամբ, պարզ ու խորն: «Գուսան Շահենի խոսքը եւ երաժշտությունը որքա՜ն միաձույլ են, որքա՜ն հարազատ, որքա՜ն ազգային»,- ասել է Համո Սահյանը: Ասես Սահյանի միտքը շարունակելով՝ մեջբերենք նաեւ Ավետ Տերտերյանի գնահատականը. «Ինչ ազգի երգեր էլ տան քեզ կատարելու, միեւնույն է, քո կոկորդում հայկական են դառնում: Քո հոգու հնչունաշարը մերն է, եւ այդ է պատճառը, որ դու ինձ համար միակն ես»:

Հոբելյանական համերգի մեկնարկին ժողովրդական արտիստ գուսան Շահենի կյանքն ու գործը ներկայացրեց գուսանի դուստրը՝ Էլինար Շահենը: Նա, ինչպես իր հայրը, հիմնադրել է երգի-պարի համույթներ, ոչ միայն առաջնորդվել գուսանի դավանած արվեստային սկզբունքներով, այլեւ ուսումնասիրել եւ աշխատություններով ներկայացրել նրա կյանքի ուղին եւ ստեղծագործությունը: Նյութի խորագիտությամբ Էլինար Շահենն իր խոսքի սկզբում հանդիսականին բացատրեց գուսանական արվեստի սկզբնաղբյուրները. «Հայ աշուղական արվեստը սկզբնավորվել է հայ գուսանական արվեստի հիմքով: Դեռեւս պատմահայր Մովսես Խորենացին մեզ է թողել գուսանների եւ նրանց ստեղծագործությունների մասին մի շարք վկայություններ: Գուսաններն ապրել եւ ստեղծագործել են վաղ, միջին եւ ուշ միջնադարում: Դրա ապացույցն են տարբեր դարաշրջանների հայ կաթողիկոսների կոնդակները, որոնցով արգելվում էր նրանց մուտքը եկեղեցի, քանզի ժողովրդի մեջ քարոզում էին աշխարհիկ կյանքին վերաբերվող թեմաներ՝ երգերի, երգախառն պատմությունների տեսքով: Իմ խորին համոզմամբ, «Սասնա ծռեր» էպոսը գուսանների շնորհիվ է հասել մեզ: Աշուղները հայտնվեցին 14-15-րդ դարերում: Այս արվեստը մեզանում թափանցեց Արեւելքից, եւ հայ գուսաններին հետաքրքրեց այս նոր ուղղվածության տաղաչափությունը՝ իր ձեւերով եւ կանոններով: Գուսաններին միացան նաեւ տաղերգուները: Ի վերջո, աշուղական արվեստը հաղթեց եւ արդեն 19-րդ դարում լայն թափ ստացավ: Գուսանական արվեստից մեզ են հասել «Կարոս խաչ»-ը, «Մոկաց Միրզա»-ն, Ակնա եւ էպիկական բնույթի այլ երգեր, որոնք անհիմն համարվում են ժողովրդական: Մենք պետք է վեր հանենք եւ կորստից փրկենք գուսանական երգերը եւ հեղինակներին, որ Արեւելքին ապացուցենք՝ մենք, ահա՛, այսպիսի հզոր արվեստ ենք ունեցել, որի հիմքով ստեղծել ենք մեր աշուղական երգամտածելակերպը եւ ո՛չ ուղղակիորեն կրկնօրինակել հարեւան մուսուլմանական երկրներից ներթափանցված երաժշտական եւ բանահյուսության  մտածելակերպը:

 1946 թ.-ին, հայ արվեստագետների ջանքերով արվեստի վարչության պետ Հակոբ Խանջյանը որոշում կայացրեց աշուղներին վերանվանել գուսաններ՝ վերականգնելու գուսանական արվեստի փառքը եւ տարբերություն դնելու հարեւան երկրների արվեստի միջեւ»:
Ահա, այսպիսի նախաբանից հետո հնչեցին երգեր, որոնցից շատերի եղանակներն ու խոսքերն արդեն տասնամյակներ ոչ միայն բեմերից են հնչում, այլեւ ժողովրդի շուրթերին են, մեր տներում՝ բոլորից սիրված, միշտ հոգեհմա: Գուսան Շահենի գրած՝ ավելի քան հինգ հազար երգերից ընտրված տասն էլ բավական էին հաղորդելու նրա արվեստի անջինջ զորությունն ու գրավչությունը:  «Զեփյուռի նման», «Անծանոթ սեր», «Անթառամ ծաղիկ», «Ուշ գիշեր է», «Շրթունք չկպչող», «Խռոված էր», «Սասնա ծուռ», «Բինգյոլ» երգերը մեներգերով կատարեցին Լուսինե Մարկոսյանը՝ կանացի – ապրված, խաղացկուն – արտիստիկ մեցցո-սոպրանոյով, Հովսեփ Նշանյանը՝ բոլորանվեր սիրերգակի հմայիչ – զգացմունքային բարիտոնով, Գալինա Ցոլակյանը՝ ջահել – զրնգուն, բարձրահունչ սոպրանոյի կենսուրախությամբ, Արամո Մամիկոնյանը՝ հազվագյուտ սիրուն տոնայնությամբ տենորի համոզչությամբ: «Գարնանաբեր ձնծաղիկ»-ը հնչեցրեց Գալնա Ցոլակյան – Արամո Մամիկոնյան զույգը՝ սիրահար սրտերի գեղջկական անսեթեւեթ երկխոսությամբ: Իսկ «Խորոտ ես» երգը Ս. Երկանյանը վերածել էր չորսի համերգության:

«Արմանք – զարմանք բան է, որ ընդամենը յոթ նոտայի տակ եկան մտան այդքան ելեւէջ ու պոռթկում եւ մարդկային հոգու այդքան փոթորիկ ու հեղեղ, սիրո նազանք ու երազի շշունջ: Իրավ, քո ժողովրդի Կաթնաղբյուրից, մանանայից են քո խաղն ու տաղը, քո երգերի համն ու հոտն ուրիշ է, Շահե՛ն»,- արձակագիր Զարզանդ Դարյանի այս խոսքերն ամենից սազականն են՝ ամփոփելու գուսան Շահենի հոբելյանական համերգից մեր տպավորությունը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Այկիդո այկիկայ ֆեդերացիան 20 տարեկան է

Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով նվիրված բարբառագիտությանը

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Միջազգային գիտաժողով նվիրված բարբառագիտությանը

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական