Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գոյ» թատրոնի անձնակազմը պատրաստվում է դատական կարգով վիճարկել Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հետ միացման կառավարության որոշումը. Արթուր Սահակյան

12/05/2023
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Գոյ» թատրոնի տնօրեն Արթուր Սահակյանը և անձնակազմը պատրաստվում են դատական կարգով վիճարկել կառավարության որոշումը, որով «Գոյ»-ը երեկվանից միացվեց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

«Ամեն ինչ անում են՝ խանգարելու մեր աշխատանքը։ Մենք դատարանով պիտի ապացուցենք այս որոշման անօրինականությունը։ Այսօրվանից արդեն սկսում ենք այդ գործընթացը։ Համապատասխան հայց կկազմվի, որն էլ մուտք կարվի դատարան»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» թատրոնի տնօրենը։
Արթուր Սահակյանը տեղեկացրեց, որ դատական գործընթացներին զուգահեռ՝ թատրոնի կոլեկտիվը շարունակելու է խաղալ ներկայացումներում, ստեղծագործական դադար չի հայտարարվելու՝ որքան էլ անկումային տրամադրությունների ֆոնին փորձերը և բուն ներկայացումները դերասաններին դժվար են տրվում։

«Ես համոզված եմ, որ սա քաղաքական որոշում է՝ Նժդեհի մասին մեր ներկայացման հետևանք։ Բայց այդ ներկայացումն այս ամիս էլ ունենք և անպայման խաղալու ենք։

Մինչ կառավարության այս որոշումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մեր թատրոնի մի քանի դերասանի հետ, հավատացրել, որ հանգիստ աշխատենք, Սունդուկյանի անվան թատրոնի հետ միացման որոշում չի կայացվի, լրացուցիչ քննարկումներ կլինեն։ Բայց փոխարենը երեկ եղավ միացման որոշումը»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միանալու արդյունքում «Գոյ» թատրոնի քանի՞ աշխատակից է գործազուրկ դառնալու, Արթուր Սահակյանը պատասխանեց՝ հստակ թիվ չի կարող ասել, միայն կարող է ենթադրել, որ «Գոյ»-ի անձնակազմի ներկայացուցիչներին փոքր առ փոքր դերեր չեն հանձնարարվելու, և մարդիկ ավտոմատ կերպով դուրս են մնալու ստեղծագործական պրոցեսներից։

«Եթե մեր մտքին նման բան լիներ, մենք վաղուց մեկ հարկ իջել, Սունդուկյանի թատրոնում էինք աշխատել, բայց կողմնորոշվել ենք. մենք ոչ մեկի կամքին ենթակա չենք։

Այս ընթացքում Սունդուկյանից ոչ մեկի չենք տեսել։ Իհարկե, այնտեղ բազմաթիվ ընկերներ ունենք, իսկ մնացածներն անհասկանալի դիրքորոշում են ցուցաբերում միացման գործընթացներին»,- ամփոփեց  «Գոյ» թատրոնի տնօրեն։

Հիշեցնենք, որ Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնի և Սունդուկյանի թատրոնի միավորման մասին հայտնի էր դարձել այս տարվա մարտին։ Թատրոնի ստեղծագործական անձնակազմը նամակով դիմել էր ԿԳՄՍՆ և բացատրություն պահանջել։ Նախարարությունից  խոստացել էին ամեն ջանք գործադրել, որպեսզի այդ նախագիծն իրականություն չդառնա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվում ոչ թե 33, այլ հավելյալ 80 ռազմագերի կա. ադրբեջանցիների դաժանությունները խաղաղության օրակարգի պայմաններում չեն փոխվել

Հաջորդ գրառումը

Արցախը Ադրբեջանի մաս չէ․ քննարկում քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության շուրջը

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

100-ամյակ՝ Կարպիս Սուրենյանի

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Նորա Արմանիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Արցախը Ադրբեջանի մաս չէ․ քննարկում քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության շուրջը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի։ Այս մասին...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական