Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Exif_JPEG_420

Exif_JPEG_420

«Գյումրի եւ ավելին»

ԱԶԳ
03/05/2024
- 3 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
76
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր ժամանակների ճանաչված արվեստագետներից է գեղագետ, արվեստաբան-գծանկարիչ, ԵՊՀ դոցենտ Լեւոն Լաճիկյանը: Ծնվել է Գյումրիում՝ նկարիչների ընտանիքում: Նկարել է հայրը, նկարում է ավագ եղբայրը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը: Նրա գիտական ու արվեստաբանական հողվածները տպագրվել են հայագիտական նշանավոր հանդեսներում ու հանրագիտարաններում, լույս տեսել աոանձին գրքերով՝ Երեւանում ու Նյու Յորքում:

Արդեն մի քանի տասնամյակ նա իր գրիչն ու ջանքերը ծառայեցնում է նաեւ ժամանակակից հայ մշակութային կյանքի լուսաբանման կարեւոր գործին: Ավելին՝ նաեւ մասնակիցն է գրական-մշակութային այդ ընթացքի՝ Հայաստանի ու Սփյուռքի մամուլում եւ հատկապես «Ազգ» թերթում տպագրած իր բազմաթիվ հրապարակումներով, վերջին տարիներին՝ նաեւ գծանկարներով: Արվեստաբանությունից սահուն անցում կատարելով դեպի նկարչություն՝ Լեւոն Լաճիկյանն արդեն ստեղծել է քաղաքային տեսարանների տպավորիչ նկարաշարեր՝ արժանիորեն ձեռք բերելով «քաղաքերգակ» նկարչի համբավ:  

Օրերս «Թեքեյան» կենտրոնում բացվեց Լեւոն Լաճիկյանի «Գյումրի եւ ավելին» խորագրով ցուցահանդեսը՝ թվով 18-րդը արվեստագետի ստեղծագործական կենսագրության մեջ: Ներկայացված են շուրջ 7 տասնյակ գծանկարներ, որոնց առանցքը կազմում է  Լաճիկյանի Գյումրիապատումը: Նա նուրբ գծերով եւ զուսպ գուներագներով է իր սերը փոխանցում առ հարազատ ծննդավայրը: Մեր զրույցի ընթացքում նկարիչը խոստովանեց, որ ինքը մտովի կատարյալ է տեսնում Գյումրին եւ ուզում է բոլորին ի ցույց դնել նրա ազնվական դիմագիծը:

Ցուցահանդեսում գյումրիապատումի կողքին ներկայացված են նաեւ քաղաքային տեսարաններ Փարիզից, Մարսելից, Վենետիկից, Պրահայից եւ այլ գեղեցկագույն քաղաքներից, որտեղ գործի բերումով եղել է արվեստաբան-գծանկարիչը:

«Գյումրի եւ ավելին» ցուցահանդեսի մաս է կազմում նաեւ Լաճիկյանի գրաֆիկական եկեղեցապատումը: Արվեստասերին ներկայացված են եկեղեցիներ ու վանքեր Հայաստանից, Արցախ աշխարհից եւ արտերկրից: Այստեղ կարելի է տեսնել թե՛ Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին եւ թե՛ Ոսկեպարի Սուրբ Աստվածածինը: Հուզիչ է, իհարկե, այս վերջին գծանկարը, որտեղ 7-րդ դարի հայկական պաշտամունքային կառույցը գծանկարված է մի տեսակ մեկուսի ու տխուր գուներանգներով…

Դիտարժան այս ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ մայիսի 7-ը:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրում են ուսանողները

Հաջորդ գրառումը

ԿԳՄՍ-ն՝ «գլավլիտ»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԳՄՍ-ն՝ «գլավլիտ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական