Հինգշաբթի, Մայիսի 29, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բնության եւ մարդու ներդաշնությունը Լորիկ Մինասյանի արվեստում

ԱԶԳ
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
146
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեղանկարիչ Լորիկ Մինասյանի՝ օրերս բացված անհատական ցուցահանդեսը խորագրված է «Մարդու եւ բնության ներդաշնակությունը»: Տեղեկացված լինելով Լորիկի արվեստից՝ այս խորագիրը կվերաձեւակերպեի՝ «Աստծո որոնումը մարդու եւ բնության ներդաշնությամբ»: Իհարկե, ցուցադրված շուրջ քառասունհինգ կտավները հայոց բնության հանդեպ սիրո արտահայտություն են՝ արվեստային բարձրորակ կատարումներով, գունային հանդարտ թախծությունից մինչեւ վառ երանգների խտությամբ, ընդգծուն նուրբ – քնարական տրամադրությամբ, Սյունյաց սոսիների պուրակի խորհրդավորությամբ, հայկական լեռնաշխարհի խստությունը մեղմող՝ խաղաղորեն տարածված բնակավայրերի վրձնումով, ժայռերից, ասես, խոյացող, բնությանը նույնքան ներդաշն մեր հինավուրց ձեռակերտ տաճարների պատկերներով:

Հայաստանի բնության թանգարանում ցուցադրված նրա կտավները նաեւ ճանաչողական նշանակություն ունեն այցելուների համար, քանի որ Լ. Մինասյանի արվեստը հնարավորություն է մտովի շրջելու Հայաստանի տարբեր վայրերում, ճանաչելու մեր երկիրը՝ իր հազարումի գույնով, հազարումի լեռ ու ծերպով, լեռների փեշերին, լեռների պաշտպանությանն ապավինած գյուղակներով, կենդանի աղոթքներ դարձած վանքերով…

Լորիկ Մինասյան «Խուստուփ»

Քառասունհինգ գործը բավարար չէ Լորիկի արվեստի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար, բայց եւ ակնարկ է, թե ի՛նչ կերպ է ստեղծագործում, ի՛նչ ձեռագիր ունի, ինչի՛ց է խոսում եւ խորհում, ինչպիսին են նրա երազները, եւ ինչ նոր միտումներ են ուրվագծվում իր նկարչությունում: «Հաղպատ» եւ «Տաթեւ», «Հալիձոր» եւ «Վահանավանք», «Դադիվանք» եւ «Այրիվանք»,- այս եւ մնացյալ վանքանկարները մեր միջնադարյան ճարտարապետական կոթողների զուտ գեղանկարչական արձանագրումներ չեն, այլ բնապաշտության ու հայրենանվիրության արտահայտություններ, որոնց հիմքում նկարչի ներքին ապրումն ու Աստծո որոնումն է:

Լորիկը նաեւ քանդակագործ է: Ենթադրում եմ՝ իր ձգտումը դեպի քանդակագործություն բխում է իր ծագումից: Ծագումով Սյունյաց աշխարհից է՝ շիկահողեցի. նրա նախնիները բրուտագործներ են եղել, եւ հավանաբար արյան հիշողությունն է նաեւ մղել իրեն դեպի արվեստը: Լորիկի առաջին նշանակալից գործերից է 1990-ին իր ավագ եղբոր՝ գեղանկարիչ եւ քանդակագործ Բորիկ Մինասյանի համահեղինակությամբ ստեղծված «Մուսա» հարթաքանդակը, որ պահպանվում է Կապանի պատկերասրահում: Քաջարանում է կանգնեցված քաղաքի 50-ամյակի առթիվ Լորիկ Մինասյանի եւ Գեւորգ Մշեցու համահեղինակությամբ ստեղծված քանդակը: Քաջարանի «Կենաց ծառ»-ի հեղինակը դարձյալ Լորիկն է: Ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող կոթողի մրցույթի հաղթողն է, Արցախյան առաջին պատերազմի զոհվածների հիշատակին ձոնված հուշակոթող – խաչքարի համահեղինակ եւ այլն: Բայց ամենից առավել կարեւորում է այն փաստը, որ հեղինակել է Կապան քաղաքի զինանշանը: Խորին հարգանքով եւ երախտագիտությամբ է տալիս իր ուսուցիչների՝ Լեւոն Կոջոյանի եւ Ղուկաս Չուբարյանի անունները, որոնց ուսանել եւ որոնցից արվեստային եւ մարդկայնության դասեր է քաղել: 

Լորիկ Մինասյան «Սուրբ Հռիփսիմե վանքը»

Հայկական պետ. մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետում ուսանելու շրջանը Լորիկի համար ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման տարիներ էին: Հետագայում դասավանդեց Կապանի արվեստի դպրոցում, որպես մեթոդիստ՝ աշխատեց Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանում, որպես դիզայներ՝ ՀՀ Գիտությունների ակադեմիայի Կապանի մասնաճյուղի փորձարարական գործարանում: Միաժամանակ նկարում էր, մասնակցում ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներով հանդես գալիս Սիսիան, Գորիս եւ Կապան քաղաքներում (2014, 2015, 2019 թվականներին), Մոսկվայում (2017 թ.), 2012 թ. Գարեգին Նժդեհի 125-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում լավագույնն է ճանաչվում նրա «Խուստուփի գարունը» կտավը:
 
Լ. Մինասյանի վրձնած լեռնագագաթների մեջ առանձնանում է «Խուստուփ»-ը: Նրանում հորիզոնին մերձ լեռն այնքա՜ն վեհություն ու հզորություն է իրենից արձակում, այնքա՜ն վստահ հանդարտությամբ է փռված նրա փեշերի տակ գյուղակը, եւ այնքա՜ն լայնակուրծ ես շնչում այն դիտելիս: Կողքին Դադիվանքը պատկերող կտավն է, «ծերը»՝ կանաչի մեջ խրված, մեր հավերժ անկորույսը, մե՛րը: Մի քանի շաբաթ առաջ էր, որ Գորիսում նկարչական սիմպոզիումի մասնակիցների հետ վրձնեց եւս մի ժայռանկար: Ու՞մ ծանոթ չէ Գորիսից դեպի Խնձորեսկ ճանապարհին դարերից հողմավար – ցցուն ժայռախումբը, եւ սիմպոզիումի մասնակից յուրաքանչյուր նկարիչ իր ձեռագրակերպով եւ գունաբաշխումներով է պատկերել այն: Բայց Լորիկը մի անսպասելի կերպար է ներմուծել իր բնանկարում: Վառ գունախաղով ժայռերի ֆոնին եւ ներքո՝ մարդկային բնակավայրից վեր՝ թեւող երկնավորն է՝ հրեշտակը:

Լորիկ Մինասյան. բնանկար

Բնանկարներից բացի Լորիկը հոգեւոր թեմաներով շատ կտավներ ունի. դա ուղղակի սրբանկարչություն չէ, այլ հեղինակային գեղանկարչական մտածումներ են, խոկումներ: Որտեղի՞ց է բխում աստվածայինի որոնման իր ջանքը: Անկեղծանում է՝ իր կյանքի ծանր, ողբերգական մի պահի, ծնկի եկած իր արվեստանոցում, դիմել է Երկնքին, խնդրել արձագանքելու իր փնտրումին: Եվ այդ ժամանակ իր ճակատին լույս է բացվել, լույս, որ, իր զգացողությամբ, Սուրբ հոգին էր, որ սեր էր, կյանքի աղբյուր: «Այդ պահից էր, որ սկսեցի ճանաչել Աստծուն, ճանաչել մարդուն…»,- ասում է նկարիչը:

Հոգեւոր թեմաներով նկարչության շարքին եմ դասում Լորիկ Մինասյանի «Կուսանաց վանք»-ը. Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքն է՝ թեթեւ մշուշոտ օրվա թախծության մեջ… Այդ կտավի տպավորությամբ եմ գրում բանաստեղծական տողս. 

Մոխրակապտաթույր միգամածության թավիշ-դյութանքով

Ասես շուրջանակ ճառագայթում է վանքը Կուսանաց,

Մինչ մայրամուտի պայծառ – լուսարար պատարագումով

Հաշտության խոսքով Անտեսն է ասես՝ իբրեւ հուշարար:

Միտքս մինչ այս պահ սերտած աղոթքի բառը մոռացած՝

Նոր սաղմոսների կնդրուկաբուրվառ հունչն է որոնում՝

Մերձավոր դաշտի գունափոխ խոտի ալեհերությամբ,

Չոր ավշե ճյուղքով ծառի մերկացյալ անօգությունով…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան 

Հաջորդ գրառումը

Խաչվող ճանապարհներ…

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

26/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ֆոտոշարք. Ժամանակակից հայ արվեստը Մարսելում․ հայաստանյան գեղանկարիչների համատեղ ցուցահանդեսը Ֆրանսիայի հարավում        

25/05/2025
dav
Մշակույթ

Մահացել է ամերիկահայ գրող Սարգիս Փաթափությանը

24/05/2025
23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
Հաջորդ գրառումը

Խաչվող ճանապարհներ...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մշակութային

Սուրբ Համբարձման տոն. Տերը Համբարձվեց՝ մարդու պատիվը երկինք բարձրացնելով

28/05/2025

Այս տարի մայիսի 29-ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին  նշում է Սուրբ Համբարձման տոնը։ Սուրբ Հաբարձման տոնը Սուրբ և Փառավոր օր...

ԿարդալDetails

Այս նկարի՝ իմ հիշողություններում դաջված հերոսների դեմքերը ինձ անդադար հիշեցնում են, որ ազատությունը երբեք հեշտ չի տրվել

28/05/2025

Ֆոտոշարք. Պտտահողմն Արթիկում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր

28/05/2025

Ռուս զինվորականները հարգել են Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը

28/05/2025

Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Անդրեյ Բելոուսով

28/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական