Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բացառիկ գիտաժողով՝ նվիրված Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին

ԱԶԳ
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի եւ «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության համագործակցությամբ  2025 թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին նվիրված գիտաժողով:

Գիտաժողովի բացման եւ ողջույնի խոսքով ելույթ ունեցան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը եւ բանաստեղծի կինը՝ Լոնդոնի համալսարանի լեզվաբանության դոկտոր Արմինե Թամրազյան-Դավոյանը: Վերջինս իր բացման խոսքում անդրադարձավ Ռ. Դավոյանի արտասահմանյան հրատարակություններին, ելույթներին եւ հարցազրույցներին: Բազմաթիվ օտար գրողների եւ գրականագետների գրախոսականներից մեջբերումներ անելով՝ նա շեշտեց, որ բանաստեղծն այն բացառիկ գրողներից է, որն էական ձեռքբերումներ է ունեցել թե՛ Խորհրդային Միության տարածքում, թե՛ արեւմտյան աշխարհում:

Մեծանուն բանաստեղծին նվիրված անդրանիկ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները նորովի բացահայտեցին Ռազմիկ Դավոյանի ծավալուն եւ արժեքավոր գրական ժառանգության տարաբնույթ ճյուղերը՝ լեզվաբանական, գրականագիտական եւ արվեստաբանական տեսանկյունից: Զեկուցումներով հանդես եկան պրոֆեսորներ Դավիթ Գասպարյանը, Սուրեն Աբրահամյանը, Սոկրատ Խանյանը, Աշոտ Գալստյանը, Հենրիետա Սուքիասյանը, դոցենտներ Կարինե Մարտիրոսյանը, Անուշ Ասլիբեկյանը, Քնարիկ Աբրահամյանը, Աբգար Ափինյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ղամոյանը, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Արտեմյանը եւ մագիստրոս Գոհար Օհանջանյանը:

Գիտաժողովը բացառիկ էր նաեւ նրանով, որ ի թիվս կազմակերպիչ հաստատությունների, համախմբել էր նաեւ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանների ներկայացուցիչների,  ՀՀ ԳԱԱ Գրականության, Լեզվի եւ Արվեստի ինստիտուտների գիտաշխատողների: Եթե գրողի ստեղծագործությանն անդրադառնալիս բնականոն են բանասիրական եւ գրականագիտական վերլուծությունները, ապա անսպասելի եւ նոր շերտեր բացահայտեցին մասնավորապես ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատողները՝ արվեստագիտության թեկնածուներ Անուշ Ասլիբեկյանը եւ Լիլիթ Արտեմյանը: Ասլիբեկյանն անդրադարձավ Դավոյանի եզակի դրամատիկական ստեղծագործությանը՝ «Բեմ բեմի վրա» թատերագրական սկզբունքի կիրառումը Ռազմիկ Դավոյանի «Ո՞ւր են մնացյալ դերասանները» պիեսում զեկուցումով: Լիլիթ Արտեմյանի զեկուցումը նվիրված էր անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի «Մենախոսություն» վոկալ շարքին, որի հիմքում Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններն են: Արտեմյանի՝ «Կոնստանտին Պետրոսյանի «Մենախոսություն» վոկալ շարքը. Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական տեքստերի երաժշտական մարմնավորումը» խորագրով զեկուցման մեջ առաջին անգամ քննության են առնվել եւ համակողմանի ուսումնասիրվել վոկալ շարքի գեղագիտական եւ կառուցվածքային առանձնահատկությունները:

Գիտաժողովը նշանակալի քայլ էր՝ ուղղված Ռազմիկ Դավոյանի գրական ժառանգության համակողմանիորեն ներկայացմանը, վերարժեւորմանն ու հանրահռչակմանը եւ մաս էր կազմում գրողի 85-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների՝ համերգներ, գրքերի հրատարակություններ, բանախոսություններ եւ շնորհանդեսներ: Ռազմիկ Դավոյանի 85-ամյակի միջոցառումների շարքն ամփոփեցին երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին եւ իր երաժիշտ գործընկերները՝ ՀԲԸՄ Հայաստան գրասենյակի կողմից կազմակերպված «Երկխոսություն» խորագիրը կրող համերգով, որտեղ հնչեցին Վահան Արծրունու երգերը՝ գրված Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա:

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Արվեստագիտության թեկնածու

Նախորդ գրառումը

Պինդ կառչենք միջազգային իրավունքից

Հաջորդ գրառումը

Ռիքի Շեյնը եւ իր «Օ Մամի» Հասմիկ Պալլարյանը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ռիքի Շեյնը եւ իր «Օ Մամի» Հասմիկ Պալլարյանը

Լրահոս

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական