Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արմենիա» փառատոնին կհյուրընկալվեն դաշնակահար Ռեմի Ժենյեն և դիրիժոր Ֆելիքս Կորոբովը

20/10/2021
- Մշակույթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար Ռեմի Ժենյեն։ Ծրագրում կհնչեն Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը «Մանկության հիշողություններ», Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը։

Դաշնակահար Ռեմի Ժենյեն բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, 2013թ. քսան տարեկանում արժանացել է Եղիսաբեթ թագուհու անվան դաշնամուրի միջազգային մրցույթի երկրորդ մրցանակին, դարձել է Բոննի Բեթհովենի անվան միջազգային մրցույթի ամենաերիտասարդ մրցանակակիրը։ 2015 թվականին Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր «Երիտասարդ կոնցերտային երաժիշտների միջազգային լսումներում» արժանացել է առաջին մրցանակի: Ելույթ է ունեցել «Քարնեգի հոլում», Մորգանի անվան գրադարանում, Մյունխենի «Գասթայգ», Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահներում, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում… Նա նաև նվագախմբային դիրիժորություն է սովորել Ջորջ Փեհլիվանյանի մոտ:

Համերգը կղեկավարի դիրիժոր Ֆելիքս Կորոբովը։ Վերջինս աշխատել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Ֆիլիպինների և այլ երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:

«Արմենիա» փառատոնը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) ջանքերի շնորհիվ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ում փող ու ռեսուրսներ չեն խնայելու. ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հետո կկոշտացնեն ռազմավարությունը․ Հրապարակ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն չի վերադարձնի Թուրքիային այն գումարը, որը նա վճարել է F-35 կործանիչների համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն չի վերադարձնի Թուրքիային այն գումարը, որը նա վճարել է F-35 կործանիչների համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական