Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սփյուռքահայերի անցած ճանապարհը «Արգելված Հայրենիք» գրքում

05/04/2024
- 5 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեքեյան Մշակութային Միության Լոս Անջելեսի մասնաճյուղում մարտի 17-ին կայացել է ամերիկահայ գրող Կատիա Դավիթյան-Կարագյոզյանի «Forbidden Homeland» խորագրով անգլերեն գրքի շնորհանդեսը: «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի էջերում տպագրված Սեւան Պողոս Տեր-Պետրոսյանի (Sevan Boghos-Derbedrossian) հոդվածից տեղեկանում ենք, որ հեղինակի հիշողությունների ոսպնյակի միջով անցած դիտարկումներից ընթերցողները խորամուխ են լինում հայտնաբերելու աշխարհի տարբեր վայրերում ծվարած սփյուռքահայի բարդ խառնվածքը, նրա անցած ճանապարհի, հաղթանակների ու տառապանքների, նրա թողած ժառանգության մանրամասնությունները, որպեսզի ճիշտ գնահատի իր ինքնությունն մերօրյա իրականության պարտավորությունները:

Կատիայի շարադրանքում անձնական դիտարկումներն ու պատմաքաղաքական իրադարձությունները միահյուսվում են: Դրանք սկիզբ են առնում պատմական Արեւմտյան Հայաստանից, ձգվում մինչեւ Միջին Արեւելք եւ հանգրվանում Մ. Նահանգներում:

Կատիան ծնվել է Բեյրութում (Լիբանան) եւ մեծացել քաղաքացիական պատերազմի անհանգիստ ժամանակահատվածում, որն իր մեջ կրքոտ սեր է առաջացրել գրականության հանդեպ եւ ընդհանրապես գիտելիք ձեռք բերելու անհագ տենչանք: Ներկայիս Մ. Նահանգներում նա հայ համայնքին ծառայում է որպես դեղագործ-մանկաբույժ:

Հատորը անձնական ներաշխարհը բացահայտելու միջոց լինելուն զուգահեռ՝ նաեւ կարող է ընդլայնել մասնավորապես ուսանող-ընթերցողների մտահորիզոնը, մղելով նրանց նորանոր բացահայտումներ անելու մեր անցյալի եւ ներկայի շարունակական անարդարությունների բնագավառում:

Ճանաչված ցեղասպանագետ դոկտ. Ռուբինա Փիրումյանի բնութագրմամբ` «Կարագյոզյանի հուշագրությունը նոր լիցք է հաղորդում ընթերցողներին դիմակայելու ամեն տեսակի ապատեղեկատվություն եւ պատմական ճշմարտությունը հետագա սերունդներին փոխանցելու վճռականություն»:

Իսկ իր հերթին հոդվածի հեղինակ Սեւան Տեր-Պետրոսյանը համոզված լինելով, որ ապագա սերունդներն էլ կշարունակեն պահապան լինել մեր պատմական ժառանգությանը, գրում է. «Որպես ՀԲԸՄ-ի Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի ուսուցիչ ականատես եմ եղել, թե ինչպես է այս գիրքը հետաքրքրական քննարկումների թեմաներ առաջացնում ուսանողների շրջանում եւ ինքնության հպարտությամբ պատում նրանց: Շնորհանդեսի եւ նման միջոցառումների շնորհիվ մենք կկարողանանք մեր հարուստ ժառանգությունը ծանոթացնել անգլիախոս օտարներին»:

Պատրաստեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայէլը նեղ կացութեան մատնուած է

Հաջորդ գրառումը

«Աննկարագրելի քաոս էր, երեխաներին ասել ենք՝  չխոսեք, վերեւ չնայեք, թուրքերի միջով ենք գնում». Բռնագաղթը Շուշիից

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

«Ինչպես է Ադրբեջանը Հայաստանում վախ տարածում»

23/05/2025
Հաջորդ գրառումը

«Աննկարագրելի քաոս էր, երեխաներին ասել ենք՝  չխոսեք, վերեւ չնայեք, թուրքերի միջով ենք գնում». Բռնագաղթը Շուշիից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

23/05/2025

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական...

ԿարդալDetails

Ադրբեջանն ուզում է հասնել նրան, որ անգամ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակումն արգելվի

23/05/2025

Մովսեսի բնակիչները հայտնում են, որ մայիսի լույս 13-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել

23/05/2025

Վերջին զանգի մասնակից շրջանավարտների վարած 109 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածքներ

23/05/2025

Ի՞նչ կապ կա Քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածի և պետի միջև

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական