Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆ

14/01/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը խորհրդավոր, սրբազան արարողություն է, որն ավանդաբար կատարվում է 5-7 տարին մեկ: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խնկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Մյուռոնօրհնությունից 40 օրեր առաջ մաքուր ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկված նրբահյուս շղարշով: Նշված օրերին երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հատուկ արարողություն` իբրև նախապատրաստություն առաջիկա Մյուռոնօրհնության:
     Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի օրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով այն օրհնում է մեր եկեղեցու ավանդական  սրբություններով` Տիրոջ խաչափայտի մասունքով, Կենաց Խաչով, Աստվածամուխ Ս. Գեղարդով և Ս. Գր. Լուսավորչի Աջով:
     Հայոց Եկեղեցում Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային ավանդության` Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը: Հետագայում Ս. Գրիգորին երևացած տեսիլքով Հայոց առաջին Հայրապետը գտնում է Ս. Թադեոսի թաղած Սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: Ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր Մյուռոն է օրհնում, Լուսավորչավանդ հին Մյուռոնը խառնում է նորին, որպեսզի հնի մեջ պահպանվող Շնորհը փոխանցվի նոր Մյուռոնին:
     Մեր եկեղեցում Մյուռոնով է կատարվում Ս. Դրոշմի խորհուրդը, քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները: Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. խորանը և խորանի նկարը՝ Տիրամայրը Հիսուս մանկան հետ, եկեղեցու սյուները և պատերը:
     Ամեն տարի` հունվարի 6-ին, Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուս վրա Ս. Հոգու էջքի:
     Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում և այժմ էլ այս խորհրդով և հոգևոր բարձր գիտակցությամբ է առաջնորդվել և ապրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մշտաբաշխ օրհնության ներքո: Ս. Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սպուտնիկ V»-ը սկսեցին արտադրել Բրազիլիայում

Հաջորդ գրառումը

Երկու սերմի պատմությունը (առակ)

Համանման Հոդվածներ

Ազգային

Վանդալիզմի է ենթարկվել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը

13/05/2026
Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը»` անգլերեն

08/05/2026
08 Մայիսի, 2026

«Եթե + Հպում 2»

08/05/2026
Հաջորդ գրառումը

Երկու սերմի պատմությունը (առակ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական