Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոնյա Օրֆալյանի հատորը՝ ռումիներեն

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բուխարեստի «Պոլիրում» հրատարակչությունը ռումիներեն լույս է ընծայել իտալագիր հայազգի գրող Սոնյա Օրֆալյանի «Հայ մանուկների պատմությունները. 1915-1922» հատորը (թարգմանությունը՝ Էմանուելա Ստոլերիուի, ֆրանսերեն հատվածների թարգմանությունը՝ Նիկոլայ Կոնստանտինեսկուի):

Սոնյա Օրֆալյանն իր կյանքի ընթացքում հավաքել է Հայոց ցեղասպանությունից փրկվածների հիշողություններն իրենց մանկությունից: «Ես ուզում էի հայտնի դարձնել այս վկայությունները, որպեսզի դրանք կարողանան հեռանալ պատմության լռությունից»,- գրել է նա՝ այդ մանուկների վկայություններն անվանելով «կոտրված ձայներ, որոնք ոչ մի խոսափող, ոչ մի տեսախցիկ երբևէ թույլ չի տվել լսել կամ տեսնել»: «Ձայներ մեկ այլ դարաշրջանից, մասնատված ձայներ, որոնցից յուրաքանչյուրն իր ձեւով ներկայացնում է անհավանական բռնություն, անհավանական փախուստներ, հրաշքով գոյատեւումներ: Կյանքի ուղիներում մոլորվելուց առաջ, հակիրճ եւ անցյալի նույն անմեղությամբ, վերապրածները հայտնում են միայն էականն այն ծայրահեղ բռնության մասին, որին ականատես են եղել: Նրանց կարճ պատմություններից աներեւակայելի տառապանք ու անչափ կարոտ կա այն ամենի հանդեպ, ինչ որ իրենք կորցրել են՝ մերձավորներին, հայրենիքը: Շատերը հաստատվել են աշխարհի տարբեր ծայրերում, ընտանիք են կազմել, բայց հավերժ իրենց կզգան առանց ինքնության: Ցնցող և անհրաժեշտ մի գի՛րք»,- կարդում ենք գրքի ծանուցման մեջ:

Գրքում զետեղված պատմությունները 36-ն են՝ հայոց այբուբենի տառերի թվով: Հատորում տեղ են գտել նաեւ ֆրանսահայ պատմաբան Ժերար Շալյանի նախաբանը, ֆրանսիացի ցեղասպանագետ Իվ Թերնոնի՝ պատմական համատեքստը ներկայացնող հոդվածը եւ հրեից Ողջակեզի հետ Ժոել Կոտեկի կատարած զուգահեռները:

Գրող եւ նկարչուհի Սոնիա Օրֆալյանը (ծն. 1958) ծնվել է Լիբիայի Սուք էլ-Գումաա քաղաքում եւ մինչեւ 1960-ականների վերջն ապրել է Լիբիայում: Քադդաֆիի հեղաշրջումից հետո նրա ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Հռոմում: Նա հեղինակել է նաեւ «Հայաստանի խոհանոցը» (2009), «Կար ու չկար. հեքիաթներ Հայաստան երկրից» (2016), «Քամուն հեծած. Հայաստանի հեքիաթները պատմված Սոնիա Օրֆալյանի կողմից» (2017) եւ «Փոքրիկ հայի այբուբենը» (2023) իտալերեն հատորները:

Ավելացնենք, որ «Հայ մանուկների պատմությունները» 2021-ին լույս է տեսել նաեւ ֆրանսերեն թարգմանությամբ՝ հեղինակավոր «Գալիմար» հրատարակչության կողմից:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոմիտասի «Անուշը» ամբողջականացվել է

Հաջորդ գրառումը

Շնորհալիական գիտաժողով Լատվիայի համալսարանում

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

Շնորհալիական գիտաժողով Լատվիայի համալսարանում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական