Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պոետ, որ այն աշխարհից էլ իրավունք ունի բարբառելու… Վառլեն Ալեքսանյան

ԱԶԳ
07/06/2024
- 7 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
104
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ազգային գրադարանում կայացավ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ եւ խմբագիր Վառլեն Ալեքսանյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ներկայացվեց նրա նոր՝ «Վերադարձ» ժողովածուն: Հետմահու հրատարակված գիրքը լույս է տեսել բանաստեղծի դստեր՝ Լիլիթ Ալեքսանյանի ջանքերով: Ելույթ ունեցան Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը, ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ժողովածուի խմբագիր, Վառլենի վաղեմի գրչակից Դավիթ Մկր Սարգսյանը, արձակագիր Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծներ Շանթ Մկրտչյանը, Նորայր Գրիգորյանը, Հակոբ Հարությունը: Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի խոսքը կարդաց խմբագրության գրականության եւ լեզվի բաժնի գլխավոր խմբագիր Էսթեր Խանիկյանը:

Վառլեն Ալեքսանյան բանաստեղծի անունը ծանոթ է հայ ընթերցողին իր ակտիվ ստեղծագործական կյանքի ընթացքում տպագրված 9 ժողովածուից, հրապարակախոսական հոդվածներից, արձակի նմուշներից: Սակայն, բանաստեղծ լինելուց զատ, նա պատմաբան էր (ավարտել էր Երեւանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետը), եղել էր հանրագիտարանի հնագիտության, ազգագրության, կրոնի ու դիցաբանության ճյուղերի գծով խմբագիրը, ղեկավարել կամ մաս էր կազմել տարբեր խմբագրակազմերի, այդ թվում՝ Թեքեյան մշակութային միության «Պայքար» ամսագրի: Իրեն նվիրված հուշ-ցերեկույթին ներկաները խոսեցին ոչ միայն գրական եւ մշակութային մրցանակակրի մասին (իսկ Վառլեն Ալեքսանյանը ՀԳՄ Ստ. Զորյանի անվ., Թեքեյան մշակութային միության մրցանակակիր էր, ուներ նաեւ այլ բարձր պարգեւներ ու մեդալներ), այլեւ անհատի, քաղաքացու, ուսուցչի, ընկերոջ…  Ոչ այնքան պաշտոնական միջոցառում էր, որքան մտերմիկ զրույց մի մարդու մասին, որ համեստ էր՝ չնայած պատմության եւ գրականության իր խորագիտությանը, բարի էր ու կամեցող՝ չնայած փորձություններով լի կյանքին, հոգատար էր մեծի ու փոքրի հանդեպ, բռնկուն էր, քանի որ սասունցու արյուն ուներ, բայց եւ անհիշաչար էր ու նվիրված իր ընկերներին…

«Բանաստեղծությունների ընտրանին անվանել ենք «Վերադարձ»՝ ըստ հեղինակի համանուն վերնագրով բանաստեղծության, որում նա խոսում է մարդու՝ դեպի բնությունը վերադառնալու թաքնված, հաճախ այդպես էլ երբեւէ չգիտակցված ներքին ցանկության, անհրաժեշտության մասին»,- ներկայացրեց Լիլիթ Ալեքսանյանը: «Նրա գրականությունը խոսք ու զրույց է ընթերցողի հետ,- վկայեց  Դավիթ Սարգսյանը,- հոգեվիճակ թե մտավիճակ, բայց ծնված դժվարին երկունքով, սրտաբուխ, բայց հառաչանք, ընդվզում, բայց ցավ, ասելիքը՝ գեղագիտական հայտնություն, ինչպես գիտնականի գյուտը՝ տարիների փորձառությամբ եւ տառապանքով կյանքի կոչված… Նա իր ինքնությունը պահպանեց կյանքում եւ տուրք չտվեց գրական թայֆայաբազություններին: Գուցե տուժեց գրախոսականների կամ ծնծղաների առումով, բայց շահեց իր անկաշառությամբ՝ անշահախնդիր եւ անհավակնոտ կերպարը պահպանելով»: 

Վ. Ալեքսանյանի՝ գրականությանը նվիրվածությունը հայրենիքին նվիրումից անանջատ էր. ստեղծագործական առաջին շրջանի քնարական երգերին հետագայում պիտի հաջորդեին խոհական տողերը՝ հայրենիքի եւ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ: Նա պեղել էր պատմությունն ու ժամանակը, հասել իր կյանքի այն շրջանին, երբ՝

«Հիմա, երբ ես շատ ավելին գիտեմ,

քան բոլոր քրմերը,

մոգերն ու շամանները,

բոլոր մարգարեներն ու առաքյալները միասին վերցրած,

այս ո՞ւմ մատներն են դարձյալ

կեղծիքն ինձ մեկնում որպես կերակրի աղ,

որպես հաղորդության պարտադիր նշխար…»:

Կյանքն ու մարդուն քննած մտավորականը հաճախ էր խոսում ցավից, կորսված պատրանքներից: Ինչպես մի առիթով գրականագետ Պետրոս Դեմիրճյանն է բնորոշել, «կյանքի խաթարվածությունը թույլ չէր տալիս հասնելու ներդաշնակության… Լարում կա նրա պոեզիայում, ներքին անբավարարվածության զգացում…»:

«…Պատրանքի գինին անուժ է, անշուշտ,

հիմա, երբ նորից իմ բալասանող ձեռքը

դնում եմ ցավի տնքացող ակունքի վրա,

գիտեմ, որ արդեն ոչ ամբողջովին,

այլ միայն մասամբ

ես հայցողներին հույս կներարկեմ,

իսկ մեռյալների հարության համար

ուժս այսուհետ անբավ կլինի…»:

«Տիրոջ խոստովանությամբ» արդյոք ի՞նքը չէր խոսում իր պատրանքների աշխարհի անկման, եւ այդուհանդերձ, իր ուժերի ներածին չափով «հայցողներին հույս ներարկելու» իր ձգտման ու կարողության մասին: Սիրուց բացի բանաստեղծը սթափ միտք ուներ, սեփական հայեցակետեր. նա խոսում էր այս կյանքում խղճմտանքի բաժինն ավելացնելու մասին…

«…Իսկ միայն սերը չափազանց քիչ է փրկելու համար,

ու քանի դեռ իմ միտքը սթափ է,

կփորձեմ հուշել փրկության ելքը՝

հարկ է սիրո մեջ մի քիչ գութ խառնել

ու մի քիչ արցունք,

մի քիչ խղճմտանք,

մի քանի ճիշտ բառ

ու մաքուր ծիծաղ,

այլապես ես էլ անզոր կլինեմ

քեզ համար այնտեղ՝ վերին ատյանում բարեխոսելու…»:

«Պոետներն իրավունք ունեն այն աշխարհից էլ բարբառելու…»,- Վառլեն Ալեքսանյանի խոսքն է: Բանաստեղծի մահից ինը տարի անց այս միտքը ստանում է այլ ուժ ու հնչողություն, ա՛յլ հզոր իմաստ: Ժամանակի ջրերը մաքրում, ուրի՛շ փայլ են տալիս բանաստեղծական խոսքի «ոսկե երակին». մարգարեանում էր պոետը՝ այն աշխարհից էլ իր խոսքը նոր ուժով մարդկանց հասցնելու իր կարողության մասին:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Օթեւան» Մայրա Ռոբերտսի կտավի համար

Հաջորդ գրառումը

Պրոֆ. ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «Հայաստան պետությունը լինելու է միշտ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Պրոֆ. ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «Հայաստան պետությունը լինելու է միշտ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական