ԱԶԳ-ի երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի(Toto) շնորհավորանքը, –
Ուղիղ 30 տարի առաջ «Արդյոք ովքեր են» վերնագրով առաջին երգիծանկարը «Ազգ» օրաթերթում։ Զարմացել էի, երեկոյան տարա խմբագրություն,առավոտյան արդեն տպված էր։Մի զարմացեք, երբեք այդպիսի օպերատիվություն չէի հանդիպել։Մինչև մի տասը ձեռք չանցներ և մի քանի օր, ինչ որ մեկի գրասեղանին չհնանար, չէին տպի, այն էլ «գլավլիտի» թույլտվությամբ….
Հասկացա,խոսքի ազատությունը կայացել է։Մի փոքր երկար խոսեցի այս երգիծանկարի մասին, բայց հիշեք,սա առաջին, քաղաքական երգիծանկարն է անկախ Հայաստանում, և դրա հիմքերը դրեց «Ազգ» օրաթերթը*Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ։ToTo ջան ինչ ուզում ես նկարի…փաստորեն ես ինքս ինձ պետք է խմբագրեմ, և արտոնեմ, և արգելեմ, և չգայթակղվեմ…
Թվում էր թե գործս հեշտացավ, բայց իրականում ավելի բարդացավ։Այդ օրվանից երգիծանկարչությունը ինձ համար դարձավ մասնագիտություն։/ հատված իմ գրքից/
Շնորհավոր ծնունդդ ԱԶԳ