Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովհաննես Թումանյան « Երկու հայր»

30/07/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի պատմություն կա. Մայր Աթոռ եկած գերմանացի մի հնախույզի Խրիմյան Հայրիկը առաջարկում է գուշակել իր ունեցած թանկագին հնության տարիքը: Մինչ աստիճանաբար ոգևորվող հնախույզը սկսում է տերբերակներ առաջարկել`5-րդ դա՞ր, Քրիստոսի ժամանակվա՞, ավելի հի՞ն…Վեհափառը կշտամբող տոնով պատասխանում է.«Իմ ա’զգն է, Քրիստոսից էլ, Մովսեսից էլ հին, այս թանկ հնությունը անտեսած հին քար ու առարկա մի’ փնտրեք…»:
            1907 թվականի նոյեմբերի 6-ին  Թիֆլիսում  լույս տեսնող  «Նոր ալիք» թերթի    5-րդ համարում տպագրվում  է Հովհաննես Թումանյանի «Երկու հայր» պատմվածքը:
            Ամենաժողովրդական կաթողիկոսը`Մկրտիչ Ա Վանեցին է պատմվածքի հերոսը:
            Թումանյանը մի քանի տողով ցույց է տվել Խրիմյան Հայրիկի անսահման սերը դեպի յուր ժողովուրդը, նրա անսահման բարի ու կարեկցող ներաշխարհը:
            Պատմվածքը ծավալուն չէ. փոքր պատմվածք մեծ վշտի մասին:

« 1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։

— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։

— Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը։

Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։

— Ո՞րտեղից կուգաս։

— Սասունի կողմերեն. Ես Ա-ի տեր Սարգիսն եմ…

— Ա-ի տեր Սարգի՞սը…

— Այո՛, Հայրիկ։

— Է՞…

— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսերս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին․ մնացի այսպես…

— Է՜, հիմի…

— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…

Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։

Երկուսն էլ լուռ էին։

— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։

— Ամենքը միասին քսան, Հայրիկ։

— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…

Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։

— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։

— Հայրիկինը։

— Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։

Ասավ ու գլուխը խոնարհեց։

Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսեց աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով…

Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսի՜ն… Նրա առջև խոնարհած էր Հայոց Հայրիկը… »

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաքել Պատրիկ «Կոմիտասյան դրամա»

Հաջորդ գրառումը

ՄԻՊ–ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին ներկայացրել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ընդդեմ պատմության խեղաթյուրման

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ռիքի Շեյնը եւ իր «Օ Մամի» Հասմիկ Պալլարյանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՊ–ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին ներկայացրել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական