Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հատված Վազգեն Սարգսյանի «Փայլոն» պատմվածքից

20/02/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էս մի բուռ հարթավայրի վրա, ախր, եկել-լցվել-ծանրացել ենք իրար շնչի, մի պատառի վրա հազար կողմից ձեռք ենք մեկնում։ Պապերից ժառանգած երկիրներս առանց այն էլ մի բուռ բան է,  մենք էլ մեր էս լեն ու բոլ, խաղաղ պայմաններում կենտրոնաձիգ ինչ որ ուժի ազդեցությամբ ավելի ենք սեղմվում, խտանում ենք, որ դառնանք ի՞նչ․․․ ադամանդ։ Խելքներիս տիրություն անենք․ շատ սեղմվելով խեղդվում, շնչակտուր  ենք լինում, շագրենի կաշու նման փոքրանում ենք։ Տեսեք թե ինչ բառ է գործածության մեջ մտել, ծայրամասային գյուղ․․․ ծայրամասային գյուղ կարող է ունենալ Ռուսաստանը ունենալ, Ղազախստանն ու Ուկրանիան կարող են ունենալ՝ մարմինը կորցրած սրտի նման, սրտի չափ երկիր ենք, սրտի ծայրամասը ո՞րն է․ որտեղից էլ վնասվի՝ մահացու է․․․

Մեր երկիրը լեռնային է, ու շատ բանով լեռներին ենք պարտական, որ բարբարոսների ատամը հազարամյակներ շարունակ մեզ չկտրեց։ Այսօր, քառասունամյա  այս խաղաղությամբ դանթած ՝ ասեմ, թե շփացած մեզ պահած, պահպանած լեռները։ Լեռները ու գալիք բարդ ժամանակը մեզ կներե՞ն, ի՞նչ պատասխան ենք տալու սերունդներին․․․

Այս հարցը Փայլոն չի տալիս, ես եմ տալիս։ Փայլոն այս հարցի կենդանի, փայլուն պատասխանն է, ձին հեծած, յափնջին ուսած, հրացանը ձեռքին, անասունն առաջն արած՝ տիրություն է անում մեր սարերին։ Երանի Փայլոյի նման տղերքը շատ լինեին, պորտֆելներն առաջ չիջնեին շրջկենտրոններ ու քաղաք, ոտանավորություններ չգրեին, տրանվայ ու տրոլեբուս չվարեին, թերթ ու պաղպաղակ չծախեին, կյանքները չմաշեին բնակարաններում ու այլազան հերթերում։ Մնային՝ Սիսիանից մինչև Ամասիա, իրենց սարերին տիրություն անեին։ Եվ լեռներն էլ ծառա կունենային։ Եվ իրենք էլ հանձինս լեռների, իրենց գլխին տեր կունանային։ Եվ դեմք ու նկարագիր կպաշտպանեին, հարկ եղած դեպքում ՀԱՅՐԵՆԻՔ կպաշտպանեին․․․

Հատված Վազգեն Սարգսյանի «Փայլոն» պատմվածքից

Այսօր գիրք նվիրելու օրն է: Ճանաչենք Վազգեն Սարգսյանին նաև որպես տաղանդավոր գրող…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վաղը, ժամը 15:00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ». հայտնիները ֆլեշմոբ են սկսել

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն պաշտոնապես վերադարձավ Փարիզի կլիմայի համաձայնագրին

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ընդդեմ պատմության խեղաթյուրման

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ռիքի Շեյնը եւ իր «Օ Մամի» Հասմիկ Պալլարյանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն պաշտոնապես վերադարձավ Փարիզի կլիմայի համաձայնագրին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական