Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկականությունը՝ երկանյանական մատուցմամբ

01/09/2023
- 01 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Հին հայկական հարսանեկան երգեր եւ պարեղանակներ ներկայացնող համերգով ամփոփվեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի ամառային համերգաշրջանը:

Մաեստրո Սեդրակ Երկանյանի հեղինակային ձեռագիրը կրող մշակումները բազմիցս եմ ունկնդրել «Տաղարան»-ի համերգներին, եւ դրանք իրենց՝ հայկական ազգային երաժշտարվեստի ակունքներին հարազատությամբ, երաժշտական լուծումների եւ գործիքավորումների՝ բարձրարվեստ գեղանկարչությանը համազոր «գունաբաշխումներով», երգիչների ձայնաբաժինների իդեալական համադրումներով գերազանցել են մեկը մյուսին: Մաեստրոյի ստեղծած «Հարսանեկան» շարքերը, մշակած երգերն ու պարեղանակները դրանց շարքում են, ու թեեւ առաջին անգամ չէ, որ հանդիսականը լսում է երկանյանական մշակումները, բայց այս համերգը կարելի համարել՝ «Տաղարան»-ի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ս. Երկանյանի յուրահատուկ հեղինակային երեկոն, քանի որ հայկական բուն երաժշտարվեստի ողջ գեղեցկությունը, մաքուր հայկականությունը՝ մատուցված մերօրյա մշակմամբ, կրում էր հեղինակի երաժշտական մտածողությանը բնորոշ կնիքը: Իսկ եթե պարզորեն ձեւակերպելու լինենք, այս համերգն ուղղակի սքանչելի մի արար էր, որ ճաշակ է թելադրում, երաժշտական-գեղարվեստական նոր որակ ձեւավորում:

«Հարսանեկան» շարանների ստեղծումը զուտ ստեղծագործական պահանջ ու մղում չի եղել, այլ առաքելություն, որ պիտի ստանձներ մեկը, ով իրոք կորստյան մատնվող հայոց հոգեւոր գանձերը պեղելու, հղկելու մտահոգությունն ուներ, եւ ով օժտված էր դրանք նորովի մատուցելու շնորհով եւ սեփական տեսլականը կյանքի կոչելու զորությամբ:

«Լրիվ ստեղծագործական  վիճակի մեջ հայտնվեցի, երբ տարիներ առաջ սկսեցի անդրադառնալ մեր հարսանեկան երգերին,- պատմում է Ս. Երկանյանը:- Ինձ մտահոգում էր, թե ինչու՛ են մեր կյանքում անտեսված մեր հարսանեկան երգերն ու պարեղանակները: Ի՞նչն է պատճառը, որ մեր հանրությունը չգիտե: Օրինակ, մեր տներում, խնջույքներում անընդհատ «թաթայական» նվագներ են լսում, եւ մարդկանց հիշողությունից սկսում է դուրս մղվել, որ իրենք ունեն իրենց սեփական՝ հատուկ ա՛յդ նպատակով ստեղծված ժողովրդական երգեր ու պարեղանակներ: Ամեն մի դրվագի, ամեն ծեսի համար առանձին երգ կա:

Օրինակ, «Հրաժեշտի երգ», երբ աղջիկը հորական տանն է. վերջին երեկոն է, նա շրջապատված է իր հարազատներով, ընկերուհիներով, այդտեղից տղան պիտի գա, իրեն առնի տանի եկեղեցի: Կա «Հրաժեշտի երգ» ծես: Կա «Փեսի գովք», որն առանձին է երգվում, նաեւ գնալու, աղջկան ուզելու պահն է երգվում, երբ փեսայի կողմից մեկը սուր ճոճելով, գալիս են աղջկան տանելու. ողջը հի՜ն, հեթանոսական ժամանակներից է գալիս:

Հետո կա եկեղեցի գնալու մեղեդի: Ապա՝ բուն եկեղեցական ծիսականությունը՝ արդեն քարոզով, երգերով, շարականներով օրհնություն: Հարսանեկան պսակադրությունից հետո էլ գնում են խրախճանքի. կան այդ ուրախության երգերն ու նվագները, եւ գոնե այս վերջին հատվածը պիտի օգտագործել, մատուցել ժողովրդին, որ իմանա: Միայն Կոմիտասը 108 այսպիսի երգ է փրկել: Որոշներին անդրադարձել է եւ որպես խմբերգներ սարքել, իսկ մյուս մասն էլ մնացել է ձեռագրերում, ինչը հասել է մեզ: Ես արդեն ուշադրություն դարձրեցի թե՛ իր խմբերգային կառույցից հատվածներին, թե՛ նրանց՝ որոնք մնացել էին ձեռագիր վիճակում: Եվ ստեղծեցի առաջին եւ երկրորդ «Հարսանեկան» շարքերը: Առաջինն արեցի 2000 թ.-ին, իսկ մյուսը՝ երբ Երուսաղեմում էի»:

 «Հարսանեկան» շարքերի ստեղծման համար, բացի կոմիտասյան «աղբյուրից»,  այլ աղբյուրներ է՞լ հիմք են եղել»՝ հետաքրքվում եմ: Պարզվում է՝ Երոսաղեմի գրադարանից է թանկ նյութեր քաղել:

«Ցնծության մեջ էի, երբ Հովհան Մամիկոնյան պատմիչի մոտ հայտնաբերեցի հարսանեկան խրախճանքի հետ կապված մի հրաշալի տեսարան նկարագրող տողեր,- պատմում է մաեստրոն:- Այդ տողերը ես սարքեցի ռեչիտատիվային: Հեղինակային աշխատանք էր սա, այն ձեռնարկելիս՝ ինձ սկսեցի զգալ՝ որպես ստեղծագործող, այլ ոչ թե մշակող: Մանավանդ, այստեղ ամբողջ նյութն անծանոթ էր որեւէ մեկին:
Տեսե՛ք այս տողերը, որ ես եմ հավելել.

«Լսէք ժողովուրդ, տաղս ի վերայ խնամու,

Որ հասեալ է մեզ Հովհան Մամիկոնեան պատմագրի,

Որում «Պատմութիւն Տարօնից» է զուարճախաղ,

Վասն կոտորածն վարազաց…»:

Սա, հայտարարվում է՝ որպես խրախճանքի մուտք: Կերել-խմել են, իրար ահագին գովել, հիմա սկսվում է խնամու ձեռառնելոցին: Խաղ է, ուրախություն: Ծաղրանք-կատակ-երգեր են հնչում հարսանիքին.

«Ա՛յ, սեւ մորուք խնամի, մի լուծ կատու կտամ քեզ,

Քեզ մի կով տամ, պոչ չունի, հորթը փորում ոտ չունի…

Թանը թիով խառնեցին, շերեփով գոմ քերեցին,

Շամփրով գինի, գավաթով միս առնես ու գաս երդիկից:

Քեզ պետք չէ՝ առ, պետք է՝ մի կողմ շպրտիր:

Մեկը սեւ շունն է շալակել, մյուսը պանիրն է լերկ խուզել…

Ձին ծակեցին, պատը տարան,

Ծեր կտավն ու ութ կանգուն կով,

Հավը մսուր կապեցին,

Ծեր կտավն ու գոմեշներին թառեցրին…»:

Եվ այդպես շարունակ…»:

Հարսանեկան երգերի շարանի ավարտական մասն ամբողջությամբ ստեղծված է  պատմագիր Վահան Մամիկոնյանի պատմության այն հատվածի հիման վրա, որում նկարագրված է հարսանիք. խնամիները կատակ են անում, խնդում-ուրախություն է տիրում, այլաբանական, հումորային խոսք կիրառում: Մաեստորն այս հատվածի բանաստեղծական հատվածները երաժշտավորել է, եւ «Հարսանեկան» Ա շարանը, որ կառուցված է հնուց մեզ հասած ծիսական երգերի եւ պարեղանակների համադրված մշակումներից, ավարտվում է ամբողջապես հեղինակային գործով՝ սիմֆոնիզմի զգալի տարրերով, առավել ժամանակակից հնչողությամբ, որը վերջանում է սաքսոֆոնի հունչով՝ ջազային անսպասելի կարճատեւ ներդրմամբ, որն այնքան սահուն- համահունչ է ողջ՝ համարյա 40 րոպե տեւողությամբ գործին:

 «Պատմագրի տեքստերի վրա մեղեդիները հնարել եմ այնպես,- բացատրում է Ս. Երկանյանը,- որ զավեշտախաղը երգելով, պարելով կատարվի: Գնացել-հասել եմ 7-րդ դար՝ Հովհան Մամիկոնյան, այնտեղից բերել-հասցրել եմ մինչեւ մեր ժամանակները: Ո՞նց դա արտահայտեցի. երբ արդեն հարսանքավորների քեֆը լավ տաքանում է, երաժիշտները սկսում են արդեն «ա լա ջազ» նվագել»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Թեքեյան մշակութային միության Դոկտոր Նուբար Բերբերյան հիմնադրամի ամենամյա մրցանակաբաշխություն

Հաջորդ գրառումը

Հայաստանի ժամանակակից պարի փառատոնի բաց նյարդը

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի ժամանակակից պարի փառատոնի բաց նյարդը

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական