Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակոբ Մնձուրի «Այս քանի մը տողերը»

03/08/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

          «Հիվանդ, հանճարեղ պատանու»  կյանքի ու գործի  մասին շատ են խոսել ու պատմել ժամանակակիցները, նրան և’ գնահատել են, և’ քննադատել: Ընթերցողը կգտնի բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածեր, հուշեր:
          Մեծարենցի կենսագրությունից մի դրվագ էլ թողել է արձակագիր Հակոբ Մնձուրին.
          «Այս քանի մը տողերը կը գրեմ Մեծարենցին վրա: Որովհետև հայրենակիցս ըլլալուն, անկե ամբողջ գիտցածս այսքանն է:
Վարպետին`Պերպերյանի անձին ու գործին պանծացումի տարիներուն էր: Ես Րոպերթ գոլեճի մեջ ուսանող էի, օր մը Հիսարեն Սկյուտար անցա: Սկյուտար այդ թվականներուն, ինչպես գիտեք, շատ շեն էր, մեր միտքի ընտանիքեն շատերը հոն կը բնակեին, տոնական երանգ մը կար միշտ վրան, ու թաղերու ու բաց ոստաններու մեջեն ամեն քայլափոխիդ մեր շունչը, մեր շեշտը, մեր կանչը կը զարնվեր ականջներուդ:
          Այդ օրը պերպերյանցիները իրենց դպրոցին առաջքը, իրենց մեջեն մեկը ցուցուին ինծի: Մեծարենցն է ըսին: Անունը լսած էի, մականունեն գիտեի թե հայրենակիցս էր, բայց չէի տեսած զինքը: «Արմտաններեն եմ, պզտիկեն,-ըսի անմիջապես: -Քու գյուղդ Եփրատի աջին է, իմս` ձախին: Հայրենակիցներ ենք չէ՞»: Ու ձեռքը սեղմեցի:
          Մտերմացանք: Ու ամեն դրսեցի, պանդուխտ տղոց պես, որ հանկարծ իրար գտնելու չգիտես ինչպես կը հրճվին ու երկրին կարոտը իրարմեն կառնեն, ձեռք ձեռքի Պայլերին պարտեզը`գացինք: Հետք պերպերյանցիներն ալ միասին`քայլեցինք Սկյուտարի դասական ճամբաներեն մինչև Ֆրենկին լեռը ու Վոսփորը ու թուրք Իսթանպուլը դիտեցինք:
          Ամեն բանե խոսեցանք, կատակեցինք: Պերպերյանցիները, ինչպես միշտ, նորեն իրենց վարպետին պատմեցին, ու Չյոկյուրյանը, որ ի վերջո Մեծարենցը չհանդուրժողներուն պիտի միանար,բոլոր առուներեն ջուր բերավ համոզելու համար, որ թողուր Կեդրոնականը, իրենց գար, ուսուցչապետին աշակերտեր:
Մեծարենց թույլ տվավ որ խոսին, բայց երբ  Ա. Հովհաննիսյանի Վաղվան գրականության անքեթ-մանեֆեսթին ու այդ առթիվ Պերպերյանի հոդվածաշարքին խոսքը բացինք`այն հանկարծ թողուց կրավորականությունը, ամփոփվեցավ, լարեց ինքզինքը ու չներեց Պերպերյանին, որ չէր կրնար, չէր ուզեր տեսնել շարժումին գեղեցկությունն ու կենսունակությունը մեր անդրատնկված, մեր գետինը կորսնցուցած, մեր գունատած ու մեզ չներկայացող գրականության համար: Շրջագայողներու բազմությունը ծածկեց բլուրը, Վոսփորը գույն փոխեց, վերջալույսը քրքում ու կարկեհան տեղացուց քաղաքին վրա, գոցեց զայն, ու Մեծարենց չնահանջեց:
          Այնուհետև ան հոս մնաց, ես երկիր գացի: Ես տեսա իր գյուղը, իր արտերը, իր ջրտուքը, իր այգիները, իր մշակները: Այնուհետև իր հրատարակված քերթվածները ղրկեց: Ես ցրվեցի զանոնք: Ու այնուհետև պատահեցավ այն, որ ամենքս ալ գիտենք:           Աստվածները, որ այնքան ժլատ են ու յուրաքանչյուր սերունդին հազիվ մեկին, երբեմն ալ ոչ մեկին կընեն, անոր վրա ձգեցին իրենց վիճակը ու անոր տվին ամենեն աղվոր բաները ու իրենք իսկ դյութվեցան»:[1]


[1] «Մ. Մեծաենցը և Դ. Վարուժանը ժամանակակիցների հուշերում» ,Երևան, 1986, էջ` 96-98:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան»-ը ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը

Հաջորդ գրառումը

ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ընդդեմ պատմության խեղաթյուրման

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ռիքի Շեյնը եւ իր «Օ Մամի» Հասմիկ Պալլարյանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ․ «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական