Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոմիտասի «Բեռլինյան  պատարագը» հնչեց Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ  

ԱԶԳ
06/02/2026
- 06 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
98
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բեռլինյան պատարագը» Կոմիտաս Վարդապետի վաղ շրջանի ստեղծագործություններից է: Այն մեծ երգահանի, բանահավաքի, գիտնականի թողած անտակ ժառանգության այն էջերից է, որ քչերին է հայտնի: Եվ ահա «Բեռլինյան պատարագը» երաժշտասեր հանրությանը ներկայացնելու գործը ստանձնել է Երեւանի պետական կամերային երգչախումբը: Այս ստեղծագործությունն առաջին անգամ նույն երգչախմբի կատարմամբ ունկնդրել եմ շուրջ վեց տարի առաջ, երբ ամփոփվում էր կոմիտասյան հոբելյանական տարին: Ծանոթ-անծանոթ Կոմիտասի հետ այդ հանդիպումը տպավորիչ էր: Թվում էր՝ ամեն ինչ ասված էր նրա մասին, բայց ոչ… Դրա վկայությունն է այն հայտնությունը, որ ես, գոնե ինձ համար, կատարեցի այդ օրը: Այս երաժշտական երկը դեռ 20-րդ դարասկզբին պետք է  կատարվեր Եվրոպայում, բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով, ոնց աղբյուրներն են վկայում, չէր հնչել բեռլինյան բեմերից: Հայաստանում այն եւս երաժիշտների ուշադրությունից «վրիպել էր»: Բայց չի անտեսվել Երեւանի պետական կամերային երգչախմբի կողմից, որ բեմից հնչեցնելով սույն գործը՝ մի մեծ «բաց» է լրացրել՝ Կոմիտասի արվեստը գնահատողներին, հայ լայն հանրությանը մեծ բեմից ներկայացնելով այն: Անդավաճան երգչախմբի՝ կոմիտասյան ժառանգությունը ներկայացնելու եւ հանրահռչակելու ուղղությամբ ի սկզբանե ձեւավորված եւ տարիներ հաստատված ավանդույթին՝ Երեւանի պետական կամերային երգչախումբը Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ օրերս դարձյան հնչեցրեց «Բեռլինյան պատարագը»: Վերջինս, լինելով երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը, բավական հարուստ եւ բազմազան ծրագրերով է ներկայանում Հայաստանում, նաեւ արտերկրում: Տպավորությունը կոմիտասյան ստեղծագործությունից այնպիսին է, որ գերմաներենով հայոց հոգեւոր երգեցողություն է հնչում. սա Կոմիտասի, այսպես ասած, նախամուտքն էր, ստեղծագործական ընթացքը՝ դեպի մեզ հայտնի մեծատաղանդ պատարագի արարումը: Հոգեւոր նուրբ հունչ ունի գործը, կառուցված է արդեն ի հայտ եկած վարպետությամբ, հանճարի կնիքը կա նրանում: «Բեռլինյան պատարագը» սփոփիչ հունչ ունի եւ, ասես, բուժարար է հոգեխորավ հոգիների համար:

Նույնպիսի հոգեհունչով էին լեցուն համերգային երեկոյին հնչած մնացած երկերը, որ պատկանում են Ֆրանսիս Պուլենկին, Օլիվիե Մեսսիանին, Փոլ Միլորին, Վահրամ Սարգսյանին: Կանադահայ երաժիշտ, երգչախմբային դիրիժոր, Հայաստանի Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միության անդամ, Եվրոպական Երգչախմբային ասոցիացիայի խորհրդատու Վահրամ Սարգսյանի երաժշտական երկերը, մասնագետների բնորոշմամբ, պարունակում են հայ միջնադարյան հոգեւոր երաժշտության տարրեր՝ ընդլայնված վոկալ տեխնիկայով: Նա ծնվել է Երեւանում, կոմպոզիցիա եւ խմբավարություն սովորել Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում՝ Ա. Զոհրաբյանի եւ Տ. Հեքեքյանի դասարաններում, Մոնրեալի Մաք Գիլի համալսարանում ուսանել Ֆիլիպ Լերուի դասարանում: Օքսֆորդի համալսարանի հրատարակչության պատվերով դեռ ուսանողական շրջանում մշակել է միջնադարյան «Խորհուրդ Մեծ» շարականը, որը կատարվել է BBC Singers երգչախմբի կողմից: Նրա ստեղծագործությունները հնչել են աշխարհի մի շարք հանրահայտ հարթակներում, արժանացել է Ջուլ Լեժեի մրցանակին, CALQ-ի «Տարվա արտիստ» կոչմանը Լավալում:

Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած համերգն ամփոփվեց Վահրամ Սարգսյանի վերը հիշատակված «Խորհուրդ Մեծ» ստեղծագործությամբ, դրանով եւս մի անգամ ընդգծվեց ծրագրի հոգեւոր բնույթը եւ համերգային մտահղացման բովանդակային ամբողջականությունը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Հայկական հիշատակումներ Գուգուշի գրքում

Համանման Հոդվածներ

13 Փետրվարի, 2026

ԱՄՆ-ը թափով մխրճվում է մեր տարածքում ու տարածաշրջանում

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Շեղված օրակարգեր

13/02/2026
13 Փետրվարի, 2026

Բաքվում ցմահ դատապարտված… խաղաղություն

13/02/2026
13 Փետրվարի, 2026

«Վենսը հող է նախապատրաստում դեպի Ասիայի սիրտը տանող «Թրամփի ուղու» համար»

13/02/2026
Հաջորդ գրառումը

Հայկական հիշատակումներ Գուգուշի գրքում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական