Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական հիշատակումներ Գուգուշի գրքում

Արծվի Բախչինյան
06/02/2026
- 06 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Անցյալ տարեվերջին ԱՄՆ-ում լույս տեսավ իրանցի հռչակավոր երգչուհի եւ դերասանուհի Գուգուշի անգլերեն ինքնակենսագրությունը՝ «Գուգուշ. մի մեղավոր ձայն» վերնագրով (համահեղինակ՝ Թարա Դեհլավի): Նախահեղափոխական Իրանի թիվ մեկ փոփ աստղը, առաջին եւ մեծագույն դիվա, 75-ամյա Գուգուշն Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ մոտ մեկ ամիս կալանավորված է եղել, ինչից հետո հայտարարվել է ռեժիմի համար անցանկալի անձ եւ 21 տարի բացակայել է բեմից ու էկրանից, իսկ 2000 թվականին հաստատվելով ԱՄՆ-ում՝ նա վերականգնել է երգչուհու գործունեությունը:

Հայտնի են Գուգուշի կապերը հայ երգի եւ իրանահայ արվեստագետների հետ: Թեեւ գրքում հիշատակված չեն, սակայն նա, ի թիվս բազմաթիվ երգերի, հայերենով կատարել է նաեւ գուսան Շահենի «Զեփյուռ կդառնամ», Հասմիկ Մանասերյանի «Ծաղիկներ, ծաղիկներ», այլեւ «Հազար երնեկ» ու այլ հայկական երգեր: Գրքում հիշված չէ նաեւ, որ երբ 2011-ին Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, ինչի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Ցանկալի է, որ Գուգուշը հիշատակեր նաեւ  2017-ի օգոստոսի 31-ին Երեւանում կայացած իր համերգը, որին ներկա լինելու համար հազարավոր հանդիսականներ են ժամանել Իրանից եւ որի ընթացքում երգչուհին հայերեն մի քանի նախադասություն է արտասանել:

Իր հայկական առնչություններից Գուգուշն առաջինը նշել է իր անվան հայկական ծագումը. «Իմ ծնողներն ինձ Գուգուշ են անվանել իմ ծննդյան պահից: Նրանք մի քանի հայ ընկեր են ունեցել իրենց ամուսնության վաղ շրջանի երջանիկ օրերին՝ Լիդուշ, Մինուշ եւ Գուգուշ անուններով: Նրանց դուր էր եկել իրար միացված երկու մեղեդային վանկերի հնչողությունը, ու նրանց չէր անհանգստացնում, որ դա տղայի անուն է: Երբ հայրիկս, իմ ծննդյան վկայականը ձեւակերպելու համար, գնացել էր համապատասխան մարմիններ՝ ոչ պակաս, քան տասնութ ամիս անց, նրան ասել են, որ չեն կարող գրանցել ոչ իրանական եւ ոչ մահմեդական անուն: Այդպիսով, իմ անունը պաշտոնապես դարձավ Ֆաեղե («Հաղթական»), բայց բոլորն ինձ Գուգուշ էին ասում» (էջ 13): Ի դեպ, 2017-ին Երեւանում երգչուհին հանդիպել է հոր հայ ընկերոջը՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիին, որի պատվին էլ նա ստացել էր իր անունը:

Գրքում հիշված են իրանահայ արվեստագետներ. երգիչ Վիգենը՝ «փոփի սուլթանը», որի երգերը միահյուսում էին արեւմտյան ազդեցությունները պարսկական ոգու հետ, իր էլեկտրականացնող խարիզմայով լուսավորում էր բեմը: Ես դեռ չափազանց փոքր էի՝ հասկանալու համար դրանց նշանակությունը, բայց ինձ դուր էր գալիս, թե ինչպես են բառերը հոսում զարմանալի մեղեդիների հետ միասին, հատկապես Վիգենի կենսուրախ ռիթմը, որն այդ ժամանակ իսկապես հեղափոխական էր. նա առաջինը փոփ երաժշտությունը ներմուծեց Իրան» (էջ 17-18): Երեք անգամ հիշված է պարսկագիր յբանաստեղծուհի Զոյա Զաքարյանը (էջ 12, 240, 253), որը երգչուհու մի շարք երգերի խոսքերի հեղինակն է: Հիշված է ընտանիքի մի հայ բարեկամ, որին հեղինակը նշել է որպես Ապեր («բարի, հայ հնչյունային ճարտարագետը Լոս Անջելեսից», էջ 110): Լուսանկարների շարքում երգչուհուն տեսնում ենք իր հետ համագործակցած իրանահայ երգիչ Անդրանիկ Մադադյանի (Անդի) եւ կիթառահար Մարտիկի (Կարախանյան), նաեւ Շառլ Ազնավուրի հետ:

Գրքում կա նաեւ հետեւյալ վկայությունը. խոսելով ռեժիմի կողմից մտավորականների հետապնդումների մասին՝ Գուգուշը հիշել է. «Մշակույթի գործիչների եւ մտավորականների համակարգված հետապնդումը ողջ թափով ընթացքի մեջ էր արդեն 1996 թ., երբ ձախողվեց փորձը՝ վթարի ենթարկելու մի ավտոբուս, որը քսանմեկ իրանցի գրողների եւ բանաստեղծների էր տեղափոխում Հայաստան՝ բանաստեղծական համաժողովի մասնակցելու համար» (էջ 275):

Նշենք նաեւ, որ Գուգուշը վերջերս հայտարարել է բեմին վերջնականապես հրաժեշտ տալու մասին՝ պատճառաբանելով իր հայրենիքում կատարվող բռնությունները…

Ա. Բ.

Նախորդ գրառումը

Կոմիտասի «Բեռլինյան  պատարագը» հնչեց Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ  

Հաջորդ գրառումը

Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայկական ֆիլմը Յոթեբորգի փառատոնում

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական