Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էշին եթե արքա դնես՝ ցորենի տեղ փուշ կհնձես (տավուշյան ասացվածք)

14/01/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես եղավ, ինչպես չեղավ՝

Էշն անտառում արքա դարձավ:

Անտառ բերին մի օր նրան.

-Վերցրեք, արքա ընտրեք սրան:

Ով որ էշ էր կարծել էշին,

Նույնիսկ չէին կանչել ծեսին:

Խոսքը առավ աղվես աղան.

-Հանճարեղ է մեր նոր արքան,

Ես տալիս եմ ձայնս նրան՝

Եվ ձայնիս հետ՝ սիրտս նրան:

-Կեցցե արքան, -արջը գոռաց:

-Իմաստուն է,-շակալն ասաց:

Գայլը թե՝ ես իմ ողջ կյանքում

Էշի փառքն եմ հա գովերգում:

Շլդիկն ելավ այսուհետև՝

Ունենք նաև մի նոր արև:

Էլի եղան հռետորներ,

Գովք արեցին ամբողջ գիշեր:

+++

Վագրը շատ էր տխուր-տրտում,

Կատարվածը չէր հասկանում.

-Հզոր առյուծն ինչպե՞ս ընկավ,

Էշը ինչպե՞ս գահ բարձրացավ:

Իսկ առյուծը խռով ու խեթ՝

Լուռ կռվում էր մտքերի հետ:

Ի՞նչ իմանար արքան մեր հին,

Որ հենց վաղը կկանչեին,

Կդնեին ձեռքին շղթա.

-Տեղդ բանտն է, այնտեղ գնա:

Հենց որ գահին արքան նստեց՝

Վագրին իսկույն գործից զրկեց

Սպարապետ աղվեսը եղավ,

Գանձապահն էլ ջորին դարձավ:

Միջնորդությամբ ռազմապետի՝

Ձին էլ անցավ մի մեծ գործի:

Ազգակից էր չէ՞ որ ձին էլ

Եվ փույթ չէ, որ գիր չգիտեր,

Դարձավ գրի ու դպրության

Նախարարը ողջ տերության:

+++

Իր մեծերին մի օր արքան

Պալատ կանչեց՝ խորհրդակցության:

-Ձեզ կանչել ենք ուրիշ բանի,

Թե չլուծվեց, աստված չանի,

Երկիրս այսպես պետք է մնա,

Ահա տեսեք, լսեք հիմա:

Ողջն անտառ է, վանք ու պուրակ,

Որտե՞ղ գտնես փուշ ու տատասկ,

Դե, մեր կերում տատասկի պես

Համով խորտիկ որտե՞ղ գտնես:

Այ, ի՞նչ անենք, որ շենանա,

Տատասկաշատ երկիր դառնա:

-Ինձ թվում է, արքադ իմ մեծ,-

Գանձապահը գլխին զոռեց,

-Անտառ ու ծառ պետք է ջարդել,

Ցանք ու այգի փորել-հարթել,

Թողնել անտեր ու անմշակ,

Տատասկ կաճի այն ժամանակ:

Կշենանա երկիրը մեր,

Դե եկ նստիր ու հանգիստ կեր:

-Համ էլ գիտե՞ք,-ջորին խնդաց,

Ծանր բեռը թե որ գնաց,

Մեր մեջքից է գնում-կորչում,

Անբեռ կապրենք մենք աշխարհում:

+++

Մինչև սրանք խորհուրդ արին,

Մյուսները այս բոլորին

Տեղյակ դարձան մի հնարքով,

Կռվի ելան զենք ու զորքով,

Կռվի ելան, ու էշն ընկավ,

Նորից խոսքը աղվեսն առավ.

-Ախ այդ էշը, վախ, այդ էշը,

Այդ ապիկար զըռն ու գեշը

Արքա լինե՞լ մեր անտառում…

Դե հիշո՞ւմ եք, ես իմ ճառում

Ինչպե՞ս էի փետում նրան:

Չէի՞ ասում կորցրեք դրան

Էշից արքա՞, վայ մեզ, վայ մեզ…

-Դե հերիք է փետես դու քեզ,

Ես ինքս էի այդպես պնդում

Ի՞նչ ես խոսքս նորից կրկնում.-

Ասաց արջը փնթփնթալով,

Գայլը տեղից ելավ լալով.

-Չլսեցիք աղաչանքս,

Իզուր կորան ճիգ ու ջանքս,

Չէի՞ ասում էշը ի՞նչ է,

Անփառունակ ու ոչինչ է:

-Ես էլ էշին էշ եմ ասել,

Անճոռնի ու գեշ եմ ասել,

Թե արև եմ ասել մեկի,

Որ ելնում է ամեն ծեգի,

Առյուծ հորն եմ ես ակնարկել,

Կեցցե ասել ու վանկարկել…

-Ձենդ, շլդիկ, դու կեղծավոր,

Լռիր և դու, թավ պոչավոր,

Լսեք ինձ, գայլ և դու՝ բրդոտ,

Ձեզ բոլորիդ հազար ամոթ:

Եթե կուզեք՝ էշից էլ շուտ

Պետք է կտրել ձեր քոքը սուտ…

-Պետք է կտրել, այն էլ՝ իսկույն,-

Վագրի խոսքը բերնից առնում,

Աղմկում են թռչուն, գազան:

-Թող ձայն հանի առյուծ արքան:

-Շատ արդար է պահանջը ձեր,-

Խոսեց, զեղեց առյուծը ծեր,-

Ամենից շատ ատում եմ ես

Այն կենդանուն, որ ջրի պես

Ձևն է փոխում ամանի հետ,

Սեփականը չունի երբեք:

Ինչ մնում է ձիուն, ջորուն,

Ես բնավ էլ չեմ զարմանում,

Ով որ դրանց ղեկ է տվել,

Հենց նրան էլ պետք է դատել:

Դե, ի՞նչ ասեմ էշի մասին,

Որ տատասկ է ուտում ճաշին:

Թե զռռանը գահին մնար՝

Հողը միայն տատասկ կտար:

Տավուշ, Բերդ, 1994թ.

Արտաշես Փալանդուզյան- 1927-1996թթ․

Մանան Ուզունյանի ՖԲ էջից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին․ ոստիկանության մայոր

Հաջորդ գրառումը

“Դեգրադացիա” բառն առաջացել է լատիներեն gradior’ քայլել բառից

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լույսի ելեւէջումներ կտավին  

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026
Հաջորդ գրառումը

"Դեգրադացիա" բառն առաջացել է լատիներեն gradior' քայլել բառից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական