Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արամ Սեփեթճեանի լուսաՒոր յիշատակին

15/10/2020
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հեռաձայնը գուժեց Պէյրութից Սփիւռքի աւագագոյն գրողներիցՙ արձակագիր, հրապարակախօս, քննադատ, խմբագիր Արամ Սեփեթճեանի մահը: Կեանքից հեռացաւ Վահէ-Վահեանին աշակերտած սերնդի վերջին գրագէտներից մէկըՙ իր հետ տանելով պատմութիւն, յիշողութիւն, ազգային ճանաչողութեան ու ըմբռնումի աւանդական եւ ոչ աւանդական սերմերը:

Իր գրական առաջին յայտը արձակում խոստումնալից էր եւ գրական մայրուղի մտնելու բարձր յաւակնութիւն. նախ, 1951-ի յունուարին Բոստոնի «Պայքար» օրաթերթի 5-րդ, 6-րդ, 7-րդ համարներում Արմէն Հրաչ ծածկանունով հրատարակել է առաջին պատմուածքըՙ «Մեղայ Քեզ, Հայրենիք» խորագրով: Երեսուն տարեկան էր Արամը, երբ հրապարակ իջաւ ինքնահաստատման գրքովՙ դնելով ընթերցողի սեղանին սիրոյ եւ սիրուն շաղախուած տխրութեան անպաճոյճ, ինչպէս ինքն էր ձեւակերպել, օրագրային ուրուագծումներով առանձնացող պատմուածքների ժողովածունՙ «Անլոյս գիշերներ» (Պէյրութ, 1964):

Արամ Սեփեթճեանը կիլիկեան Ալեքսանդրէթից էր: Չորս տարեկան էր, երբ քաղաքական յայտնի ճնշումների տակ հայութեան ստուար զանգուածը, այդ թւում եւ Սեփեթճեանների ընտանիքը, մեծով ու փոքրով, հեռացաւ ծննդավայրից եւ մէկընդմիշտ հաստատուեց Պէյրութում: Յաճախեց Պուրճ Համուտի Ազգային Ս. Քառասուն Մանկանց վարժարան (1948): Այնուհետեւ նրան կարելի էր տեսնել ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան բարձրագոյն վարժարանում, Պէյրութի առեւտրական եւ տեխնիկական գիտութիւնների ուսումնական հաստատութիւնում, նաեւ Լոնդոնի Ճարտարագիտութեան եւ հողաչափութեան ինստիտուտում (1970): Ճանաչողական կենսափորձ ձեռք բերեց Արաբական ծոցի երկրներում, Նիգերիայում եւ աֆրիկեան ցամաքի այլ երկրներում: Դրանք գեղարուեստական մարմնաւորում եւ վաւերական հոգեբանական լիութիւն ստացան պատմուածքներում եւ յատկապէս «Ես սեւ եմ …, բայց գեղեցիկ» վիպակում (1985):

Աւելի վաղ Արամ Սեփեթճեանը լրացրել էր հայագիտական իր ուսումը ՀԲԸՄ «Երուանդ Հիւսիսեան» հայագիտական կրթական հաստատութիւնումՙ արդէն վերջնականապէս կողմնորոշուելով դէպի լրագրութիւն եւ գրականութիւն: Իրար ետեւից լոյս տեսան նրա «Կեանքի կարօտով» պատմուածքների ժողովածուն (1969), ինչպէս նաեւ «Ողջակէզ» (1978), «Հող եւ մորմոք» (2001) վիպակները:

Գրական կեանքը Ա. Սեփեթճեանի համար յորձանքի աղբիւր էր. մասնակցում էր ջիղով, համահայկական որոնումներով հաստատում իր ըմբռնումը, ինչպէս դիպուկ կոչել էր ինքը իբրեւ «երէկի ժամանակագրութիւն»: Դրանք «Ժամանակայոյզ խոհեր» (2005) էին, լիբանանեան քաղաքացիական պատերազմի եւ դրան արձագանգՙ հիւրընկալ գաղթօջախի գրական անհանգստացնող ելեւէջիՙ «Բանաստեղծութիւնը տագնապի ընդմէջէն» (2009) մտահոգութիւններ: Դրանք ուսանելի «Գրական հանդիպումներ» էին Սփիւռքի եւ հայրենիքի օրախնդիր մշակութային հարցադրումների շուրջ, որոնք իր գրադարանի ճակատագիրն ամփոփող եւ գրական ճանապարհի ընկերների հետ երթի շարունակականութիւնն էին (2014), որոնք ուղղակի շարունակութիւն գտան նոյն տարին լոյս տեսած «Ձայներ լռութեան մէջ» հատորում: Պատրաստել եւ հրատարակել էր, գիտական ծանօթագրումներով հարստացրել Վահէ-Վահեանի նամականինՙ «Բանաստեղծին սիրտը» խորագրով:

Դարասկզբից եղել է Լիբանանի գրական համախմբումի հիմնադիր անդամ:

Աւելացնենք, որ դեռ 1991-ից նա հիմնադրել էր «Սիփան» հրատարակչատունը, խմբագրել ՀԲԸՄ «Խօսնակ» ամսագիրը (1991-2006), եղել «Շիրակ» հանդէսի (1967-2004), «Կամար» պարբերական ամսագրի խմբագրակազմերի անդամ (2005-2020), աշխատակցել է Սփիւքի եւ հայրենի հանդէսներինՙ բերելով իր անհանգիստ խառնուածքը ազգային գրական կեանքիՙ իր համար հոգեհարազատ յորձանքին:

Գրական ամբողջական հետագիծ թողեց Արամ Սեփեթճեանըՙ մարդը, քաղաքացին եւ, ի հա՛րկէ, գրողը: Եկող սերունդը, վստահ ենք, իր պարտքը կը հատուցի գրողի ստեղծագործական ժառանգութեան իմաստաւորման ճանապարհին:

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարևներ առաջնագծից(տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Արցախի հարց. Գերմանիան, Ռուսաստանը, աշխարհը դժվար ընտրության առջեւ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ի հուշ. Սինյորա Կարդինալեի հավերժացած ծիծաղը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

«Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով»

03/10/2025
Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Արցախի հարց. Գերմանիան, Ռուսաստանը, աշխարհը դժվար ընտրության առջեւ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական