Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավետիք Իսահակյանի նամակը Աննիկին

07/03/2021
- Ազգային, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուզիչ և պատկերավոր են Իսահակյանի նամակները` ուղղված Աննա Մատակյանին:
Աննիկը նման չէր իր հասակակից շատ աղջիկների, նա ըմբոստ էր, հետաքրքրասեր ու կյանքով լեցուն, ինչն էլ գրավում է Իսահակյանին: Եվ Աննիկը դառնում է Վարպետի «ստեղծագործությունը»:
Նրանց միջև սկսվում է մաքուր, սիրո խոստովանանքներով լեցուն նամակագրություն: Այդ նամակները անկեղծ են, խորը, հուզիչ, պատկերավոր, ամեն մի էջը մի գեղարվեստական ստեղծագործություն է:
Ստորև ներկայացնում ենք մի նամակ` որոշ կրճատումներով.[1]

«Ուշ գիշեր է. ես միայն այժմ  ժամանակ ունիմ խոսելու քեզ հետ. երեկ և նախընթաց  օրը ուզում էի գրել, բայց մենակ չէի և ազատ ժամ չկար, հիմա գրում եմ Օհաննեսի տանից (մենք Թումանյանին միշտ այդպես ենք կոչում), այսօր մեր խումբը՝ որի անունն է Վերնատուն, որոնք են՝ Ղ. Աղա յան, Հ.  Թումանյան, Լ. Շանթ, Ղ. Ղեմիրճյան և ես՝ մեր գրական սերտ խմբակը հավաքվել էր ճաշի… երեկոյան նրանք հեռացան. մնացի ես և սրտիս գեղեցիկ ուրախությամբ սկսում եմ խոսել քեզ հետ, թանկագին Աննիկ։ Արդյոք ի՞նչն է ստիպել քեզ չարախնդաց Միֆեստոֆը (գրում եմ քու լեզվով), որ դու դիմում ես ինձ այսպիսի մի հարցով- Ո՞վ ես դու. իմ պահապան հրեշտակը, թե կործանող սատանան»- «Ո՞վ եմ ես»… եւ այսպիսի երկբայական, սկեպտիկ, դեմոնական հարցեր. իմ սիրտը լցնում է քո տատանմունքը և’ ուրախությամբ, և’ թախիծով, ուրախանում եմ, որ դու խելոք ես, հասուն ես. և  կուլ չես գնում, բայց տխրում եմ, որ հավատդ մեռել է արդեն դեպի մարդը և հոգուդ պայծառությունը ամպոտել, իսկ ես ինչպես  կուզենայի, որ դու լինեիր ջինջ ու լազուր երկինք՝ իմ հոգու, իմ մռայլ ծովի վերա փռված փայլուն, պայծառ երկինք ։ Դու հարցնում ես՝ վիշտը սրտիդ մեջ սնուցանելով` թե վճռիր իմ տատանմունքս… ես միայն այս կասեմ քեզ և այս միայն մի անգամ կասեմ և ամբողջ կյանքիս մեջ միայն մի անգամ կասեմ քեզ-Ես սիրում եմ քեզ, Աննիկ, Աննիկ ջան, իմ շա՜ տ սիրելի Աննիկ…
Եվ այս իմ հոգու խորքից քեզ խոստովանելուց հետո` այսուհետև  քեզ ամեն ինչ պարզ պետք է լինի… ասա , ի՞նչ կարող է անել սիրող սիրտը, ինչի՞ առաջ կանգ կառնի սիրող սիրտը. ես անկարելին կարելի կդարձնեմ քեզ համար. ես քառասուն գլխանի դևին կսպանեմ քեզ համար. ես անմահության խնձորը կբերեմ քեզ համար, ես արևը, աստղերը, ամբողջ աշխարհը կնվիրեմ քեզ. ես իմ կյանքս, իմ կյանքս կտամ քեզ. ուրիշ ի՞նչ ես ուզում, մի՞թե այսուհետ կարող ես դու տատանվել, կասկածել դեպի ինձ։
Դու դեն շպրտիր քու թանկագին գլխից այն վատ մտքերը՝ թե ես նմանություն եմ գտնում քեզ քու քրոջ հետ. աստված չանե, որ դու նրան նման լինիս, նա չար է, նա օձասիրտ է, նա անսիրտ է, իմ ապրած հոգին զգաց քու մեջ մի երկնային հոգու ներկայությունը, մի չքնաղ մաքրություն, ես կարոտ եմ այդ հրեշտակային գուրգուրանքին և անմեղության, ես լալ եմ ուզում քու մաքուր ձեռների վերա, ես որոնել եմ միշտ մի ոսկեղեն, մի լուսեղեն ասուպի, որ անցներ իմ հոգու երկնքով և անցավ ու այն դու էիր. անցար ու ընկար հոգուս խորքում. արդյոք դու պիտի ինձ համար ճառագայթ դաոնաս ոգևորության ու սիրո, թե վերք ու վիշտ, միևնույնն  է. ես օրհնում եմ քեզ. քու հանդիպումը, և եթե դու ինձ փշրես, ինչպես փշրեց նա, եթե իմ երջանկության կիսափշուր բաժակը ամբողջովին ջարդես, ես չեմ անիծի քեզ. և սիրելով՝ կմեռնեմ: Այսուհետև ուզում եմ, որ դու ինձ հավատաս այնպես, ինչպես հավատացյալը հավատում է աստծուն, ես միշտ ազնիվ, միշտ աստվածային կմնամ դեպի քեզ և ոչինչ չեմ ուզում քեզնից, եղիր աստծու ազատ թռչունի պես՝ շինիր քո բույ-նը ուր ուզում ես, եւ ում հետ ուզում ես. ես սրտիս խորքից կնպաստեմ քու երջանկության շենքը շինելուն։
Եվ այս ամենից հետո դու, իմ հպարտությունս, մի՞թե կարող ես կասկածել. ոչ և միշտ ոչ. դու հավատացի՛ ր ինձ. և քու կյանքի նավն ու ղեկը հանձնիր ինձ. ես գերասքանչ ճիգերով կաշխատեմ, կղեկավարեմ քու փխրուն, քու նազելի նավը կյանքի կատաղի ծովի մեջ, ալիքների դեմ. կուրծքս պատնեշ կկանգնեցնեմ փոթորկի առաջ և քեզ կհասցնեմ լույսի, գեղեցկության, վեհության ափերը… Ես այլևս չեմ խոսի այս զգացմունքի մասին, և  ես երբեք չէի էլ խոսի, եթե քու տատանմունքը չլիներ, քու կասկածը, քու վախը, ես շատ լավ գիտեմ աշխարհը, մարդիկ, լիրբ օրենքներն ու ծովածավալ անմաքրությունը կյանքի, և գիտեմ թե որքան անպաշտպան ու խեղճ  ու միամիտ են աղջիկները մարդագայլերի առաջ, և  քու վախը հասկանալի է ինձ. բայց դու շատ բախտավոր ես, իմ սիրելի Աննիկ, որ ինձ հանդիպեցիր, ես քանի ողջ եմ, ոչ ոք չպիտի կարողանա և ոչ ոք իրավունք չպիտի ունենա քու սիրտը կոտրելու, քեզ վիրավորելու. իմ գերագույն հաճույքը պիտի լինի քու կյանքի ճամփեն դարձնել պայծա ու դեղեցիկ ու երջանկալի . արյունով կներկեմ իմ քայլերս ու ձեռքերս՝ ով որ խոչընդոտ կանգնի քու երջանկության առաջ, ապրիր այսուհետև հենված իմ գրանիտե սրտի վերա՛, երգիր երկնքի ու ջահելութ յան երգերից, պարիր ամենաբուռն ոգևորությամբ, քաղիր ամենաշքեղ ծաղիկները, երազի ր ամենաչքնաղ երազները, սիրիր կյանքը, մարդիկ, աշխարհը եւ ամենից շատ սիրիր ինձ…»

                                                                                                        9 նոյեմբեր, 1904 թ., Թիֆլիս


[1] Ավետիք Իսահակյանի մի քանի անտիպ նամակներ, էջ`119-120:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արևը բարձրանում է սարից

Հաջորդ գրառումը

Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Արամ Անտոնյանի «Մեծ Ոճիրը»` անգլերեն

08/05/2026
08 Մայիսի, 2026

«Եթե + Հպում 2»

08/05/2026
08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026
Հաջորդ գրառումը

Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական