Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհասցե վայրեր

16/01/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեսպան Գրիգոր Առաքելյանի ՖԲ գրառումներից, –

Մեր քաղաքում  կան այնպիսի անհասցե վայրեր,  որոնք գլոբալ  տեղորոշման համակարգերի  օգնությամբ անգամ  հնարավոր  չէ  ցույց տալ քարտեզի վրա։ Օրինակ, երբ ուզում ես մեկին մոլորության մեջ  գցել,  կամ ուշադրությունը շեղել,  ուղարկում  ես մի անորոշ  հասցեով, որը կոչվում է  «ՊԵՉԵՆՈՒ  ԲԱՂԵՐ»։

Մեզ մոտ   «ՍԱՏԱՆԱ» մականունով թաղային հեղինակության տիրությում  գտնվող մի թաղամաս  կա, որտեղ   խորամանկություն,  կամ առավել ևս, քյանդրբազություն անելը խիստ արգելված է։  Հաստատ կռահեցիք, որ այդ անհասցե թաղամասը կոչվում է  «ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼԱ»։

Կադաստրային  քարտեզագրման չի ենթարկվել,  հետևաբար նաև անհասցե  է  այն վայրը, որ սովորաբար  ոչ ոք չի ցանկանում հայտնվել  այնտեղ։ Բայց երբեմն ստիպված ես լինում քեզ համար ոչ ցանկալի մարդկանց  ուղարկել այն վայրը, որի վրա փակցված ցուցանակին  գլխատառերով  գրված է՝  «ՋԱՆԴԱՄԻ ԳՅՈՌ» բառակապակցությունը։

Անցանկալի մարդկանց  հեռացնելու մեկ  այլ  վայր  էլ կա, որը կապ չունի Բաղրամյան -3 հասցեում գտնվող Գրողների միության հետ։ Բայցևայնպես այդ անպաճույճ վայրը  կոչվում է   «ԳՐՈՂԻ ԾՈՑ»։ Քանի որ Գրողների միությանը  չանդամակցող  այդ  «ստեղծագործողը», ըստ հայկական հավատամքի, մարդու  արարքները ողջ կյանքի ընթացքում գրի առնող երևակայական ոգին է։

Մեր քաղաքում կա նաև սուպերմարկետից ավելի պարզունակ  տեսքով մի հաստատություն,  որը կոչվում է «ՀՈՐ ԴՈՒՔՅԱՆ»։ Բնականաբար այդ դուքյանից ուզածդ ապրանքը կարող ես վերցնել ու հեռանալ։ Այս հաստատությունն էլ տեղորոշված  չէ  գլոբալ համակարգերի, ասել է թե` GPS-ի միջոցով։

Գրեթե «հոր դուքյանի»  գործառույթն  է  իրականացնում  «ԲՈՅԱԽԱՆԻ ԿԱՐԱՍ» կոչված այն  վայրը, որը հին երևանցիներին ծանոթ բոյախչիների (ներկարարներ)  թաղամասում  էր գտնվում։

Կադաստրային քարտեզների վրա նշված չէ նաև այն վայրը, որտեղ մարդիկ կարող են կտրվել առօրյա հոգսերից ու անվրդով վայելել  իրենց   հանգիստը։ Իսկ դա «ԷՇԻ ԱԿԱՆՋՆ»  է, որտեղ  քուն մտած անձի պետքը  չէ, թե ինչ է կատարվում աշխարհում։ Կա նաև «ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋԻ» մեջ քնելու հանձնարարելի տարբերակը, սակայն   մեզ մոտ  ավելի հեշտ է ավանակ գտնել քան՝ սապատավոր կենդանի։

Շատ ավելի պրակտիկ նշանակություն ունի անհասցե վայրերի շարքում գտնվող այն ապահով անկյունը, որտեղ մուտք գործելու համար երբեմն ստիպված ես վճարել անգամ 1000 թուման (օրվա  սակագնով)։ Իսկ դա «ՄԿԱՆ ԾԱԿ» կոչված հայտնի  ապաստանն է։

Եվ վերջապես, կա բոլորիս հայտնի մի վայր, որտեղ  դու կարող ես հայտնվել  երանության մեջ և չունենալ  առօրյա  հոգեմաշ ու տառապալի  տեղեկատվութույնը  լսելու անհրաժեշտությունը։ Իսկ դա «ՄՈՐ ՓՈՐՆ» է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի չգոյությամբ շահագրգռված է Փաշինյանը, քանզի միայն այդ դեպքում կարող է խուսափել դատաստանից․

Հաջորդ գրառումը

Արգելաբացվել են Թրամփի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը

Համանման Հոդվածներ

միջազգային

Երուսաղեմի հրապարակներից մեկն անվանակոչել է Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ Էլիա Կահվեջյանի անունով

09/07/2025
4 հուլիսի, 2025

Սոֆյա Խանդամիրովա. «Հպարտ եմ, որ իմ երակներով հայկական արյուն է հոսում»

04/07/2025
4 հուլիսի, 2025

Գույնը՝ դա մաքուր լույս է…

04/07/2025
4 հուլիսի, 2025

Անուշ Բաբայանը՝ «Լեոնարդո դա Վինչիի» մրցանակակիր

04/07/2025
Հաջորդ գրառումը

Արգելաբացվել են Թրամփի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը նախընտրական հաղթաթուղթ Փաշինյանին չի տա. կերեք իրար, մենք կսպասենք

10/07/2025

Սկզբում պատվիրակությունների ընդլայնված կազմերով, հետո տետատետ 5 ժամ բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը համաձայնություն են ձեռք բերում երեք կետերի շուրջ...

ԿարդալDetails

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը Պետրոս Ղազարյանից պահանջում է եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը, որ հնչեցրել է ջինսերով «սարկավագը»

10/07/2025

Տեսանյութ. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ

10/07/2025

 Խուզարկության ժամանակ ռազմախաղերի գնդիկներ են գտել. Գեղամ Մանուկյան

10/07/2025

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական