Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քննադատություն Արեւմուտքին Իրանից՝ երեխաների իրավունքների հարցում 

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս տեղի է ունեցել սոցիալական դժվարին պայմաններից տուժած երեխաների ու պատանիների աջակցության առաջին ազգային համաժողովը, որի ընթացքում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին քննադատել է Արեւմուտքին՝ երեխաների իրավունքների հարցում վարած նենգ ու խայտառակ քաղաքականության համար, նշելով, որ աֆղան, սիրիացի եւ եմենցի երեխաները ենթարկվել են ճնշումների, սակայն արեւմտյան կառավարությունները որեւէ կերպ չեն պաշտպանել նրանց իրավունքները:

Ըստ իրանցի պաշտոնյայի, արեւմտյան երկրների դիրքորոշումները ներկայացված են երեխաների իրավունքների կոնվենցիայի տեսքով, որը բավարար ուշադրություն չի դարձնում երեխայի բարոյական խնդիրներին եւ զարգացմանը:

Հիրավի, բարձրացնելով այդ զգայուն հարցը՝ իրանական կողմը շեշտը դնում է երեխայի դաստիարակչության եւ ընդհանրապես բարոյական արժեքների սերմանման վրա, որն ավելի քան կարեւոր է մարդու՝ որպես սոցիալական էակի ձեւավորման ու զարգացման համար: Սակայն նշվածից բացի, իրանական կողմը զուգահեռ բարձրացնում է եւս մեկ կարեւոր մարդասիրական հարց, այն է՝ փորձում է ներգաղթյալ երեխաների համար ապահովել կրթություն ստանալու հնարավորությունը:

Վերոնշյալի համատեքստում հետաքրքրական է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Կիլիա Ֆլորեսը, Թեհրանում հանդիպելով մի խումբ իրանցի կին իրավապաշտպանների, Կանանց եւ ընտանիքի հարցերով փոխնախագահ Էնսիեհ Խազալիի հետ, խոսել է ԱՄՆ պատժամիջոցների եւ ճնշումների դեմ Վենեսուելայի ժողովրդի դիմադրության մասին՝ նշելով, որ դիմադրությունն առաջընթացի միակ ճանապարհն է:

Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն մարդու իրավունքների պաշտպանության իր քաղաքականությամբ վնասել է տասնյակ միլիոնավոր մարդկանց: Ըստ նրա, մոտ 85 միլիոն մարդ ամբողջ աշխարհում տուժել է ԱՄՆ օրենքներից, իսկ միլիոնավոր մարդիկ տեղահանվել են Աֆղանստանում: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի բնակչությունը կազմում է աշխարհի ընդհանուր բնակչության 5 %-ը, սակայն աշխարհի բանտարկյալների 25 %-ը գտնվում է ԱՄՆ բանտերում: Ավելին, Ջալալզադեն ընդգծել է, որ Իրանի հիվանդներին դեղորայքի ժամանակին չմատակարարումը եւ նրանց կորուստն Իրանում՝ ԱՄՆ պատժամիջոցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերից են:

Այսպիսով, Թեհրանը հանդես է գալիս ոչ միայն Իրանի, այլ նաեւ տարածաշրջանի այլ ժողովուրդների, հատկապես՝ Արեւմուտքի կողմից այնքան հաճախ թմբկահարված կանանց եւ երեխաների ոտնահարված իրավունքների վերականգնման դիրքերից՝ ձեռնոց նետելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաեւ իրավական մտքին առհասարակ:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը ձգտում է դիվանագիտական եւ տնտեսական հեռանկարներ բացել արաբական աշխարհում

Հաջորդ գրառումը

Հայ և ադրբեջանցի սպորտսմենները կհանգրվանեն նույն հյուրանոցում․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Հայ և ադրբեջանցի սպորտսմենները կհանգրվանեն նույն հյուրանոցում․ «Հրապարակ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական